Փոխհատուցե՞լ չեղարկված ու չկայացած ուղեւորությունների համար. ԵՄ-ն սպառողների կողմից է

Կորոնավիրուսի համաճարակը սեպ խրեց հազարավոր ճամփորդությունների, նախապես ամրագրված տասնյակ հազարավոր ավիատոմսերի վաճառքի եւ ուղեւորությունների վրա:

Ավիաուղեւորներն ու զբոսաշրջիկներն իրավունք ունեն հնարավորինս սեղմ ժամկետներում պահանջել չեղարկված ուղեւորությունների համար նախապես վճարված գումարները: Սակայն, ավիափոխադրումների գրեթե իսպառ բացակայության պայմաններում գումարների ամբողջական վերադարձ տուրօպերատորները երաշխավորել չեն կարող, իսկ ավիաընկերությունների համար դա ուժերից վեր է պարզապես, նրանք կարող են սնանկանալ: Իսկ ի՞նչ անել այս դեպքում: Որոշ երկրներում գտել են ելքը՝ առաջարկելով հաճախորդներին գումարի փոխարեն սերտիֆիկատներ, որոնք իրավունք են տալիս հետագայում կատարել ճամփորդություններ՝ տվյալ գումարի չափով տրվող ուղեւորատոմսով: Նման ճանապարհով է ցանկանում գնալ նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ, ԶԼՄ-ների փոխանցմամբ, Պետական դումայի քննարկմանն է ներկայացվելու համապատասխան օրենքի նախագիծ:

Եվրամիությունն ասում է՝ ոչ այս ամենին.

Նմանատիպ մտադրություն է ունեցել Գերմանիան: Ընդ որում, ԳԴՀ-ն մտադիր էր սերտիֆիկատային քաղաքականություն մտցնել բոլոր այն օղակներում, որոնք COVID-19-ի թողած հետեւանքներից առավել շատ են տուժել: Այլ կերպ ասած՝ Գերմանիան մտադիր էր ավիաընկերություններին եւ տուրօպերատորներին իրավունք վերապահել չվճարել իրենց հաճախորդներին առձեռն գումարներ՝ անգամ եթե վերջիններս չեն համաձայնում առաջարկվող սերտիֆիկատային տարբերակին: 

Այս նպատակով պաշտոնական Բեռլինը ապրիլին Բրյուսելից պահանջեց COVID-19-ի համաճարակի պատճառով հրաժարվել  սպառողների իրավունքներին վերաբերող մի շարք դրույթներից: Սակայն Եվրահանձնաժողովը՝ Եվրամիության կատարող օրգանը, պատասխանել է վճռական հրաժարումով:

Այսպես, Եվրամիության տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը Եվրախորհրդարանի տրանսպորտի հանձնաժողովի հետ անցկացվող տեսակոնֆերանսի ժամանակ ասել է. «Անհրաժեշտ է պահպանել ուղեւորների իրավունքը՝ կապված չվերթի չիրականացման դեպքում ուղեւորատոմսի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման հետ: Անթույլատրելի է ստիպել մարդկանց հարմարվել սերտիֆիկատային  տարբերակի հետ, այն հնարավոր է միայն կամավոր սկզբունքով, իսկ դրա համար՝ սերտիֆիկատները պետք է լինեն չափազանց գրավիչ եւ շահագրգռեն մարդկանց»:

Միևնույն ժամանակ, Եվրահանձնակատարը հիշեցրել է, որ ԵՀ-ն արդեն շատ բան է արել ավիաընկերություններին աջակցելու համար, մասնավորապես, նպաստել է նրանց պետական օգնություն տրամադրելու պայմանների հաստատմանը: Մեկ այլ օրինակ. Բրյուսելն ակտիվորեն աշխատում է Եվրամիության տարածքում օդային երթեւեկության արագ վերականգնման ռազմավարության մշակման ուղղությամբ:

Բրյուսելը վետո է դրել. Բեռլինը մտադիր է ֆոնդային տարբերակը կիրառել.

Եվրահանձնաժողովի սկզբունքային դիրքորոշումը Ադինա Վալեանը շարադրել է քիչ ուշ նաեւ՝ ԳԴՀ-ին ուղարկված պաշտոնական նամակում:  ՙՄիաժամանակ, մի քանի գերմանացի նախարարների գրավոր դիմել է բելգիացիների արդարադատության հարցերով հանձնաժողովի  հանձնակատար Դիդյե Ռայդերսը:

DPA գործակալության տվյալներով, Ռայդերսը նշել է, որ գիտակցում է տուրիստական ոլորտին անհապաղ աջակցության անհրաժեշտությունը, սակայն միեւնույն ժամանակ հարկավոր է պահպանել սպառողների իրավունքները, մանավանդ, որ համաճարակը վնասել է նաեւ բազմաթիվ մարդկանց, որոնք պարբերաբար ուղեւորափոխադրումներից օգտվելու անհրաժեշտություն են ունեցել:

Դիդյե Ռայդերսը նույնպես կողմ է սերտիֆիկատների տրամադրմանը հաճախորդներին՝ կամավոր սկզբունքով եւ որոշակի պայմանների պահպանմամբ:

Բրյուսելից ուղարկված վետոյին Բեռլինում չցանկացան ուղիղ դեմ գնալ, իսկ մայիսի 5-ին նրանք հրաժարվեցին հարկադիր սերտիֆիկատների գաղափարից: Գերմանիայի Դաշնային Հանրապետության տուրիզմի հարցերով կառավարական հանձնակատար Թոմաս Բարեիչն ասաց, որ այժմ քննարկում է հիմնադրամի տարբերակ, որը սպառողներին կվերադարձնի գնված տոմսերի եւ շրջագայությունների համար վճարված գումարները: Նախնական փուլում պետությունը կարող է միջոցներ նվիրաբերել հիմնադրամին, իսկ ավիաընկերությունները եւ տուրօպերատորները, ժամանակի ընթացքում կփոխհատուցեն հիմնադրամի ծախսերը, քանի որ իրենց բիզնեսը վերակենդանանալու շանսեր ունի:

Ահազանգ սպառողների  իրավունքների խախտումների մասին.

Մինչ այժմ, ըստ Ռուսաստանի ԶԼՄ-ների հրապարակումների, ամբողջովին պարզ չէ, թե օրինագիծը, որը կքննարկվի Պետդումայում, ենթադրու՞մ է Ռուսաստանում հարկադիր սերտիֆիկատների ներդրում: Интерфакс գործակալությունը վկայակոչում է մի մասնագետի, որը կարծում է, որ այս փաստաթուղթը միայն տալիս է իրավական ձեւակերպում եւ հնարավորություն է տալիս օրինականացնել այն գործընթացը, որն արդեն իսկ ընթանում է մարտի վերջից սկսած, երբ տուրօպերատորները հաճախորդներին առաջարկում են տեղափոխել տուրերը այլ ժամկետներ՝ առանց հավելավճարների:

Коммерсант-ը փաստում է, որ տուրօպերատորները կարող են եւ իրավունք ունեն չվերադարձնել զբոսաշրջիկներին արդեն պատվիրված ուղեւորությունների գումարները, այլ դրա փոխարեն առաջարկել նույն գնային սանդղակում այլ ուղեւորության հնարավորություն հետագայում, անգամ եթե հիշյալ ուղեւորության գինը մինչ նշված ժամանակատվածը բարձրանա:

Պարբերականը  մեջբերում է այն մասնագետներին, որոնք կարծում են, որ նման միջոցը «հակասում է սպառողների իրավունքների պաշտպանության գործող օրենքին եւ չի երաշխավորում զբոսաշրջիկների իրավունքները»:

Ամեն դեպքում,  խոսքը  Ռուսաստանի տուրօպերատորների մասին է: Ինչ վերաբերում է ռուսական ավիաընկերություններին, ապա նրանք պարտավոր են պահպանել Եվրամիության տարածքում գործող օդային ուղեւորափոխադրումների կանոնները: Հետեւաբար, ԵՄ երկրներից մեկում Ռուսաստանի Դաշնություն օդանավակայանից թռիչքը չեղարկելուց հետո հաճախորդն իրավունք ունի փոխհատուցում պահանջել եւ պարտավոր չէ համաձայնել սերտիֆիկատների մասին առաջարկների հետ: Եվրահանձնաժողովը պարզապես համոզիչ կերպով հաստատեց դա գերմանական կառավարության հետ վեճի մեջ:

Տպել
2105 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ