Երևան
12 °C
ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել՝ վերնագրելով այն «Հայտարարություն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստաբանական ինստիտուտի վերաբերյալ կատարած հրապարակումների առնչությամբ»։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն էր տարածել այն մասին, որ կարևոր է, որպեսզի փաստաբանները պահպանեն էթիկայի և վարքագծի կաննոնները, իսկ փաստաբաններին ներկայացնող մարմինները հակազդեն այն բոլոր դեպքերին, երբ խախտվում են նշված կանոնները՝ հատուկ անդրադարձ կատարելով նաև փաստաբանների կողմից ատելության խոսքի լուրջ տարածում ունեցող դրսևորումներին, երեխաների իրավունքների հետ կապված խնդիրների։ Ընդ որում՝ հայտարարությունն ունի Փաստաբանների պալատին ուղղված գործընկերային համատեքստ և խոսույթ։
Պաշտպանը ևս, իր հարցազրույցներում անդրադառնալով տարբեր դերակատարների կողմից արգելված խոսքի տեսակների գործածության տարածված դրսևորումներին, շեշտադրել է այն հանգամանքը, որ ցավալիորեն նման խոսք տարածվում է ոչ միայն հանրային իշխանություն իրականացնող պաշտոնատար անձանց, այլ նաև մասնագիտական համայնքների կողմից՝ հատուկ ընդգծելով փաստաբանների կողմից ատելության խոսքի տարածման դեպքերի մեծաքանակությունը, դրա անթույլատրելիությունը, փաստաբաններին ներկայացնող մարմինների կողմից այդ երևույթներին հակազդելու և այդ առումով նշված մարմինների բարեփոխման կարևորությունը։
Այս ամենին ի պատասխան՝ Փաստաբանների պալատը տարածել է փաստաբանների էթիկայի և վարքագծի կանոնների խախտումներն ու ատելության խոսքի տարածումը փաստացի արդարացնող հայտարարություն։
Փաստաբանների պալատի տարածած հայտարարության շրջանակներում փորձ է արվում տպավորություն ձևավորել, թե իբր Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անդրադարձել է իր նկատմամբ փաստաբանների քննադատություններին և դրա հիման վրա առաջարկել է բարեփոխել փաստաբանական համայնքը։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Պաշտպանի բոլոր հարցազրույցներում խոսքը որևէ կերպ չի վերաբերել ՄԻՊ հաստատության հետ կապված փաստաբանների հնչեցրած խոսքին։
Պաշտպանն անընդհատ խոսել է փաստաբանների կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող տարբեր հիմքերով ատելության և արգելված խոսքի այլ դրսևորումների մասին։
Մի անգամ ևս ընդգծում ենք, որ անընդունելի է փաստաբանների կողմից անձանց սեռի, գենդերային ինքնության, կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության, էթնիկ պատկանելության և այլ հիմքերով ատելության խոսքի տարածումը, որը ցավալիորեն լուրջ ծավալներ ունի Հայաստանում։ Անընդունելի ենք համարում ոչ միայն փաստաբանների կողմից նման խոսքի տարածումը, այլ նաև արգելված այս վարքագծի մասին ՄԻՊ հաստատության բարձաձայնումները Փաստաբանների պալատի կողմից այս ձևաչափով լռեցնելու փորձը։
Փաստաբաններին ներկայացնող մարմիններն առաջինը պետք է պայքարեն նշված երևույթների դեմ՝ ոչ միայն ֆորմալիզացնելով առկա ընթացակարգերը, այլ նաև հստակ հաղորդագրություն փոխանցելով փաստաբաններին, որ արգելված խոսքի ու վարքագծի տեսակները, էթիկայի նորմերի խախտումները ընդունելի չեն համայնքի համար։
Արձանագրում ենք, որ նման հայտարարությամբ Պալատը փաստացի արդարացնում է նշված երևույթները՝ վնաս հասցնելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ընդհանուր համակարգին ու այդ ոլորտում առկա հանրային ընկալումներին։
Անհասկանալի է Փաստաբանների պալատի հայտարարության՝ բարեփոխման որևէ անհրաժեշտություն չունենալու հաղորդագրություն փոխանցելու տրամաբանությունը, քանզի բարեփոխման կարիք ունեն բոլոր մարմինները՝ լինեն դրանք պետական, միջազգային, մասնավոր, թե այլ ձևաչափ ունեցող։ Ուստի ինչպես բոլոր այլ մարմինների, այնպես էլ փաստաբանական համայնքի բարեփոխումներն անհրաժեշտություն են միշտ, և դրանց առանցքում պետք է լինեն նաև մարդու իրավունքների խթանումն ու այդ տեսանկյունից վարքագծի արգելված տեսակների դեմ արդյունավետ պայքարը, այլ ոչ պայքարի մեխանիզմների ֆորմալիզացումը։
Ավելին՝ փաստաբանությունը իրավապաշտպան գործունեություն է ոչ թե իր անվանման, այլ իրավապաշտպան գործունեության հիմքում ընկած արժեքներն ու սկզբունքները պահպանելու ուժով։ Իսկ դա հնարավոր է բացառապես մարդու իրավունքներին վերաբերելի կարևորագույն ոլորտների, այդ թվում՝ իրավահավասարության ու հակախտրականության, երեխաների իրավունքների և այլ ոլորտների նկատմամբ պատշաճ հարգանք ունենալու պարագայում։ Ընդ որում՝ նորից շեշտենք, որ խնդիրների դեմ պայքարը չի ենթադրում զուտ ֆորմալիզացված մեխանիզմների գործադրում, այլ ենթադրում է համայնքում երևույթների հետ կապված ընդհանուր մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտություն:
Նորից ենք ընդգծում, որ բազմաթիվ փաստաբաններ ամենօրյա ռեժիմով էթիկայի սկզբունքներին հակասող հաղորդակցություն են վարում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Եվ եթե Փաստաբանների պալատը համարում է, որ փաստաբանները կարող են խախտել բարեկրթության սահմաններն իրենց գործունեությունն իրականացնելիս, և դա ընդամենը դիտարկում է որպես ընդունելի քննադատության ձև, ապա ՄԻՊ աշխատակազմն ընդգծում է, որ ցանկացած վարքագծի և էթիկայի կանոնների հիմքում ընկած են նաև բարեկրթության սահմանները չանցնելու կանոնները, ու դա որպես քննադատություն ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է փոփոխել էթիկայի և վարքագծի կանոններին առնչվող միջազգային չափանիշները։
Ավելին՝ միջազգային գործընկերների կողմից մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ արձանագրվում են բոլոր պետությունների առնչությամբ, իսկ դեպքերի մեծամասնությունում խոսքը լրջագույն խնդիրների մասին է: Սակայն չենք հանդիպել մի իրավիճակի, երբ մասնագիտական համայնքները սա որպես հրապարակային հիմնավորում ներկայացնեն՝ բարեկրթությունն ու էթիկայի ստանդարտները խախտելու, ատելության խոսքի դրսևորումները արդարացնելու համար:
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ այս բոլոր խնդիրների առնչությամբ Պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչները անընդհատ քննարկումներ են ունեցել Պալատի՝ որպես կարևոր գործընկերոջ հետ, երբևէ որևէ շփումներում չեն խախտել ՄԻՊ մանդատն ու էթիկայի նորմերը։ Ակնկալում ենք Փաստաբանների պալատի կողմից համարժեք կառուցողական հաղորդակցություն ու համագործակցություն։
Միևնույն ժամանակ մեկ անգամ ևս մեր երախտագիտությունն ենք հայտնում այն բազմաթիվ փաստաբան գործընկերներին, որոնք իրենց բարեվարք ու պրոֆեսիոնալ աշխատանքով նպաստում են Հայաստանում մարդու իրավունքների՝ գոյություն ունեցող բազում խնդիրների լուծմանը:
Ձեր աշխատանքն անգնահատելի է Հայաստանում մարդու իրավունքների առնչությամբ պատշաճ ընկալումներ ձևավորելու և բազմաթիվ մարդկանց իրավունքները երաշխավորելու տեսանկյունից:
Հիշեցնենք նաև, որ Պաշտպանը մշտապես անդրադառնում է նաև փաստաբանական համայնքի արդյունավետ գործունեության ոլորտում առկա բազում խնդիրներին և գործընկերների հետ համատեղ փորձում լուծումներ գտնել դրանց»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀԷՑ կարիքների համար հերթական հրապարակային, ներառական, թափանցիկ գնման գործընթացն է հայտարարվել. Պետրոսյան
Վրաստանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել
Պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ
Անվտանգության երաշխիքների քննարկումը առանց Ռուսաստանի մասնակցության՝ փակուղի է. Լավրով
Հռոմի պապը կայցելի Լիբանան
Հայաստանում Եվրամիության առաքելությունը հանդիպել է սահմանամերձ շրջանների ՏԻՄ ներկայացուցիչների հետ
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը. լուսանկար
Նախագահ Խաչատուրյանը մասնակցել է «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների» քոլեջի բացմանը. լուսանկարներ
Եզրասը հոխորտում է՝ բաց թողեք Կարապետյանին. գիտի՝ Պուտինի հորդան է. շեֆը ոնց ասի, ըտենց է լինելու. տեսանյութ
Մայիսյանում գողության պահին լինգը կոտրվել է պատուհանը բացելիս, ծրագրվածը՝ ձախողվել. երիտասարդին ձերբակալել են
Պուտինն Ալյասկայում կայացած հանդիպումների մանրամասները ներկայացրել է Էրդողանին
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը. Մոսկվան հայելային պատասխանել է
Սկսվում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը. Աննա Հակոբյանն ու Գալյանն այն ներկայացրել են «Աբովյան» ՔԿՀ-ում
Արգավանդի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ՌԴ-ն Տեր-Պետրոսյանին «քցել է». Ծառուկյանը կարտոֆիլ էր տալիս, Կարապետյանն էլ՝ պայուսակ, որ ԱԺ հասնեն. տեսանյութ
Պապոյանը և ODDO BHF ֆինանսական խմբի պատվիրակությունը քննարկել են ՀՀ տնտեսական և ներդրումային հարցեր
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը. ՀԸՖ
Տրանսպորտում առանց տոմսի երթևեկելու համար 2 օրում կազմվել է 110 արձանագրություն․ Երևանի քաղաքապետարան
Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմաոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը. նախագահ
Երևան-Հրազդան երթուղու միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. կա տուժած
Պատրաստվել է Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման ու վերականգնման միջոցառումների ծրագրի նախագիծը
Փաշինյանին և Ալիևին ասացի` ձեզ հետ առևտուր չեմ անի, եթե կռվելու եք իրար դեմ. Դոնալդ Թրամփ
Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ է հայտնաբերվել
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը և այլ հարցերի
«Աբովյան» ՔԿՀ-ում ներկայացրինք նոր ծրագիրը՝ հավատալով, որ կրթությունը կարող է ճակատագրեր փոխել. Հակոբյան
Պարոնյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բացառիկ տոկոսադրույքով ավանդ՝ մինչև 31․08․2025
Արսեն Թորոսյանը կնշանակվի ԱՍՀ նախարար, Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
Տարեկան արտադրվում է մոտ 175 հազար տոննա ամրան. նախագահն այցելել է «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» պողպատաձուլական ձեռնարկություն
4 ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը՝ ստացել խիստ նկատողություն
Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր
ԱԺ նախագահը հանդես է եկել պատգամավոր Արսեն Թորոսյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարությամբ
«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը պատճառել է 60 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. նրանք քննարկել են ԱՄՆ-ի և ՌԴ նախագահների ունեցած հանդիպումը
Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Արմավիրում
Արսեն Թորոսյանը վայր կդնի պատգամավորական մանդատը. նա կնշանակվի նախարար
Սյունիքի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերքով պարկ
Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում․ ձերբակալվել են մի խումբ երիտասարդներ
ՀՀ-ի և Իսպանիայի ԱԳ նախարարները քննարկել են 2 երկրների գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները
Մեր երկրների բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ. ՀՀ վարչապետը՝ Հունգարիայի գործընկերոջը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT