Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

17/04/2025 schedule18:19

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում Հրաչյա Զաքոյանի ընտրության արդյունքները: Մարտի 19-ին տեղի է ունեցել համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ: Ռեկտորի ընտրությունը կայացել է մեկ փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ (19 կողմ, 0 դեմ ) տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը ընտրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Հրաչյա Զաքոյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել.

«Աշխատանքը ստանձնել եմ՝ պատկերացնելով դրա և՛ բարդությունը, և՛ պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ, տեսնելով պետական կառավարման մարմինների շարունակական աջակցելու պատրաստակամությունը, համաձայնվել եմ ստանձնել այս պարտավորությունը՝ նաև նկատի ունենալով մի շատ կարևոր հանգամանք, որ Ագրարային համալսարանը ագրոպարենային ոլորտի մասնագետներ պատրաստող միակ բուհն է հանրապետությունում: Իսկ վերջին տարիներին ագրոպարենային ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ Կառավարությունը բազմաթիվ պետական օժանդակության ծրագրեր է իրականացնում: Եվ առանց պատշաճ մասնագիտական ապահովման, առանց որակյալ մասնագետների դժվար է պատկերացնել այդ ծրագրերի լիարժեք արդյունավետությունը: Հենց այդ նույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ եմ ստանձնում ռեկտորի պաշտոնը՝ միևնույն ժամանակ տեսնելով բուհի վերափոխման, արդիականացման և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, որի ուղղությամբ նույնպես Կառավարությունը բազմաթիվ նախաձեռնություններ է հանդես բերել: Պատրաստ ենք մեր օժանդակությունը բերել այդ նախաձեռնությունները բարեհաջող ավարտին հասցնելու գործին»:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է՝ Կառավարության ծրագրերի և դրանց շահառուների հաղորդակցության հարցում էական դեր ունեն մասնագետները.

«Մենք տարբեր ձևաչափերով շատ ենք քննարկել այդ հարցը, որ ծրագրերն ընդունում ենք, հետո գնում տեսնում ենք գյուղում այդ ծրագրերն արտահայտված չեն: Դրա պատճառներից մեկը հենց այդ կապող օղակի, մասնագետի պակասն է, որ վերցնի Կառավարության հնարավորությունը, մատուցի և իրացնի ֆերմերային տնտեսությունների շրջանում»:

Վարչապետի դիտարկմամբ գյուղատնտեսական ոլորտի մասնագետների պահանջարկը տարեցտարի ավելանում է. «Պետք է աշխատենք, որպեսզի կրթությունը մաքսիմալ մոտեցնենք իրական աշխատանքին՝ ֆերմերային տնտեսություններին, այգեգործությանը, բուսաբուծությանը և գյուղատնտեսության հնարավոր ոլորտներին: Աշխատանքի շատ մեծ դաշտ և հնարավորություն կա: Մի բան ակնհայտ է, որ գյուղատնտեսության ոլորտի մասնագետների պահանջարկը, այդ թվում՝ Հայաստանում, ոչ միայն չի նվազելու, այլև աճելու է»:

2025 թվականի մարտի 19-ին տեղի էր ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցել էին 4 հավակնորդ:

Գաղտնի քվեարկության արդյունքում 19 կողմ ձայնով ռեկտոր է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
543 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը