Երևան
12 °C
Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փաստի կապակցությամբ նախաձեռնված և դատարան ուղարկված քրեական վարույթով մեղադրյալների պաշտպանները, չսպասելով օրենքով սահմանված ընթացակարգին, հանրային հարթակները և զանգվածային լրատվական միջոցներն օգտագործելով սկսել են հրապարակել քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներից առանձին հատվածական մասեր և իրենց միակողմանի կարծիքն ու վերլուծությունները ներկայացնել այս կամ այն ապացույցի՝ գործի համար ունեցած նշանակության վերաբերյալ։
Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
«Ընդ որում՝ պաշտպանության կողմը, ակնհայտորեն գիտակցելով, որ հիմնական դատալսումներում ապացույցների հետազոտման հերթականությունը և հետազոտման ենթակա ապացույցների ցանկը քննարկվում և լուծվում է դատարանի կողմից կայացված որոշմամբ, անտեսելով քրեադատավարական օրենքի պահանջը, հանրային հարթակները վերածել են «փոքր դատավարությունների», որտեղ առկա չեն ոչ միայն հակադիր շահեր ներկայացնող կողմեր, այլև հենց իրենք են այս կամ այն ապացույցի թույլատրելիության, արժանահավատության և վերաբերելիության հարցերը քննարկում և վերջում էլ լուծում մեղադրյալներին վերագրվող փաստական հանգամանքների, արարքի հակաիրավականության, մեղադրյալների կողմից այդ արարքը կատարելու և մեղավորության ապացուցվածության վերաբերյալ հարցեր։
Տարակուսանք է առաջացնում հատկապես պաշտպան Հովհաննես Խուդոյանի անտրտունջ և աննահանջ դատավարական վարքագիծը, որ անձնվիրաբար և համառորեն այս ողջ ընթացքում փորձում է գտնել «պատերի տակ գյուլլելու և ընտանիքներին կոմպենսացիա տրամադրելու» արտահայտության վերաբերյալ Բագրատ Գալստանյանի հնչեցրած մտքի իրական թիրախներին՝ մի դեպքում դա վերագրելով «դասալիքներին», մյուս դեպքում՝ «թմրավաճառներին», «թիմակիցներին» և այդպես շարունակ։
Նախ ողջունելի է, որ ի վերջո պաշտպանության կողմն ընդունել է, որ ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը հենց Բագրատ Գալստանյանն է, ինչի վերաբերյալ նախկինում, թերևս պաշտպանության մարտավարության տեսանկյունից, այլ կարծիք և դիրքորոշում են ունեցել։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ օրինապաշտ և իրավահպատակ ցանկացած անձի համար պետք է անընդունելի լիներ պատերի տակ զենքի գործադրմամբ մարդկանց կյանքից զրկելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դրսևորման թույլատրելիության կամ դրանց քարոզի վերաբերյալ ցանկացած խոսք, առավել ևս հոգևոր արժեքներ կրող հոգևորականի համար, հետևաբար այս առումով պաշտպանության կողմը կարող է նույն ջանասիրությամբ և եռանդով շարունակել զենքի գործադրմամբ անձանց կյանքից զրկելու մասին Բագրատ Գալստանյանի մտադրության հետագա թիրախների փնտրտուքը, ինչն ամենևին չի նսեմացնում քրեական վարույթով ձեռք բերված այդ փաստական տվյալների ապացուցողական նշանակությունը։
Կարծում ենք՝ նույն ոգևորությամբ և հետևողականությամբ պաշտպանության կողմը կարող է դարձյալ մեջբերումներ կատարել և վերլուծության ենթարկել գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված և օրենքով սահմանված կարգով ամրագրված ահաբեկչական գործողությունների նախապատրաստության մասին վկայող այնպիսի փաստական տվյալներ, որոնք վերաբերում են բնակչությանն ահաբեկելու, նրանց շրջանում անկառավարելի վիճակ ստեղծելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հանրավտանգ արարքներին։
Ակնհայտ է, որ պաշտպանության կողմը նման գործելաոճով փորձում է ազդել հանրային տրամադրությունների կամ կարծիքի վրա՝ դրանով իսկ նպատակ հետապնդելով նսեմացնել քրեական վարույթով ձեռք բերված իր տեսակով եզակի և անփոխարինելի նշանակություն ունեցող ապացուցողական զանգվածը, որը ձեռք է բերվել բացառապես օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում և իրավացիորեն դրվել է անձանց մեղքը հաստատող ապացուցողական զանգվածում։
Ի վերջո, այս բոլոր հարցերի պատասխանը կարող է տրվել բացառապես օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով, հետևաբար կրկին հորդորում ենք խստորեն պահպանել փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները, հարգանքով վերաբերվել դատավարության մասնակիցներին և զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և դատավարության մասնակիցների գործողություններին անդրադառնալ օրենքով սահմանված եղանակներով՝ դիմումների, հայտարարությունների, միջնորդությունների, բացարկների, առարկությունների կամ բողոքների միջոցով»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեկն ասում է «մեր ձևով»-ը ազատության սլոգնն է, մյուսը թե՝ նշանակում է հայավարի. երեխեք, կողմնորոշվեք. Չախոյան
«ՀԷՑ»-ում մեկնարկել է բաց և թափանցիկ գնահարցման գործընթաց՝ կապալառու կազմակերպության ընտրության նպատակով
Այն ժամանակ քաղաքական գործիչ էին դառնում, որ օգտվեն լափամանից. երկիրը ղեկավարել են կիսատ-պռատ մարդիկ
Դեսպան Մկրտչյանն ու ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը քննարկել են TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը
Ավանդույթներն ապրում են նոր շնչով. Էջմիածինը միավորեց արվեստը, ճաշակը և ազգային հյուրասիրության գեղեցկությունը
Եկեղեցու «պաշտպանության» դիմակով Վաղարշապատի ընտրություններին մասնակցողները հերթական ապտակը ստացան. Խուդաթյան
Հասա Բրյուսել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կհանդիպեն Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը. օրը հայտնի է
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներն Անկարայում եռակողմ հանդիպում կանցկացնեն. հռչակագիր կստորագրվի
Քննարկել են ապատեղեկատվության և մանիպուլյացիայի հետևանքները պետական կառավարման արդյունավետության վրա
Նորքի բարձունքում կառուցվում է անկախության շրջանում ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարը. լուսանկարներ
Ովքեր են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները
Պուտինը իր չեղած հեղինակությամբ ինչու պիտի Քոչարյանին ուժով բերի իշխանության. նա մոտ 300 տարի շանս չունի
Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել
Ինձ համար կարևորը աշխատակիցների կիրթ, բարեվարք ու պատասխանատու լինելն է. Սրբուհի Գալյանն այցելել է Շիրակի մարզ
Հայաստանը բացառիկ օրինակելի գործընկերոջ համբավ ունի ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Եվրոպայի համար. Լոնգանգե
Երևանում 10 անձ է ձերբակալվել, մեկը՝ կալանավորվել. հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, սառը զենք և թմրամիջոց
Պինդ եմ, լավատես եմ, սիրում եմ բոլորիդ. Զառա Արամյանը կրկին կտեղափոխվի հիվանդանոց
ՀԷՑ-ի հատուկ տեխնիկատրանսպորտային միջոցները կբաշխվեն ստորաբաժանումներին, կապալառուների պայմանագրերը խզվել են
Առավելագույնն է արվում բացահայտման համար. վարչապետը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության քննության մասին
Մերձավանի մի շարք տներում քննչական գործողություններ են կատարվում
Տեղահանված անձանց ապագան, անկախ աշխարհագրական տեղակայումից, կախված է նաև քաղաքական կամքից. ԱԳ փոխնախարար
ԿԸՀ-ն բաշխել է Վաղարշապատի ընտրություններում ՏԻՄ նախագահի և քարտուղարի պաշտոնները
«Զավիկի ղարս»-ի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է. ինչ խախտումներ են հայտնաբերվել
Քննարկվել են Starbucks-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները
Էջմիածնի 2710-ամյակի միջոցառումները մեկնարկել են Հերոսների պուրակում ծաղկեդրման արարողությամբ. լուսանկարներ
Աշխատանքային այցով մեկնում եմ Բրյուսել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 8-ին
Ըստ էության, քննչական համակարգի բարեփոխումներն ավարտել ենք, հուսամ՝ պտուղները քաղելու ժամանակը կգա. վարչապետ
Ձեռք բերեք պարտատոմսեր մեկ հպումով՝ AMIO Mobile-ում. բարձր տոկոսադրույք, կայուն եկամուտ
Ալեն Սիմոնյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Վարչապետը երկօրյա այցով կգտնվի Բելգիայում
Որպես քաղհալածյալ ներկայացող Վարդան Ղուկասյանը գոնե ինքն իր հետ ազնիվ լինի. Գյումրու ավագանու ՔՊ խմբակցություն
Ջերմաստիճանը զգալի կնվազի. որոշ շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ
ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են Վրաստանի ՏԻՄ ընտրությունները
Մերձավանի ավելի քան 30 հասցեում խուզարկություններ են իրականացվել
Միշիկի անձնական օգտագործման Ռուբոն «ալիքները խառնել է». Պալյան
Ռուբինյանն ու Պիտալուգան քննարկել են Հայաստանի և Բրազիլիայի խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության ղեկավար կոմիտեի հետ
Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT