Պարենային անվտանգության նկատառումով Արցախը կանցնի բարձրարժեք կուլտուրաներով ինտենսիվ գյուղատնտեսության

Արցախում պարենային անվտանգության ապահովման նոր ռազմավարության շրջանակներում որոշում է կայացվել անցնել բարձրարժեք կուլտուրաներով ինտենսիվ գյուղատնտեսության, ինչը հնարավոր չէ իրագործել առանց երաշխավորված ոռոգման: Այս մասին տեղեկացրել է ԱՀ գյուղնախարարությունը:

Արցախի ոռոգման ենթակառուցվածքների հիմնանորոգման և արդիականացման նպատակով պետական բյուջեի միջոցներից մի քանի միլիարդ դրամ է ուղղվել ոռոգման համակարգերի զարգացմանը: Վերագործարկվել է 3 ջրամբար, կառուցվել են նոր ջրանցքներ և պոմպակայաններ, հորատվել կամ վերականգնվել են 70-ից ավելի խորքային հորեր: Այժմ շարունակվում են այս ծրագրերը և յուրաքանչյուր տարվա բյուջեով նախատեսվում են գումարներ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար:

Ըստ գյուղնախարարության, 2016թ.-ից Արցախում գործում է ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրմանն աջակցող պետական ծրագիր, որը լավ համադրվում է խորքային հորի հորատման կամ վերականգնման ծրագրի հետ: Յուրաքանչյուր վերականգնված կամ նոր հորատված հոր կահավորվում է կաթիլային կամ անձրևացման համակարգով:

2020թ. ապրիլի 20-ի դրությամբ բավարարվել է 2138.14 հա-ի վրա գյուղատնտեսական աշխատանքների իրականացման 158 դիմում: Ծխախոտի 44 հայտ 264.6 հա, 6 հայտ 355.7 հա բանջարաբոստանային կուլտուրաներ, 108 հայտ՝ 1517.84 հա բազմամյա տնկարկներ: Անձրևացման համակարգի տեղադրման նպատակով բավարարվել է 5 հայտ՝ 408.58 հա տարածքի ոռոգման նպատակով 145.8 մլն. դրամի չափով: Բոլոր դեպքերում մեկ հեկտարի հաշվարկով ոռոգման ժամանակակից տեխնոլոգիայի տեղադրման համար տրամադրվում է առավելագույնը 1.500.000 դրամ, իսկ համակարգի արժեքը գերազանցող մասի չափով աշխատանքները պետք է իրականացվեն հողօգտագործողների միջոցներով:

Նույն հողատարածքում կամ դրա մաս կազմող հողատարածքում ծխախոտի, բանջարեղենի և միամյա մշակաբույսերի մշակության նպատակով 2-րդ և հաջորդող տարիների համար տրամադրվում է մեկ հա-ի հաշվարկով 500.000 դրամ՝ անհատույց միայն կաթոցիկներով ներդրված միջշարային պոլիէթիլենային խողովակների փոխարինման նպատակով: Արցախում մեխանիկական ջրի համար գործում է սուբսիդավորման կարգ, որը թույլ է տալիս մեխանիկական ջուր ստացող գյուղացուն վճարել այնքան գումար, որքան վճարում է ինքնահոս ջրից օգտվողը: Միջին հաշվով մեխանիկական ջրի ինքնարժեքի 65-80%-ը պետությունը վերցնում է իր վրա:

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ոռոգման նպատակով շահագործվում է 82 հատ խորքային հոր: Դրանք հանդիսանում են պետական սեփականություն: Ինքնահոս եղանակով 2019թ. փաստացի ոռոգվել է 6350 հա հողատարածք: 2019 թվականին կատարված աշխատանքների արդյունքում 580 հա անջրդի հողատարածք ապահովվել է ոռոգման ջրով /2018թ.-223 հա/: 2020 թվականին նախատեսվում է կատարվող աշխատանքների արդյունքում ոռոգովի դարձնել ևս 1200 հա հողատարածք:

ԱՀ տարբեր համայնքներում իրականացվում է քյահրիզների և աղբյուրների մաքրման ու վերականգնման աշխատանքներ, շարունակվում են նաև հողատարածքների էլեկտրաֆիկացման աշխատանքները; Անվտանգության ապահովման և լրացուցիչ ջրի ելք ապահովելու նպատակով վերակառուցվել է Խաչենի ջրամբարի սիֆոն խողովակաշարային համակարգը, մայր ջրանցքի վթարված մի քանի հատվածներ:

Տպել
4959 դիտում

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ