Երևան
12 °C
ՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։
Ինչպես հայտնել են ՊԵԿ-ից, քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսավարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը միջոցառման սկզբում ընդգծել է, որ հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության քննարկումները կարևոր են՝ արդյունավետ գործիքակազմերի մշակման համար ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ոլորտներում: Կոմիտեի ղեկավարը ներկաներին հորդորել է լինել ակտիվ քննարկումներում՝ նկատելով, որ միայն տարբեր կարծիքների բախման արդյունքում կարելի է գտնել հարկային ռազմավարության զարգացման ճիշտ ուղին։
«Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը։ Սա գաղափարների փոխանակման լավագույն հարթակն է՝ միասին կառուցելու թափանցիկ, արդար և շահառուների համար հասանելի հարկային միջավայր»,- նշել է ՊԵԿ նախագահը։
ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը ներկայացրել է ռազմավարության առաքելությունն ու տեսլականը, վերջինիս իրագործմանն ուղղված առաջիկա տարիների միջոցառումները, ինչպես նաև նախատեսվող գործողությունները։
«Օրինականության և հավասարության, թափանցիկության և վստահության, ինչպես նաև պրոֆեսիոնալիզմի վրա հիմնված հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարությունը պետք է լինի պարզ և մատչելի հարկ վճարողների համար, որպեսզի վերջիններիս համար հստակ լինի՝ ինչ քաղաքականություն է իրականացնում ՊԵԿ-ը, և ինչի համար են վճարվում հարկերը»,- ընդգծել է Արսեն Սառիկյանը։
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպված հարկային վարչարարության բարեփոխումների և մաքսային մարմնի առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության նախագծերի քննարկմանը նվիրված երկօրյա աշխատաժողովի օրակարգում են համակարգային բարեփոխումների ուղղությունները, հարկային և մաքսային ռազմավարական ծրագրերի մշակման ընթացքը, իրականացված վերլուծությունների արդյունքները, ինչպես նաև կատարողականի հիմնական ցուցիչներն ու գնահատման մեխանիզմները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ. Նիկոլ Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետին
Թրամփի երկրորդ ժամկետի սկզբից ի վեր ԱՄՆ-ն լքել է մոտ 1,6 միլիոն միգրանտ
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցքի ծրագրում. Օվերչուկ
Ավտովթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը. նա հրաժարվել է հոսպիտալացումից
Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Անցած մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել
Սարյան փողոցում տնտեսվարողներն ապամոնտաժել են առանց համապատասխան թույլտվության տեղադրված ծածկերը
Արման Ավանեսյանը՝ «Աշխարհի խաղեր 2025»-ի մարտական սամբոյի չեմպիոն
Սյունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման ժամը. մինչ այդ ՌԴ նախագահը ժամանել է Մագադան
Երևանում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ
Համոզում են, որ Քոչարյանի համար գրավ վճարող Սամվել Կարապետյանը կապ չունի նրա հետ. Չախոյան
Հնչում էր հաճելի հայկական երաժշտություն. Կոնջորյանը լուսանկար է հրապարակել Սպիտակ տան կարմիր սենյակից
Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը ամբողջությամբ սպառվել են․ ՀՖՖ
Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով
Չենք հրաժարվելու ապագայում ազգային ստանդարտների մշակման գաղափարից․ ԲՏԱ նախարար
«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ
«Գլորիա» կարի ֆաբրիկայի 2 աշխատակցուհի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Կամչատկայում կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Պատրաստ ենք համագործակցության. Շիրակի մարզպետը՝ սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին
Բաղդասարյանը Մակունցի հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով նրան և ՀՀ ԱԳՆ-ին
ԱՄՆ-ում կատարվածի մասին մտածելու համար ՀՀ-ում եղել է «Հոկտեմբերի 27». Ռուսաստանը մնաց լուսանցքում. տեսանյութ
Պոլիտեխնիկական ինստիտուտի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ
Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով
Ռուսաստանը Բաքվի հետ կոնֆլիկտի կգնա, վրեժ կլուծի. ՀՀ-Թուրքիա սահմանը բացելիս Անկարան պայման կդնի. տեսանյութ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է համակարգիչների և ՏՏ պարագաների ձեռբերման մրցույթ
2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու
Կախակնում նոր կրթահամալիր է կառուցվում. այն ներառելու է 3 գյուղական համայնք
Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել
Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքում. 1 մարդ տեղում մահացել է, կա 6 վիրավոր
ԱՄՆ-ի բաժնեմասը օգուտ կբերի իրենց, Իրանը կշահի Սև ծով մուտք գործելով, ՀՀ-ն կկապվի ՌԴ-ին երկաթուղով. Կոստանյան
Եղել է համատեղ միջոցառում. ՆԳՆ-ից մեկնաբանել են Իջևանի ձերբակալությունները
710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում
Հայաստանում նախատեսվում է գրանցել մի ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև. Կոստանյան
Իրանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և չեն դառնա որևէ գործարքի առարկա. Կոստանյան
Ձերբակալվել են ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետն ու ևս 14 անձ
5 կգ քաշով «հսկան». ծնվել է վանաձորցի Մոսինյանների 8-րդ որդին
ՊՆ պաշտոնյան 3,6 մլն դրամի բենզին է յուրացրել․ նրա պաշտոնավարումը կասեցվել է, քրվարույթը՝ ուղարկվել դատարան
Զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից. ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի մեղադրյալների պաշտպաններին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT