Երևան
12 °C
ԱՄՆ-ի հետ երկկողմ օրակարգից բացի՝ տեսնում ենք նոր վարչակազմի ընդգծված հետաքրքրություն խաղաղության օրակարգին լայն աշխարհում և մասնավորապես Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջմղման ու երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ե՛վ մենք, և՛ ԱՄՆ վարչակազմը, ինչպես նաև շատ այլ գործընկերներ աշխարհում համարում ենք, որ իրականում պատմական հնարավորություն կա Հարավային Կովկասում ունենալու այդ խաղաղությունը: Կա հնարավորությունների բավականին լայն պատուհան:
Իհարկե, առանցքայինը մեր կարգավորման գործընթացն է Ադրբեջանի հետ, և այս առումով ևս այս տարվա առաջին կիսամյակում առիթներ եղել են, քննարկումներ ունեցել ենք»,- ասաց Միրզոյանը։
Նա հիշեցրեց Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման մասին, ինչպես նաև Ալբանիայի մայրաքաղաքում վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցի մասին:
«Մենք հույս ունենք, որ առաջիկայում այս խոսակցությունն ավելի գործնական և հանգամանալից հնարավոր կլինի շարունակել»,- ասաց նա:
Ըստ Միրզոյանի՝ տարվա առաջին կիսամյակի «աննախադեպ ձեռքբերումը» Հայաստան-Ադրբեջան կարգավորման մասով պայմանագրի տեքստի համաձայնեցումն էր, տեքստի շուրջ ավարտված բանակցությունները:
«Հայաստանը հայտարարեց և այսօր էլ հայտարարում է, որ մենք պատրաստ ենք րոպե առաջ սկսել խորհրդակցություններ՝ որոշելու ստորագրման օրը, տեղը: Ադրբեջանն իր դիրքորոշումներն է հայտարարում, կան որոշակի նախապայմաններ»,- ասաց նա՝ նշելով, որ նախապայմանները վերաբերում են Մինսկի խմբի և դրան վերաբերող կառույցների լուծարմանը:
Նախարարի խոսքով՝ հայկական կողմի համար այդ օրակարգը հասկանալի և ընդունելի է, բայց կան «տեխնիկական նյուանսներ», այն է՝ Մինսկի խմբի լուծարման գործընթացը պետք է սկսվի խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ․ «Երբ կլինի ինստիտուցիոնալիզացված խաղաղություն, իսկ ես այս տերմինի տակ նկատի ունեմ խաղաղության հաստատման ստորագրված փաստաթուղթ, և կոնֆլիկտը կավարտվի թղթի վրա, տրամաբանորեն հարկ չի լինի ունենալ այս կոնֆլիկտին վերաբերող որևէ կառույց միջազգային հարթակներում»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՁորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է, 31-ամյա երիտասարդը՝ ձերբակալվել. մանրամասներ
France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխում Հայաստան. տեսանյութ
Եթե վարչապետը վեհարան մտնելու ցուցում տար, դա չէր անի գրառմամբ․ Չախոյանը հերքում է պնդումները
Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների հանդիպումը
Համայնքի ղեկավարի կեղծ տեղեկանքներով մի շարք անձինք ազատվել են ՊՆ 25-օրյա հավաքներից. նախաձեռնվել է վարույթ
Հուլիսի 11-13-ը Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար. Պապոյան
Հունվարից հունիս ավտոբուսի ուղեվարձի մասով Երևանի քաղաքապետարանը շուրջ 3 մլրդ դրամ է թերհավաքագրել
Վաղը՝ երեկոյան ժամերից, Սև ծովը մեզ կզովացնի. Սուրենյան
Իմ ամենաջերմ մաղթանքները Ֆրանսիային հուլիսի 14-ի կապակցությամբ. Միրզոյան
Մեկնարկում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի ձեռքբերման քվեարկությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել. տեսանյութ
Սամվել Կարապետյանը հայտել է նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին. հայտարարություն
ԱՄՆ նախագահի` Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդը ժամանել է Կիև
ՆԳՆ ՓԾ-ն հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
Սարյան և Մոսկովյան փողոցները կդառնան միակողմանի. ինչպես կկազմակերպվի հարակից հատվածների երթևեկությունը
Բարձր եմ գնահատում Ձեր աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը․ Փաշինյանը՝ Մակրոնին
Խաղաղության արժեքն ամենալավը գիտեն պատերազմով անցած մարդիկ. Պետրոսյանն ամփոփել է իր այցերը Սյունիք և Վայոց ձոր
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնի
Հայտնի է՝ ինչպիսին է Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը. լուսանկարներ
Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը. քաղաքացիները կարող են ուղարկել սպասարկման խնդիրները
Երեխան մոլորվել է, փորձելով գտնել հարազատներին՝ քայլել դեպի Լանջազատ. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Մարտունիում կայացած հանդիպմամբ ավարտեցինք «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությունների այս փուլը. Հակոբյան
Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ. ՆԳՆ-ն՝ «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխայի մասին
Տարօրինակ տեսքով «Լաբուբուն» տագնապ է առաջացնում. ինչ է թաքնված փափուկ մորթու տակ. ծնողներն ահազանգում են
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխան գտնվել է. որտեղ է աղջնակը
«Աբովյան» ՔԿՀ-ի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել. ՔԿԾ-ն ցույց է տվել Լիանայի և երեխայի պահման խուցը
Կրթվելը նորաձև է Մարտունիում. նախաարձակուրդային ամփոփիչ հանդիպումը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճ է գրանցվել
Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում տեղի ունեցած հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին. Էրդողան
Փարիզում մասնակցեցի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի լիագումար նիստին. Ալեն Սիմոնյան
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա աղջնակի որոնումը շարունակվում է
Գյումրիում շարունակվում են ճանապարհների և բակային տարածքների հարթեցման, բարեկարգման աշխատանքները
Ինչ աշխատանքներ են կատարվել անցած շաբաթ Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում
Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է. Գանձայում բացվել է Տերյանի վերականգնված տուն-թանգարանը
Ձևավորում ենք ռազմավարություն, որը կդառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը. ՊԵԿ նախագահ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT