Եթե ՍԴ-ի հանրաքվեի գործընթացը վերսկսվի, մոտ 1500 ընտրատեղամասում տեսախցիկներ կլինեն․ Տիգրան Մուկուչյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ. հաղորդումը՝ նշելով, որ այդ ընթացքում ԿԸՀ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել են ԱԺ և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ՝ ընդհանուր թվով 170 համայնքներում:

Նա ասաց, որ կազմակերպվել է նաեւ ուսուցում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընգրկվելու համար։ Ըստ Մուկուչյանի ներկայացրած տվյալների՝ 2018-ին տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընգրկվելու համար 10.420 հայտ էր ներկայացվել, որոնցից 8598-ը՝ կուսակցությունների կողմից, մյուս մասը՝ քաղաքացիների։ Նրանցից 7291-ն էլ ստուգարքի արդյունքում ստացել են որակավորման վկայականներ։ 2019 թվականի ընթացքում հայտերի թիվը կազմել է 14.498 հայտ, որոնցից 10.094-ը կուսակցությունների կողմից են եղել, 9893-ն էլ ստուգարքի արդյունքում ստացել են որակավորման վկայականներ։

Մուկուչյանի խոսքով՝ այս հաղորդման մեջ Ընտրական օրենսգրքի հետ կապված ներկայացվել են որոշակի առաջարկներ։ «Այս անգամ մենք փորձել ենք մեր առաջարկները ձեւավորել արտահերթ ընտրությունների առումով, որովհետեւ, ինչպես ցույց տվեց պրակտիկան, հատկապես արտահերթ ընտրությունների հետ կապված օրենսգրքի կանոնակարգումներով սահմանված առանձին ժամկետներ լիարժեք հստակեցված չեն, մենք ունենք գործառույթներ, որոնք ավելի շուտ պետք է կատարվեն, բայց ժամկետներն ավելի ուշ են»,- ասաց ԿԸՀ նախագահը։

Նա շեշտեց նաեւ, որ ՀՀ-ում առաջին անգամ ընտրությունների ժամանակ տեսանկարահանում կատարվել է 2017 թվականին, հետագայում՝ նույն կերպ 2018-ին։ Երկու դեպքում էլ ընդհանուր թվով 2000 տեղամասերից տեսախցիկներ եղել են 1500-ում։ «Բայց եթե ընտրողների թվով ենք նայում, մոտ 92-93% ծածկույթ էինք ապահովել»,- ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ Երեւանի բոլոր տեղամասերում են եղել տեսախցիկներ, այն տեղամասերում, որտեղ տեսախցիկներ չեն եղել, հեռավոր բնակավայրեր էին, որտեղ ինտերնետի հասանելիության եւ տեխնիկական այլ խնդիրներ կային։

Նրա խոսքով՝ եթե ՍԴ-ի հանրաքվեի գործընթացը վերսկսվի, ՀՀ-ի ամբողջ տարածքում այս ցուցանիշը կլինի նույնը։

Տպել
1987 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել