ՈՒԵՖԱ-ն հերքել է, որ ԱՀԿ-ն խուրհուրդ է տվել ֆուտբոլային միջազգային մրցաշարեր չանցկացնել

Տեղեկությունները, ըստ որոնց, Առողջապահության համաշխարհային կազակերպությունն ՈՒԵՖԱ-ին խորհուրդ է տվել մինչեւ 2021 թվականի ավարտը միջազգային մրցաշարեր չանցկացնել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին գրում է բրիտանական The Independent-ը: Պարբերականի հետ զրույցում լուրերը հերքել է ՈՒԵՖԱ-ի խոսնակը:

ԱՀԿ-ն նույնպես մեկնաբանել է խոսակցությունները, թե կորոնավիրուսի տարածման նոր ալիքից խուսափելու համար նման կոչով է հանդես եկել: Հայտարարություն է տարածել, որում ասել է՝ դրանք սխալ են: Ընդգծել է, որ ՈՒԵՖԱ-ին երբեք նման խորհուրդ չի տվել:

«Դա ճիշտ չէ: ԱՀԿ-ն ՈՒԵՖԱ-ին խորհուրդ չի տվել, որ մինչեւ 2021թ. ավարտը պետք չէ ֆուտբոլ խաղալ»,- հայտարարությունը մեջբերում է The Independent-ը:

Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները գրում էին, թե ԱՀԿ-ն նման առաջարկով է հանդես եկել ՈՒԵՖԱ-ի հետ ապրիլի 16-ին կայացած ժողովի ընթացքում: Եթե նման հեռանկարն իրական լիներ, ապա Եվրո 2020-ը, որն արդեն 1 տարով հետաձգվել է եւ տեղափոխվել 2021թ. ամառ, կրկին կարող էր հետաձգվել կամ էլ ընդհանրապես չեղարկվել, ընթացիկ՝ 2019-20 եւ 2020-21 մրցաշրջաններն էլ կարող էին չեղարկվել առանց վերսկսվելու հնարավորության:

ՈՒԵՖԱ-ն երեկ՝ ապրիլի 21-ին, հերթական անգամ տեսակապի միջոցով ժողով է անցկացրել 55 անդամ ասոցիացիաների հետ եւ «խիստ» խորհուրդ տվել ավարտին հասցնել ընթացիկ մրցաշրջանի ազգային առաջնություններն ու գավաթի խաղարկությունները: Քննարկվել են նաեւ ազգային ընտրանիների ու ակումբային առաջնությունների օրացույցների տարբերակները:

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այս շրջանում աշխարհում գրեթե ամենուր ֆուտբոլային մրցաշարարերը դադարեցված են: Ազգային ասոցիացիաները փորձում են աստիճանաբար վերսկսել: Եվրոպայում առաջինը մարզվել սկսել են գերմանական ակումբները, «Բայերի» բժիշկը նույնիսկ հայտարարել է, որ ֆուտբոլիստները պատրաստ են եւ կարող են խաղալ արդեն հաջորդ շաբաթվանից: Լիսաբոնի «Սպորտինգը» նույնպես հայտնել է մարզումները վերսկսելու մասին: Իտալիան, որը կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից է, նույնպես աշխատում է վերադառնալու ուղղությամբ: Հայաստանում ապրիլի 23-ից ակումբներն սկսելու են մարզվել: Մի քանիսը, օրինակ՝ «Լոռին», «Արարատը», «Ուրարտուն», «Փյունիկը», արդեն հայտարարություններ են տարածել կորոնավիրուսի թեստեր հանձնելու ու բացասական պատասխանների մասին:

Տպել
1663 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել