Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբներին առաջարկել է կորոնավիրուսի պատճառով դադարեցված 2019-20 մրցաշրջանը վերսկսելուց հետո ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը շարունակել նոր ձեւաչափով: Այս մասին հայտնել են «Շիրակն» ու «Լոռին»: Ֆեդերացիան 2 տարբերակ է ներկայացրել. առաջինը, շարունակել եղած ձեւաչափը, 2-րդը, խաղալ 9 թիմով եւս 1 շրջան:  

Գործող ձեւաչափը նորություն էր Հայաստանի առաջնությունում եւ ներմուծվել էր ընթացիկ մրցաշրջանից առաջ: Դրա համաձայն՝ 10 թիմերը խաղալու էին 2 շրջանով, որից հետո առաջին 6 թիմերը նույնպես 2 շրջանով խաղալով պայքարելու էին մրցանակային տեղերի համար, իսկ մնացած 4-ն էլ նույն ձեւաչափով մրցելով որոշելու էին միակ անհաջողակին, որը լքելու էր առաջնությունը եւ տեղախփովելու էր Առաջին խումբ: Առաջին խմբի առաջատարն էլ պետք է բարձրանար Բարձրագույն խումբ:

Այս ձեւաչափը մրցաշրջանի սկզբից դժգոհություններ էր առաջացրել: Դրանք սրվեցին այն ժամանակ, երբ ընդգծված ետնապահը՝ «Երեւանը», ձմեռային դադարից հետո դուրս եկավ առաջնությունից: Այժմ մրցաշարի առաջին հատվածի ավարտին դեռ 1 տուր կա, սակայն 6-նյակն արդեն հայտնի է, իսկ «Երեւանի» դուրս գալու պատճառով ստացվում է, որ մրցաշարային աղյուսակի ներքեւի հատվածում գտնվող 3 թիմերը պայքարելու նպատակ չունեն: Նրանք պարզապես խաղալու են միմյանց դեմ ու ավարտեն մրցաշրջանը, ինչը դժգոհության նոր ալիքի պատճառ էր դարձել:

Ամեն դեպքում ՀՖՖ-ի նոր առաջարկն էլ միանշանակ չի ընդունվում: «Շիրակն» ու «Լոռին» դեմ են արտահայտվել: Նրանք համարում են, որ չի կարելի առաջնությունը սկսել մի կանոնակարգով եւ ավարտել ուրիշով: Ընդգծում են, որ մրցաշարային աղյուսակի վերին հատվածում գտնվող թիմերն արդեն իսկ գործող ձեւաչափով քրտնաջան աշխատանքի շնորհիվ են այդ տեղերում հայտնվել ու արդարացի չի լինի նոր փոփոխություն անելը:

Այս պահին ՀՀ Բարձրագույն խմբում կայացել է 17 տուր: Առաջնությունը լքած «Երեւանի» արդյունքները պահպանվել են, քանի որ թիմն անցկացրել է հանդիպումների 50%-ից ավելին, եւ մրցաշարային աղյուսակը հիմա ունի հետեւյալ տեսքը.

1.«Արարատ-Արմենիա» - 33 միավոր

2.«Ալաշկերտ» - 31 միավոր

3.«Լոռի» - 29 միավոր

4.«Շիրակ» - 28 միավոր

5.«Արարատ» - 28 միավոր

6.«Նոա» - 27 միավոր

7.«Փյունիկ» - 23 միավոր

8.«Ուրարտու» - 23 միավոր

9.«Գանձասար-Կապան» - 15 միավոր

10.«Երեւան» - 0 միավոր

Հայկական ակումբներն ապրիլի 23-ից մարզումներն արտակարգ դրութան պայմաններում վերսկսելու հանարավորություն են ստացել: Արդեն նշանակված են նաեւ ընկերական խաղեր: Ինչ վերաբերում է պաշտոնական հանդիպումների վերսկսմանը, ապա հստակ ժամկետներ դեռ չկան: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել էր, որ իրենք շատ են ցանկանում առաջնությունն ավարտել մինչեւ հունիսի 30-ը, որպեսզի հաջորդ՝ 2020-21, մրցաշրջանի մեկնարկին ոչինչ չխանգարի:

Տպել
2694 դիտում

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները