Երևան
12 °C
Ապրիլի 17-ին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի թիմը կրկին ուղևորվեց մշտադիտարկման այցով, այս անգամ՝ Լոռու մարզ՝ գնահատելու 2023-2024 թվականների «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուների արդյունքներն ու առաջընթացը՝ ֆինանսավորումից 6 ամիս անց։
Մեր առաջին կանգառը Լեռնապատ համայնքում էր, որտեղ շահառու Համբարձում Ալոյանը սկսում է իր ջերմոցային տնտեսությունը։ Նա արդեն մշակում է հողը, իսկ առաջիկայում նախատեսում է սկսել լոլիկի և այլ գյուղմթերքների աճեցում։ Համբարձումի ցանկությունը հստակ է՝ զարգացնել տնտեսությունը և ապահովել իր ընտանիքի կայուն եկամուտը։
Աքորի գյուղում հանդիպեցինք Հայկ Աղաբաբյանին, որը զբաղվում է մեղվաբուծությամբ։ Նա պատմեց, որ առանց հիմնադրամի խորհրդի և աջակցության դժվար թե սկսեր մեղվաբուծությամբ զբաղվել․ մասնագիտական կողմնորոշման փուլում հիմնադրամի կողմից ստացած խորհրդատվությունը, ընտանիքի ոգևորությունը և փորձը նրան ուղղեցին դեպի այս գործը։ Ներկայումս ունի 20 փեթակ, և նշում է, որ սիրով է զբաղվում այս աշխատանքով՝ գնահատելով մեղուների աշխատանքից ստացած իրական արդյունքը։
Վերջին կանգառը Վանաձորում էր, որտեղ Մնացական Լալազարյանը հիմնել է բազմապրոֆիլ սերվիսային կետ․ պատճենում, տպագրություն, լամինացիա, համակարգչային տեխնիկայի վաճառք և վերանորոգում։ Նա նշեց, որ ուսումնական սեզոնների մեկնարկը իր բիզնեսի ամենաակտիվ ժամանակահատվածն է։ Ներկայումս ներգրավել է նաև հարազատներին՝ ստեղծելով ընտանեկան փոքրիկ բիզնես, բայց այսքանով չի սահմանափակվում: Առաջիկայում նպատակ ունի ընդլայնել գործունեությունը՝ համայնքի համար աշխատատեղեր ստեղծելու հեռանկարով։
Հիշեցնենք, որ 2023-2024 թվականներին ծրագիրն իրականացվում էր Լոռիում և Արմավիրում: Ծրագրին երկու մարզերից մասնակցել էր 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած 41 զինծառայող, որոնցից 32-ը անցել էին բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթաց, որի արդյունքում մշակել էին բիզնես պլաններ: Հիմնադրամը ներկայացված բիզնես պլաններից հաստատել էր 27-ը, որոնցից 7-ը Լոռու մարզից էին:
Մշտադիտարկման արդյունքները ևս մեկ անգամ փաստում են, որ ծրագիրն իրենից միայն ֆինանսական աջակցություն չի ենթադրում, այլ մարդկանց ուժեղացնելու և նրանց ապագան վստահ քայլերով կառուցելու հնարավորություն է տալիս։ Դրա մասին են վկայում այսօրվա մշտադիտարկման մասնակիցների գոհունակ դեմքերն ու իրենց զինակից ընկերներին ուղղված խորհուրդը, որ անպայման մասնակցեն ծրագրին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏաշիրում ընտանիքի անդամները իրենց «Հասկի» շանը հայտնաբերել են դաշտում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում
Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, էսկալացիայի վտանգ անընդհատ էլ կա. Արարատ Միրզոյան
Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ
Ադրբեջանական կողմի հետ սահմանային միջադեպերի մասին որոշակի ըմբռնում կա, բայց չկա վերջնական մեխանիզմ. Միրզոյան
Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցով Բաքվի հետ կառուցողական խոսակցություն չի ստացվում. ԱԳ նախարար
Կաթողիկոսը ի՞նչ պետք է անի, որ չհեռանա. կուսակցություն բացի, երեխաներ ունենա, թոռներ մեծացնի. Սիմոնյան
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կարկտապաշտպան ցանցերի և ապահովագրության գործիքների կիրառման աշխատանքները
ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների գործընթացն իսկապես մտահոգիչ է. ԱԳ նախարար
Մենք և ԱՄՆ վարչակազմը համարում ենք՝ պատմական հնարավորություն կա Հվ․ Կովկասում ունենալու խաղաղություն․ նախարար
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 205 մլն դրամը
Սոցիալական հարթակներում ձայնը նմանակելով՝ գումար են խնդրում. ՆԳՆ-ն զգուշացնում է նոր խարդախության մասին
Չունենալով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ՝ ունենք ակտիվ երկխոսություն. Միրզոյան
Եկեղեցականների ձեռքը համբուրում են, այդ ձեռքը դրանից առաջ որտե՞ղ էր, արժե՞ր համբուրել, թե՞ չէ. Սիմոնյան
Երբեք հայ մարդն այնքան շատ իրավունքներ չի ունեցել, որքան այսօր, այնքան ազատ չի եղել, որքան այսօր. Կոնջորյան
Ստուգվում են շուկայում առկա պաղպաղակները. որոշներում եղել են աղիքային ցուպիկներ, մանրէներ. հայտնի է 2 արդյունք
Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձ ձերբակալվել են. մեղադրանքը հայտնի է
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը
Կալաձեն 3-րդ անգամ կառաջադրվի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում
Մոռացել են, որ Աստծո ծառա են, գիտեն՝ գողական են, հարց լուծող քավոր, բիզնեսմեն. Սիմոնյանը՝ հոգևորականների մասին
Վերականգնվել է 2 տնտեսվարողի կողմից պետությանը պատճառված ավելի քան 5 մլրդ դրամի վնասը
«Դոմփել» բառը հայհոյանք չէ, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է. Ալեն Սիմոնյան
Եկեղեցին ժողովուրդն է, հիերարխիկ վերնախավը չէ, և քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն. Սինանյան
Ադրբեջանի և Իրանի նախագահները քննարկել են փոխադարձ չվերթերի վերաբերյալ հարցեր
Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու
Ընկերություններից մեկը Հայաստանին շուրջ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա կնվիրի. որոշման նախագիծն ընդունվել է
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 152 հայցով շուրջ 600 մլն դրամի պահանջ է ներկայացված. դատախազ
Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում ինչ անշարժ գույքեր են վերադարձվել պետությանը
«Մանկան» խանութից գնված խաղալիքների բացահայտումն անելուց հետո նոր սենսացիոն բացահայտում են արել. Ալեն Սիմոնյան
Ասել եմ՝ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չի պլստում, դրանից էլ երկիրը անկանոն շարժումներով է լցվել․ վարչապետ
Սա է փայլուն արտաքին քաղաքականության արտացոլումը. Ազարյանը՝ Օսկանյանի ընտանիքին պատկանած մանկապարտեզի մասին
Որտեղ ելույթ ունենամ, անունը հնչի, ասելու եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է․ վարչապետ
Մեկը կարո՞ղ է բացատրել՝ Վարդան Օսկանյանն ու իր կինն ինչ կապ ունեն, որ Դիլիջանում մանկապարտեզ վերցնեն․ վարչապետ
Հայաստանում մեկնարկում են Վրաստանի մշակույթի օրերը. ինչ միջոցառումներ են նախատեսված
Այգեպար գյուղի գետում «ՈՒԱԶ» է արգելափակվել
Կամավորական մշակույթի զարգացումը՝ առաջնային․ հերթական հենակետը բացվել է Մեղրաձորում. տեսանյութ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերությունը գնանշման հարցում է հայտարարում
Թրամփն արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ. ովքեր կարող են ունենալ բացառություններ
Էլեկտրական ծխախոտի խանութ-սրահի մասնաճյուղերից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձը կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 5-ին
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կդառնա «Հայաստանի պատմության թանգարանի» մասնաճյուղ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT