Երևան
12 °C
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, բացման ֆիլմի ռեժիսոր Ջաֆար Փանահին, «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Ամիր Նադերին, հյուրեր, կինոգործիչներ։
Ողջույնի խոսքում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ «Ոսկե ծիրանը» 22-րդ անգամ վերադարձել է հարազատ կինոյի տուն՝ դառնալով մեր կյանքի անբաժանելի մասը։ «Կարծում եմ՝ այլևս չենք պատկերացնում ամառն առանց «Ոսկե ծիրանի». փառատոնը, թերևս, ամենասպասված իրադարձություններից է։
Վստահաբար «Ոսկե ծիրանը» դարձել է կինոյի աշխարհում մեր փառատոնային անձնագիրը և այցեքարտը, որով կարողանում ենք ներկայանալ աշխարհին։ Սկզբում այդ նախաձեռնությանը գուցե թերահավատորեն են մոտեցել, սակայն այսօր արդեն այն հաստատուն տեղ է գրավել միջազգային տարբեր հարթակներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Փառատոնը բացվել է իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով, որը Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր է։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է՝ «Ոսկե ծիրանի» շնորհիվ նմանօրինակ ֆիլմերը հասանելի են դառնում հայ հանրությանը։
««Ոսկե ծիրանը» դարձել է մի հարթակ, որտեղ հանդիսատեսն առնչվում է կինոյի նորույթներին։ Այսօր մի ֆիլմ ենք դիտելու, որը լայն հանրությանը դեռևս հասանելի չէ։ Կինոն միջազգային երևույթ է, որի զարգացումն անմիջականորեն առնչվում է միջազգային գործընթացներին և այդ բնագավառի նորարություններին»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը նշել է՝ կինոյի ոլորտում վերջին տարիներին ակտիվություն է նկատվում. բազմաթիվ ֆիլմեր և տաղանդավոր մարդիկ իրենց արժանավոր տեղն են զբաղեցնում ամենատարբեր հարթակներում։
«Մեր ֆիլմերը ներկայացված են միջազգային ամենահեղինակավոր փառատոներում։ Ուրախ եմ, որ պետական քաղաքականությունը միտված է կինոարտադրության աջակցությանը։ Օրենսդրական նոր փոփոխությունները, վստահ եմ, նոր տեմպ են հաղորդելու ստեղծարար արդյունաբերությանը՝ ճանապարհ բացելով տաղանդավոր կինոգործիչների համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու անդրադարձել կինոյի ոլորտում համատեղ արտադրության համար ներդրումների վերադարձի հնարավորությանը։
Նա համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարիներին «Ոսկե ծիրան» փառատոնում ցուցադրվելու են նաև ներդրումների մասնակի վերադարձի ծրագրի շահառու ֆիլմերը։ ԿԳՄՍ նախարարը փառատոնին հագեցած և հաճելի ընթացք է մաղթել՝ հույս հայտնելով, որ դիտումներն ու քննարկումները դառնալու են նոր նախաձեռնությունների և հետաքրքիր գաղափարների հարթակներ։
Փառատոնի հանդիսավոր մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. «Ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ քաղաքում, որտեղ մշակույթը շարունակաբար ապրում և զարգանում է։ Արդեն երկու տասնամյակ Երևանը հյուրընկալում է համաշխարհային կինոյի անունների, և այս տարին ևս բացառություն չէ։ Փառատոնին միացել են միջազգային մեծություններ, բազմաթիվ հյուրեր աշխարհի ավելի քան 30 երկրից։ Այս մարդիկ ներկայացնում են տարբեր մշակութային դպրոցներ, սակայն բոլորին միավորում է սերը կինոյի հանդեպ»։
Ներկաներին ողջունել են նաև փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և հրավիրյալ ռեժիսոր Ջաֆար Փանահին։
Նա համաշխարհային կինոյում ունեցած նշանակալի ավանդի համար փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնել է Ամիր Նադերիին։
Վերջինս Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը։
«Այս մրցանակն ինձ համար շատ նշանակալից է, որովհետև իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկը Փարաջանովն է։ Մրցանակը նվիրում եմ իմ երկրի երիտասարդ կինոռեժիսորներին, որպեսզի Փանահիի նման ճանապարհ բացեն դեպի ապագա»,- նշել է Նադերին։
«Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Նա ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է, ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցի՝ La Femis-ի (2008) հանձնաժողովը:
Տարածաշրջանային ժյուրիի անդամներն են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակի դափնեկիր, Ալեքսանդր Սոկուրովի լավագույն աշակերտներից մեկը՝ ռեժիսոր Կիրա Կովալենկոն, և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը, որը հայտնի է Շոն Բեյքերի հետ երկարամյա համագործակցությամբ:
Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարարվի Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։
Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎերացնել անորակ աշխատանքը, տեղադրել նոր ասֆալտ. Խուդաթյանը ծանոթացել է Շիրակի մարզում կատարվող աշխատանքներին
Կենտրոնում փոշին գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը
25-ամյա վարորդը «Օպել»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում
«Չեք տեսնում, խնդիր կա». ընդդիմությունն «ընկել» է իրանցի պաշտոնյաների հետևից. ինչ է փորձում համոզել. տեսանյութ
Գազանջատումներ Երևանում, Առինջում, Գեղարքունիքի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում
Թրամփը պատմել է Փաշինյանի հետ Հայաստանի և Վաշինգտոնի ճանապարհների վերաբերյալ խոսակցության մասին. տեսանյութ
Փոխվարչապետի որոշմամբ՝ կստեղծվի բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ
Պետք է պոկվենք Ռուսաստանի նկատմամբ գենետիկ վախից. ՀՀ-ն նստած է ամենակարևոր հանգույցի վրա. Առաքելյան. տեսանյութ
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, կարող եք արտաքսվել
Իրանը մշտապես հանդես է եկել իր հարևանների միջև խաղաղության օգտին․ Վելայաթին՝ Կոստանյանին
Քննարկվել են ներառական հասարակություն ունենալու գործընթացին վերաբերող մի շարք հարցեր
Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Արաղչիին
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորում կփակվեն փողոցներ
Սահմանվել է կրթաթոշակ՝ Մեքսիկայում ուսումնառության նպատակով. ԿԳՄՍՆ-ն մանրամասնել է՝ ինչպես դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին
Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար
Թուրքիան և Վրաստանը մտադիր են առևտրաշրջանառությունը hասցնել 5 մլրդ դոլարի
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթեր դեպի Եվրոպա
Հերացու փողոցում բախվել են մեքենաներ. դրանցից մեկն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել
Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Երկու ավտոբուսի արանքում մնացած վարորդը վիրահատվել է
Մեծ ու գեղեցիկ պատիվ է Սպիտակ տանը ձեզ ողջունելը, սա մեծ նվաճում է. Թրամփը տեսանյութ է հրապարակել
Իսրայելը հաստատել է Գազայի վրա վերահսկողություն հաստատելու ծրագիրը
Երևանում մեքենաներ են բախվել. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ
Ձորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Դավիթ Բեկ փողոցում բախվել են Mitsubishi-ն և BYD-ն․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Նման գործողությունները վատթարացնում են իրավիճակը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բաքվի կողմից Կիևին մատակարարումների մասին
Մի քանի անձնագրով փորձում են իշխանություն զավթեն հերիք չէ, մի հատ էլ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա. Չախոյան
Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ այցելել է Արթիկ համայնք՝ հետևելու աշխատանքներին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում
Սոնա Մնացականյանի հայրը դատարանում 10 մլն դրամ է պահանջել ծախսերի փոխհատուցման համար
Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցի ժամկետները
Գրիգորյանը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքում հրապարակված հռչակագրին
Երևանում «Տոյոտան» վրաերթի է ենթարկել աղբահանության և սանմաքրան աշխատակցին. վերջինս մահացել է
Հայաստանում օգոստոսի 4-10-ը սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ ակտիվություն չի արձանագրվել. ՀՎԿԱԿ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Վրաստանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը. Կավելաշվիլի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT