Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է Հայաստանում ֆուտբոլի վերսկսման ժամկետները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Նա նշեց, որ իրենք նամակով դիմել են ՀՀ պարետին՝ առաջարկելով արտակարգ դրության պայմաններում որոշակի սահմանափակումների վերացումից հետո վերսկսել մարզումները: Մելիքբեկյանը նաեւ նշեց, որ շրջանում ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն մշտական աշխատանքեր են տանում, որպեսզի թե՛ իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերը եւ թե՛ ազգային առաջնությունները հնարավորինս քիչ կորուստներ կրեն: Այս առումով ՀՖՖ-ն էլ մշտապես կապի մեջ է միջազգային կազմակերպությունների ու հայկական ակումբների հետ եւ արդեն պատկերացումներ ունի, թե ինչ կարող է անել, երբ ֆուտբոլը երկրում վերսկսելու հնարավորություն ստեղծվի:
- ՀՖՖ-ն պարբերաբար՝ գրեթե ամենօրյա կտրվածքով, հեռախոսազրույցներ է ունենում ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի գործընկերների հետ, ինչի ընթացքում քննարկվում են առաջին հերթին գալիք 2-3 ամիսներին գործունեություն ծավալելու հեռանկարները: Բացի այդ՝ ես անձամբ շփվում եմ գրեթե բոլոր ակումբների ղեկավարների հետ: Այս պահին ՀՖՖ-ն արդեն վերջնական պատրաստ ունի առաջնության վերսկսման 2-3 սցենար, որոնք վերջնական քննարկման փուլում են նախ՝ ներսում, ապա՝ այդ մասին պետք է տեղակացնենք գործկոմին ու քննարկում անցկացնենք գործկոմում: Նաեւ, իհարկե, մեր մտադրությունների մասին կտեղեկացնենք ՈւԵՖԱ-ի մեր գործընկերներին: Արդեն վերջնական փուլում ենք, մեր առաջնային նպատակն է վերսկսել որքան հնարավոր է շուտ՝ իհարկե հաշվի առնելով նաեւ Հայաստանում առկա արտակարգ դրությունը: Մենք շատ ենք ուզում դա անել, ավարտել առաջնությունը մինչեւ հունիսի 30-ը, որպեսզի նոր առաջնությունն սկսվի իր նորմալ հունով:
- Սցենարներն ինչպիսի՞ն են:
- Սցենարները ժամկետների հետ են կապված: Տարբեր սցենարներ ունենք: Շուտով հուսամ, որ այդ քննարկումներն անցկացնելուց հետո, սկզբում գործկոմում, ակումբներից անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալուց հետո… որովհետեւ արդեն 1 անգամ մարտի վերջին դիմել ենք ակումբներին եւ մանրամասն տեղեկություններ ենք ստացել, թե յուրաքանչյուր ակումբից որքան լեգենոներ են Հայաստանում, որքանը՝ դրսում: Այդ տեղեկատվությունը վերլուծել ենք, եւս մեկ անգամ ակումբների հետ կշփվենք այս շաբաթվա վերջին եւ արդեն մեր վերջնական որոշումները կկայացնենք նաեւ կառավարության, Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո:
- Իշխանությունների հետ ի՞նչ քննարկումներ են տեղի ունենում:
- Այսօր քիչ առաջ նամակ ենք հղել ՀՀ պարետին, որում առաջարկ ենք ներկայացրել արտակարգ դրության պայմաններում սահմանափակումների որոշ մասի վերացումից հետո մարզումների վերսկման վերաբերյալ: Գալիք օրերին մեր առաջարկը կքննարկեն:
- Ակումբների մասին ի՞նչ կասեք:
- Իհարկե, խոսվում է այն մասին, որ ՈՒԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն կարող են ակումբներին լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրել: Առայժմ դա խոսակցությունների փուլում է, բայց մենք այդ հարցով եւս շփվում ենք մեր ֆուտբոլային միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ եւ հստակություն լինելու դեպքում հանրությանն ու ակումբներին կտեղեկացնենք:
- Ի՞նչ տեղեկություն ունեք՝ ֆուտբոլիստներն աշխատավարձերի խնդիր ունե՞ն: Տարբեր երկրներում կրճատում են ֆուտբոլիստների աշխատավարձերը, Հայաստանում նման երեւույթ կա՞:
- ՖԻՖԱ-ն ազգային ֆեդերացիաներին խորհրդատվական ուղեցույց է ուղարկել, որում նշված է՝ այս ընթացքում, երբ երկրներում գործում է արտակարգ դրություն, ակումբները կարող են հիմնվել ազգային օրենսդրության պահանջների վրա: Այդ մասին գործկոմում տեղեկացրել ենք եւ ակումբներին ուղարկել ենք ՖԻՖԱ-ի ուղեցույցը: Ակումբները, ըստ դրա, կարող են գործել:
- Իսկ ակումբներն աշխատավարձ կրճատո՞ւմ են, թե՞ ոչ, խաղացողները համաձա՞յն են, թե՞ ոչ:
- Նախնական քննարկում ունեցել ենք գործկոմում, գիտեմ, որ, այո՛, բոլոր ակումբները նախատեսում էին որոշակիորեն այս ընթացքում աշխատավարձերը կրճատել, եւ հասկանալի է, որ դա բնական գործընթաց է: Տեղեկություններ չունեմ ֆուտբոլիստների դժգոհության մասին: Կարծում եմ՝ ֆուտբոլային աշխարհում բոլորն էլ հասկանում են ստեղծված իրավիճակը. ե՛ւ միջազգային ֆուտբոլային կազմակերպությունները, ե՛ւ ազգային ֆեդերացիաները, ե՛ւ ակումբները մեծ կորուստներ են կրում, դա վերաբերում է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը մեծ կորուստներ է կրել հենց ֆուտբոլային գործունեության բացակայության պատճառով, եւ հիմա խնդիրն է, որ գոնե կարողանանք պահպանման ռեժիմով ապրել եւ դիմակայել փորձությանը: Հասկանալի է, որ ֆուտբոլի տնտեսական կորուստները բավական մեծ են այս ընթացքաում:
- Ե՞րբ է պետք է վերսկսել հայկական ֆուտբոլը, որպեսզի հունիսի 30-ին ավարտված լինի, քանի որ պետք է նաեւ ուսումնամարզական կարճ հավանքեր լինեն, այնպես չէ՞:
- Հիմա չեմ կարող պատասխանել, քանի որ քննարկում ենք անում, բայց, բնականաբար, ակումբներին պետք է ժամանակ տրվի 10 օրից մինչեւ 2 շաբաթ, որպեսզի ֆուտբոլիստները գոնե որոշակի ֆիզիկական վիճակ ձեռք բերեն:
- Հնարավո՞ր է, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության ձեւաչափի փոփոխություն լինի, մանավանդ որ «Երեւանը» դուրս է մնացել:
- Այս հարցին ավելի ուշ կանդրադառնանք:
- «Փյունիկի» հետ կապված ի՞նչ իրավիճակ է: Վերջերս աղմուկ եղավ, որ ուզում է դուրս գալ առաջնությունից, հետո իրենք հերքեցին:
- Ես խոսել եմ «Փյունիկի» սեփականատիրոջ հետ (խմբ. Արթուր Սողոմոնյան): Նա բացարձակապես ոչինչ չի ասել առաջնությունից դուրս գալու մասին: Հեռանկարում նման բան չկա:
- ՀՖՖ-ում հիմա ո՞ր աշխատանքներն են ընթացքի մեջ: Ինչպե՞ս եք աշխատում:
- ՀՖՖ-ում հիմնականում հեռավար են աշխատում, բայց բոլոր անհրաժեշտ աշխատանքները, բացառությամբ մեր մարզումների եւ հավաքների, որոնք սովորաբար տարբեր տարիքային ազգային հավաքականներն անցկացնում են: Բոլոր աշխատանքները, որոնք հեռավար կեպրով հնարավոր է կազմակերպել, կազմակերպում ենք՝ սկսած ծրագրեր գրելուց, վերջացրած այլ տիպի աշխատանքներով՝ կանոնակարգերի վրա աշխատանք եւ այլն:
- Ի՞նչ են անում իսպանացի մասնագետները՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ու ՀՖՖ սպորտային տնօրեն Խինես Մելենդեսը: Վերջինիս աշխատանքը մշտապես խոշորացույցի տակ է:
- Հայաստանում չեն, բայց շարունակական ռեժիմով աշխատում են: Կապառոսի մասին գիտեք (խմբ. հարցազրույցում հայտնել է, որ ուսումնասիրում է ՀՀ հավաքականը): Մելենդեսը եւ մեր մյուս մասնագետները մշտական աշխատանքի մեջ են, շարունակում են ծրագրերի վրա աշխատել՝ մարզչական կրթության, հիմա նաեւ ֆիզպատրաստության ազգային ծրագիր են գրում, աշխատում ենք մեր ֆուտբոլիստների տվյալների բազայի վրա, պլանային աշխատանքները կատարվում են, մշտական քննարկումների մեջ ենք: Այդ աշխատանքները հնարավոր է հեռավար կարգով կազմակերպել, ինչն էլ արվում է:
- Կորոնավիրուսից հետո հայկական ֆուտբոլն ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել՝ սկսած մանկապատանեկան ֆուտբոլից, վերջացրած պրոֆեսիոնալով:
- Փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի խնդիրները մաքսիմալ քիչ լինեն: Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ խնդիրներ կծագեն, որովհետեւ դեռեւս պարզ չէ՝ երբ կվերսկսենք: Եթե վերսկսենք՝ ըստ նախատեսվածի եւ ավարտենք հունիսի 30-ին, ինչպես այս պահին նախատեսում ենք, ապա կորուստներն այդքան մեծ չեն լինի, որովհետեւ փաստացի կստացվի, որ ընդամենը 1 ամիս ավելի խաղացած կլինենք: Կորուստները տնտեսական բնույթի են: Դա վերաբերում է ոչ միայն ֆուտբոլին, այլ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսությանը եւ ՀՀ տնտեսությանը, որովհետեւ բնական է, որ նման երկարաժամկետ կանգից հետո ներդրումները ֆուտբոլ՝ համաշխարհային ֆուտբոլ, նվազելու են: Եվ բնական է, որ կորուստներ լինելու են, ուղղակի հիմա խնդիրն է փորձել մինիմալ կորուստներով դուրս գալ ստեղծված իրավիճակից:
- ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի հետ կապված ի՞նչ տեղեկությունների եք տիրապետում՝ Եվրոպա լիգա, Չեպիոնների լիգա, ազգային առաջնություններ…
- ՈՒԵՖԱ-ն նույնպես մի քանի սցենար է մշակել եւ ներկայացրել է ասոցիացիաներին, թե ինչ է հնարավոր անել եւ ինչպես, չեմ կարող մանրամասների մասին այս պահին խոսել, որովհետւեւ դեռ քննարկման փուլում են, բայց կարեւորն այն է, որ ՈՒԵՖԱ-ն նույնպես չի պատրաստվում չեղարկել մրցաշրջանները, հնարավորինս երկարաձգում է ավարտի ժամկետները եւ հորդորւմ է ազգային ասոցիացիաներին նույնպես անպատճառ ավարտել առաջնությունները, ինչին էլ մենք ձգտելու ենք, մեր առաջնային նպատակն է եւ կարծում եմ՝ իրագործելի նպատակ է:
- Ազգային հավաքականների մակարդակով հանդիպումներ ե՞րբ կարող են լինել թե՛ ՖԻՖԱ-ի եւ թե՛ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո: ՈՒԵՖԱ-ի դեպքում խոսքը մասնավորապես Ազգերի լիգայի մասին է:
- Այս պահին Ազգերի լիգայի աշնանային հանդիպումները չեղարկելու մասին խոսք չկա:
- Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ տեսք կունենա համաշխարհային ֆուտբոլը կորոնավիրուսից հետո:
- Սա կապված չէ համաշխարհային ֆուտբոլի հետ, կապված է աշխարհի տնտեսական վիճակի հետ, այսինքն՝ այն կորուստները, որն աշխարհը կունենա տնտեսապես, այն իրավիճակը, որը տնտեսությունների անկումից հետո կլինի, նաեւ իր ազդեցությունը կունենա ֆուտբոլի վրա: Միայն ֆուտբոլի հետ կապել չի կարելի, որովհետեւ ֆուտբոլը մի ոլորտ է, որն ուղիղ կապված է մյուս ոլորտների հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT