Երբ բռնության ենթարկված կնոջը գրեթե առևանգեցինք, ինձ զանգեց ոչ թե նրա ամուսինը, այլ այդ կնոջ մայրը. Նաիրա Զոհրաբյան

Երեկ եւ այսօր կանանց խնդիրների քննարկումները կարծես թե ինչ-որ անհասկանալի ուղղությամբ գնացին, եւ օմբուդսմենի ձեւակերպումը, որ կանայք իրավատեր են, ինչ-որ ընդվզում առաջացրեց, թե ինչո՞ւ եք 21-րդ դարում կանանց նվաստացնում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց, որ զեկույցում չի տեսել նման բան։ Նա պնդեց նաեւ, որ Հայաստանում կան բազմաթիվ կանայք, որոնք պետք է հասկանան, որ իրավատեր են, եւ եթե չլիներ նման երեւույթ, չէին ընդունի ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքը։

«Բազմաթիվ կանայք չգիտեն իրենց իրավունքները։ Երբ ինձ դիմել էր մի կին, որի վրա ամուսինը գրաֆիկով, օրվա ռեժիմով սիգարետ էր հանգցնում, կինը չգիտեր իր իրավունքները, վախենում էր դիմել ոստիկանություն, որովհետեւ ասում էր՝ մեր մենթալիտետն այնպիսին է, որ մեր հարեւաններն ինձ կպատժեն: Այդ դեպքում նրան պետք է բացատրել, որ նա իրավատեր է, պահանջատեր է, նույնքան քաղաքացի է, նույնքան իրավուքներ ունի եւ ավելին, քան այդ սադիստը»- ասաց Զոհրաբյանն ու պատմեց եւս մեկ դեպք։ Նա ասաց, որ ընդամենը 3 շաբաթ առաջ իրեն դիմել էր մի կին, որին ամուսինը դաժանաբար ծեծում էր։ «Մենք, կարողացանք շատ թաքուն օպերացիա կազմակերպելով, կնոջը գրեթե առեւանգել տնից եւ տանել։ Գիտե՞ք՝ ինձ ով զանգեց եւ փորձեց ահաբեկել։ Ոչ թե կնոջ ամուսինը, այլ կնոջ մայրը՝ ասելով, որ դա ձեր ի՞նչ գործն է, ձեր քիթը խի՞ եք խոթում իմ աղջկա ընտանիքի մեջ․ նրանց ընտանիքն է, ինչ կուզենա, կանի»,- ասաց նա եւ հավելեց, որ, ըստ ոստիկանության իրեն տրամադրված տվյալների, ընտանիքում բռնության կանխարգելման օրենքի ընդունումից հետո շատ աննշան թվով կանայք են դիմել իրավապահ համակարգին։

«Մենք պիտի խոսենք բաց, բոլոր խնդիրների մասին պետք է խոսենք բաց, որովհետեւ եթե չունենանք այդ բաց դիալոգը, կշարունակենք պարտակել խնդիրներն ու կունենանք այսպիսի կանայք»,- ասաց պատգամավորն ու ամբիոնից ցուցադրեց բռնության ենթարկված կանանց լուսանկարներ։

Տպել
1742 դիտում

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին