Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է. Գանձայում բացվել է Տերյանի վերականգնված տուն-թանգարանը

13/07/2025 schedule16:40

Վահան Տերյանի ծննդավայր Գանձայում տեղի են ունեցել մեծանուն բանաստեղծի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունը, ավանդական «Տերյանական օր» և Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված մշակութային միջոցառումները։

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, պետական, հասարակական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, բարերարներ, տերյանական պոեզիայի սիրահարներ։

517593334_1058809673107913_3602426928942846556_n.jpg (308 KB)517637084_1059071753081705_8881832049692047930_n.jpg (434 KB)

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնավորապես նշել է. «Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է։ Տերյանի պոեզիան համամարդկային արժեք է. նա խոսում է այն ամենի մասին, ինչը կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Վերաբացված թանգարանը տալու է նոր հնարավորություններ՝ ուսումնասիրելու Տերյանի արվեստը, առնչվելու նրա հավերժական ներկայությանը։ Տերյանի արվեստի բոլոր սիրահարները նորովի կբացահայտեն այն միջավայրը, որում ապրել և ստեղծագործել է Տերյանը»։

Նախարարն ընդգծել է նաև, որ ցուցադրության արդիականացման նպատակով ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհներ է հատկացրել, իսկ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ թանգարանում ստեղծվել է հետաքրքիր ինտերակտիվ միջավայր, որն այցելուներին թույլ է տալիս դիտելու բանաստեղծի կյանքի որոշ դրվագներ։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջոցառումը նաև Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային համագործակցության ամրապնդման համատեքստում՝ նշելով, որ համատեղ միջոցառումները խթանում են երկխոսությունը։

518996341_1058809526441261_282148299853551854_n.jpg (443 KB)

«Սա մեր երկրների միջև մշակույթի ոլորտում հաջող համագործակցության հրաշալի վկայություն է։ Վստահ եմ, որ շարունակելու ենք առաջ շարժվել՝ մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրությունն ամրապնդելով նոր նախաձեռնություններով ու ծրագրերով»,- ասել է նախարարը։
Նա շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին ու կազմակերպիչներին՝ համոզմունք հայտնելով, որ թանգարանում ստեղծված միջավայրն անտարբեր չի թողնի ինչպես Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին, որոնք Գանձա այցելելու բազմաթիվ առիթներ կունենան։

Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն ևս ողջունել է ներկաներին և կարևորել երկու երկրների մեջ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ մշակույթը չունի տարաձայնություններ և առանձնահատկություններ. «Մշակույթը բխում է բոլորի սրտից և կարող է ոգեշնչել բոլորին՝ անկախ ազգությունից և լեզվից»:

518360130_1058809733107907_4287457310341444614_n.jpg (419 KB)

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի ընդգծմամբ ընդունված է ասել՝ մշակույթը սահմաններ չի ճանաչում՝ առավել ևս հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության համար:

«Այսօր մեզ հաջողվեց Վահան Տերյանի 140-ամյակն այսչափ շքեղ և մարդաշատ տոնել նրա հայրենի գյուղում։ Կարծում եմ՝ տերյանական շունչն այսօր ևս մեկ անգամ սփռված էր Գանձայում։ Մենք պարտավոր ենք նրա թողած հարուստ ստեղծագործական ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցել, իսկ փոխանցելու ճանապարհներից մեկն էլ սա է»,- նշել է դեսպանը:

518201830_1059071789748368_4937148840400015830_n.jpg (720 KB)518033765_1058809559774591_7677849768209512161_n.jpg (359 KB)516309346_1058809636441250_552768219685050677_n.jpg (200 KB)

Վ․ Տերյանի տուն-թանգարանը վերականգնել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը բարերարների աջակցությամբ։ Հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ իրենց առաքելություններից է Ջավախքի հասարակական ոլորտների զարգացումն ու հայ-վրացական հարաբերությունների ամրապնդումը։

Միջոցառման շրջանակում հյուրերը նաև ծաղիկներ են խոնարհել Վահան Տերյանի կիսանդրու մոտ, ապա շրջայց են կատարել վերականգնված տուն-թանգարանում։ Տերյանական օրը շարունակվել է համերգային տոնախմբությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
566 դիտում

Արարատի մարզում քաղաքացուն պատկանող դաշտից գողացել են մոտ 5 տոննա ձմերուկ

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից մահացել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխա

Երբ կփակվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև թշնամանքի էջը. ինչ կլինի, եթե Բաքուն չկատարի Հռչակագրի դրույթները

Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ

Հալաբյան փողոցում ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, կկառուցվի նոր բակ

Վերացնել անորակ աշխատանքը, տեղադրել նոր ասֆալտ. Խուդաթյանը ծանոթացել է Շիրակի մարզում կատարվող աշխատանքներին

Կենտրոնում փոշին գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը

25-ամյա վարորդը «Օպել»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում

«Չեք տեսնում, խնդիր կա». ընդդիմությունն «ընկել» է իրանցի պաշտոնյաների հետևից. ինչ է փորձում համոզել. տեսանյութ

Գազանջատումներ Երևանում, Առինջում, Գեղարքունիքի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում

Թրամփը պատմել է Փաշինյանի հետ Հայաստանի և Վաշինգտոնի ճանապարհների վերաբերյալ խոսակցության մասին. տեսանյութ

Փոխվարչապետի որոշմամբ՝ կստեղծվի բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

Պետք է պոկվենք Ռուսաստանի նկատմամբ գենետիկ վախից. ՀՀ-ն նստած է ամենակարևոր հանգույցի վրա. Առաքելյան. տեսանյութ

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, կարող եք արտաքսվել

Իրանը մշտապես հանդես է եկել իր հարևանների միջև խաղաղության օգտին․ Վելայաթին՝ Կոստանյանին

Քննարկվել են ներառական հասարակություն ունենալու գործընթացին վերաբերող մի շարք հարցեր

Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Արաղչիին

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորում կփակվեն փողոցներ

Սահմանվել է կրթաթոշակ՝ Մեքսիկայում ուսումնառության նպատակով. ԿԳՄՍՆ-ն մանրամասնել է՝ ինչպես դիմել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար

Թուրքիան և Վրաստանը մտադիր են առևտրաշրջանառությունը hասցնել 5 մլրդ դոլարի

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթեր դեպի Եվրոպա

Հերացու փողոցում բախվել են մեքենաներ. դրանցից մեկն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել

Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Երկու ավտոբուսի արանքում մնացած վարորդը վիրահատվել է

Մեծ ու գեղեցիկ պատիվ է Սպիտակ տանը ձեզ ողջունելը, սա մեծ նվաճում է. Թրամփը տեսանյութ է հրապարակել

Իսրայելը հաստատել է Գազայի վրա վերահսկողություն հաստատելու ծրագիրը

Երևանում մեքենաներ են բախվել. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ

Ձորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Դավիթ Բեկ փողոցում բախվել են Mitsubishi-ն և BYD-ն․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Նման գործողությունները վատթարացնում են իրավիճակը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բաքվի կողմից Կիևին մատակարարումների մասին

Մի քանի անձնագրով փորձում են իշխանություն զավթեն հերիք չէ, մի հատ էլ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա. Չախոյան

Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ այցելել է Արթիկ համայնք՝ հետևելու աշխատանքներին

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում

Սոնա Մնացականյանի հայրը դատարանում 10 մլն դրամ է պահանջել ծախսերի փոխհատուցման համար

Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցի ժամկետները