Եվրադատարանի վճռով՝ 2001-ին բանակում սպանված զինծառայողի մորը պետք է 26 հազար եվրո վճարվի. «Ազատություն»

07/05/2020 schedule21:15

Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր վճիռ է կայացրել 2001 թվականին բանակում մահացած 22-ամյա զինծառայող Արայիկ Ավետիսյանի մոր՝ Անահիտ Մկրտչյանի գործով: Համաձայն այդ գործի,  հայցվորին պետք է վճարվի 24 հազար եվրո փոխհատուցում՝ ոչ նյութական վնասի դիմաց, ինչպես նաև 2 հազար եվրո՝ դատական ծախսերի համար: Բաղրամյան գյուղի 68-ամյա բնակչուհին Եվրոպական դատարանին բողոքել էր ներկայացրել որդու մահվան գործով Հայաստանում իրականացված քննության առնչությամբ: Այս մասին գրում է «Ազատություն»-ը:

Ըստ աղբյուրի, ինչպես նշված է ՄԻԵԴ հաղորդագրությունում, Արայիկ Ավետիսյանը զորակոչվելուց մեկ տարի անց՝ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին, մահացել է գլխին արձակված կրակոցից, գումարտակի հրամանատարի գրասենյակում: Քննության հենց սկզբից պաշտոնական վարկածը եղել է ծառայակցի կողմից անզգույշ սպանությունը, մինչդեռ մայրը հանցագործության համար անմիջապես կասկածել է հրամանատարին, ով, կնոջ հավաստմամբ, շարունակաբար նվաստացրել է իր որդուն և նրանից փող շորթել:

Հարուցված քրեական գործով զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգույշ սպանության մեղադրանք է առաջադրվել Արայիկ Ավետիսյանի ծառայակցին: Հայաստանյան դատարանները գործով դատավարության ընթացքում երեք անգամ այն վերադարձրել են նոր քննության՝ մատնանշելով նախաքննությունում առկա թերությունները, մասնավորապես՝ վկաների ցուցմունքների և դատաբժշկական փորձաքննության տվյալների միջև հակասությունները:

Թե՛ նախաքննության և թե՛ դատավարության ընթացքում մեղադրյալն ընդունել է իր մեղքը, սակայն 2011 թվականին գործի հերթական վերանայման շրջանակում հարցաքննության ժամանակ հերքել է իր նախկին ցուցմունքները՝ պնդելով, որ ստիպված է եղել դրանք տալ՝ վախենալով իր և իր ընտանիքի անվտանգության համար:

Քննությունը մինչ օրս էլ շարունակվում է, սակայն 2019-ի մարտին քրեական դատավարությունը երկրորդ անգամ է կասեցվել, քանի որ հնարավոր չի եղել պարզել այն անձին, ում պետք է մեղադրանք առաջադրվի: Քննիչները չեն կարողացել հայտնաբերել մահացածի մարմնին ոչ-հրաձգային վնասվածքների ծագումը, որոնք, ըստ փորձագետների, չէին կարող կրակոցից հետո ընկնելու հետևանք լինել, ոչ էլ հրազենը, որից արձակվել էր կրակոցը:

Անահիտ Մկրտչյանը ՄԻԵԴ էր դիմել՝ պնդելով, որ որդու մահվան գործով քննությունը արդյունավետ չի եղել: Եվրոպական դատարանը որոշել է, որ հայցվորի որդու նկատմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը:

Տպել
1552 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել