Երևան
12 °C
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է իր ենթակա կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները:
ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայություն
Սյունիքի մարզային վարչությունում կայացել է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման մասնագիտացմանը նվիրված աշխատանքային հանդիպում:
Հանդիպման նպատակն էր խորացնել մասնագիտական պատրաստվածությունն ու կարողությունները՝ կապված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման մասնագիտացման գործընթացների հետ։
«Հայանտառ» ՊՈԱԿ
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ղեկավարների մասնակցությամբ։
Քննարկվել է մասնաճյուղերի արդյունավետ կառավարմանն ուղղվող հարցերի լայն շրջանակ՝ անտառտնկման նախապատրաստական աշխատանքներ, նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների ագրոտեխնիկական խնամք, հատատեղերի պլանավորում, կողմնակի անտառօգտագործում, կադրային ռեսուրսների գնահատում, իրազեկման գործընթացի ապահովում։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ
Իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ «Արևիք» ազգային պարկի և «Շիկահող» պետական արգելոցի տարածքներում։
«Բույսերի բազմազանության մշտադիտարկումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում» ծրագրի շրջանակում կազմակերպության գիտության, մոնիթորինգի և զբոսաշրջության մասնագետները դաշտային աշխատանքների ընթացքում կատարել են դեռևս 2024 թվականի ընթացքում ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի մասնագետների հետ տեղադրված փորձահրապարակների սեզոնային ուսումնասիրություններ։ Ծրագիրն իրականացվում է շրջակա միջավայրի նախարարության, ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի, Կովկասի բնության հիմնադրամի համագործակցության շրջանակում, վերջինիս ֆինանսավորմամբ:
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ
«Բույսերի բազմազանության մշտադիտարկումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում» ծրագրի շրջանակում իրականացվել են դաշտային աշխատանքներ:
Գիտության, մոնիթորինգի և զբոսաշրջության բաժնի մասնագետները ծրագրի փորձագետների հետ համատեղ ուսումնասիրել են տեղադրված փորձահրապարակները՝ կիրառելով համապատասխան մեթոդաբանություն և գործիքակազմ։
«Դիլիջան» ազգային պարկի գիտական բաժնի աշխատակիցների կողմից պարբերաբար իրականացվում են շրջայցեր ազգային պարկի տարբեր հատվածներում։
Տեղադրվում և թարմացվում են ֆոտոթակարդներ, թեյերի, թուրմերի պատրաստման համար հավաքվում են տարբեր բուսատեսակներից հումք։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը շարունակում է Սևանա լճի ափամերձ ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքների մաքրման աշխատանքները լճի բնականոն վերականգնման ու առողջացման գործընթացի շրջանակում։
Մարտունու մասնաճյուղի 6, 12 և 13 քառակուսիներում իրականացվել են ջրածածկ տարածքների, ծառերի, թփուտների, բուսական մնացորդների, ինչպես նաև ջրից դուրս բերված կոճղերի հեռացման աշխատանքներ։
«Միջատների դերը բնության մեջ» թեմայով ինտերակտիվ խաղ-էքսկուրսիա է անցկացվել ՊՈԱԿ-ի այցելությունների կենտրոնում:
Մասնակցում էին Գեղագիտության ազգային կենտրոնի «Սևան» մասնաճյուղի «Հագուստի մոդելավորում» խմբի սաները: Սաները ծանոթացել են ազգային պարկի տարածքում հանդիպող միջատներին, ուսումնասիրել դրանց կենսակերպը և կառուցվածքը, իրենց տպավորությունները արտացոլել են ստեղծագործական աշխատանքներում:
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր գործընկերների հետ համատեղ (World Monuments Fund, Heritage for Peace, Alma Mater University of Bologna, ԵՊՀ, Գեղարվեստի ակադեմիա) կազմակերպել էր Հավուց Թառ վանական համալիրի ուսումնասիրման վերաբերյալ ամառային դպրոցի այցը:
Գոռավանի «Գոռ» նախադպրոցական ուսումնական հաստատության սաները ճանաչողական այց են կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան, որի նպատակն էր երեխաներին մոտեցնել բնությանը և խթանել բնապահպանական գիտելիքների ձևավորումը վաղ տարիքից։
Հռոմի պապը Լիբանան այցից առաջ կուղևորվի Թուրքիա
Բայդենն Ուկրաինային հնարավորություն չի տվել հարձակվել Ռուսաստանի վրա, նրանք միայն պաշտպանվել են. Թրամփ
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են ներքաղաքական իրավիճակը և կուսակցության անելիքները. լուսանկարներ
Հրդեհ Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկում. մեկնել է 4 մարտական հաշվարկ, 3 հերթապահ խումբ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Արագածոտնում ընթացող շինարարական աշխատանքներին
Տեղի է ունեցել ՔՊ Նախաձեռնող խմբի հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի փոխհրամանատարը շրջել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում
Կստեղծվի Երևան համայնք ներկրվող տրանսպորտային միջոցներին համապատասխան տեխնիկական սպասարկման կայան
Եթե Նոյեմբերի 9-ը լավն էր, ինչո՞ւ էին ՀՅԴ-ՀՀԿ-ականները ջարդում շենքերը, գողանում ոսկեղեն. Պապոյան. տեսանյութ
Ընկերոջ համաձայնությամբ առանձնատունն օգտագործել է որպես դիզվառելիքի և բենզինի ապօրինի լցակայան. կա ձերբակալված
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Հայաստանի հետ առճակատմանը. Ալիև
Իրանն ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին, իշխանությունները չեն թողնի որևէ հարցի թերըմբռնում. Բաղայի
Պուտինը մինչև տարեվերջ կմեկնի Հնդկաստան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել․ կա վիրավոր
«Հոկտեմբերի 27»-ը Մեղրիի հարցի շուրջ է եղել. սպարապետը վերջին հարցազրույցում խոսել է դրա մասին. տեսանյութ
ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգ
Հայաստանի պաշտոնյաների մասին հերթական կեղծիքը․ Պրիգոժինի հիմնադրամի թիրախում այժմ էլ Ալեն Սիմոնյանն է. Fip
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ
«Սրբազան պայքարի» գործով անցնող Վահագն Չախալյանի և Արման Իսրայելյանի կալանքը 3 ամսով երկարաձգվել է
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրգործ է հարուցվել. աղջկան սպառնում է ազատազրկում
Ամենից շատ այցելում են ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից. քանի զբոսաշրջիկ է հուլիս ամսին եկել Հայաստան
«Սրբազան պայքար»-ի գործով անցնող Արա Ռոստոմյանի կալանքը փոխարինվել է 3-ամսյա տնային կալանքով
Հառիճ բնակավայրում BMW-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ
Շուրջ 17 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ վարույթը դատարանում է
Հրազենային վիրավորումով տարել են բուժկենտրոն ու հեռացել. սպանության փորձ, ծեծ, զենքի գործադրում Պռոշյանում
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը ևս երկարաձգվեց 3 ամիս ժամկետով
Ծաղկաձորի «հատուկ պահպանվող տարածք» նպատակային հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ իրավունքը. վարչապետ
Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին
Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Աշխատանքս շարունակելու եմ Լոռու մարզպետի պաշտոնում. Արեն Մկրտչյան
Օդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվել է
ՀՀ նախագահն ու ԿԳՄՍ նախարարն այցելել են Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան
Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են ՀՀ-ՌԴ օրակարգին առնչվող հարցեր
Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան
Գալստանյանը կշարունակի մնալ կալանքի տակ ևս 3 ամիս
Ռուս ուղղափառ եկեղեցու սպասավոր Ն. Ռոմանյուկին դատարանը պատրաստվում է դատապարտել 5 տարվա ազատազրկման
ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 3.5 միլիարդ դրամի թաքցված շրջանառություն
Քաղաքական պատճառներ չեմ տեսնում. Պապոյանը՝ Լարսում առաջացած խնդիրների մասին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT