Բարձր եմ գնահատում Ձեր աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը․ Փաշինյանը՝ Մակրոնին

14/07/2025 schedule10:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Մեծարգո՛ պարոն նախագահ, թանկագի՛ն Էմանուել,

Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։

Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի առանձնահատուկ դերակատարությունը ազատության, հավասարության և եղբայրության համամարդ­կային վեհ արժեքների ամրագրման և խրախուսման գործում, ինչպես նաև վերահաստատելու մեր ընդհանուր հանձնառությունը՝ դրանք դարձնելու իրակա­նություն՝ ի բարօրություն մեր քաղաքացիների և պետությունների։

Ցանկանում եմ ընդգծել, որ համընդհանուր այս արժեքների և հայ ու ֆրանսիացի ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության վրա խարսխված Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական կապերն առանցքային նշանա­կություն են ունեցել մեր միջպետական հարաբերությունների զարգացման գործում:

Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ցանկանում նշել, որ մեր երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, որի մասին են վկայում հաստատված բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու երկկողմ համագործակցության` անխտիր բոլոր ուղղություններով իրականացվող արդյունա­վետ համագործակցությունը, Ձեր հաստատակամ հանձնառության շնորհիվ այսօր վերաճել են ռազմավարական գործընկերության։

Գոհունակությամբ եմ ցանկանում ընդգծել, որ մեր երկու երկրների միջև փոխգործակցությունն այժմ ընդգրկում է այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխության դեմ պայքարը, կենսաբազմազանության պաշտպանությունն ու արհեստական բանականությունը։ Այս համատեքստում ցանկանում եմ վերահաս­տատել Հայաստանի հանձնառությունը՝ իր նպաստը բերելու համաշխարհային այս մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Բարձր ենք գնահատում նաև բարեկամ Ֆրանսիայի շարունակական կարևոր աջակցությունը և Ձեր անձնական ջանքերը՝ միտված Հարավային Կովկասում արդար ու տևական խաղաղության հաստատմանը։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ ֆրանսիացի ժողովրդի համար խորհրդանշա­կան այս օրվա առթիվ և Ձեզ հղում խաղաղության ու բարգավաճման իմ լավագույն մաղթանքները։

Պետական այցով այս տարի Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով ընդունեք, խնդրեմ, մեծարգո՛ պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։

Ջերմորեն՝ Նիկոլ Փաշինյան»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
719 դիտում

Արարատի մարզում քաղաքացուն պատկանող դաշտից գողացել են մոտ 5 տոննա ձմերուկ

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից մահացել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխա

Երբ կփակվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև թշնամանքի էջը. ինչ կլինի, եթե Բաքուն չկատարի Հռչակագրի դրույթները

Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ

Հալաբյան փողոցում ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, կկառուցվի նոր բակ

Վերացնել անորակ աշխատանքը, տեղադրել նոր ասֆալտ. Խուդաթյանը ծանոթացել է Շիրակի մարզում կատարվող աշխատանքներին

Կենտրոնում փոշին գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը

25-ամյա վարորդը «Օպել»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում

«Չեք տեսնում, խնդիր կա». ընդդիմությունն «ընկել» է իրանցի պաշտոնյաների հետևից. ինչ է փորձում համոզել. տեսանյութ

Գազանջատումներ Երևանում, Առինջում, Գեղարքունիքի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում

Թրամփը պատմել է Փաշինյանի հետ Հայաստանի և Վաշինգտոնի ճանապարհների վերաբերյալ խոսակցության մասին. տեսանյութ

Փոխվարչապետի որոշմամբ՝ կստեղծվի բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

Պետք է պոկվենք Ռուսաստանի նկատմամբ գենետիկ վախից. ՀՀ-ն նստած է ամենակարևոր հանգույցի վրա. Առաքելյան. տեսանյութ

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, կարող եք արտաքսվել

Իրանը մշտապես հանդես է եկել իր հարևանների միջև խաղաղության օգտին․ Վելայաթին՝ Կոստանյանին

Քննարկվել են ներառական հասարակություն ունենալու գործընթացին վերաբերող մի շարք հարցեր

Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Արաղչիին

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորում կփակվեն փողոցներ

Սահմանվել է կրթաթոշակ՝ Մեքսիկայում ուսումնառության նպատակով. ԿԳՄՍՆ-ն մանրամասնել է՝ ինչպես դիմել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար

Թուրքիան և Վրաստանը մտադիր են առևտրաշրջանառությունը hասցնել 5 մլրդ դոլարի

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթեր դեպի Եվրոպա

Հերացու փողոցում բախվել են մեքենաներ. դրանցից մեկն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել

Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Երկու ավտոբուսի արանքում մնացած վարորդը վիրահատվել է

Մեծ ու գեղեցիկ պատիվ է Սպիտակ տանը ձեզ ողջունելը, սա մեծ նվաճում է. Թրամփը տեսանյութ է հրապարակել

Իսրայելը հաստատել է Գազայի վրա վերահսկողություն հաստատելու ծրագիրը

Երևանում մեքենաներ են բախվել. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ

Ձորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Դավիթ Բեկ փողոցում բախվել են Mitsubishi-ն և BYD-ն․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Նման գործողությունները վատթարացնում են իրավիճակը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բաքվի կողմից Կիևին մատակարարումների մասին

Մի քանի անձնագրով փորձում են իշխանություն զավթեն հերիք չէ, մի հատ էլ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա. Չախոյան

Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ այցելել է Արթիկ համայնք՝ հետևելու աշխատանքներին

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում

Սոնա Մնացականյանի հայրը դատարանում 10 մլն դրամ է պահանջել ծախսերի փոխհատուցման համար

Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցի ժամկետները