«Փյունիկը» կրկին հերքում է նոր սեփականատեր ունենալու լուրերը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում հայտնվել է նոր սեփականատեր ունենալու լուրերի վերաբերյալ հերթական հերքումը: Ըստ հայտարարության՝ մամուլում հայտնված տեղեկությունները, ըստ որոնց, ակումբը նոր տեր ունի, չեն համապատասխանում իրականությանը: Նշվում է, որ հրապարակումները հեռացված աշխատակիցների նախաձեռնությունն են:  

«Վերջին օրերին մեր ակումբի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում տարատեսակ լուրեր են հայտնվում, որոնց նախաձեռնողները ակումբի նախկին աշխատակիցներն են, որոնք հեռացվել են աշխատանքից։ Մասնավորապես խոսքը ակումբի PR եւ մեդիա բաժնի նախկին ղեկավար Վերա Մարտիրոսյանի մասին է:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոր ներդրողի վերաբերյալ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել եւ չի էլ պատրաստվում տեղի ունենալ։

«Փյունիկ» ՖԱ-ն շարունակում է իր գործունեությունը նախկինի նման՝ ուղղված մանկապատանեկան եւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում»,- նշված է հայտարարությունում:

Վերջին շրջանում՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով պարտադրված դադարի ընթացքում, «Փյունիկի» շուրջ աղմուկը չի դադարում: Նախ տեղեկություն էր տարածվել, ըստ որի, ակումբը չի մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը: Սա «Փյունիկը» հերքեց: Ապա խոսակցություններ եղան, ըստ որոնց, ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Բարձրագուն խմբում հանդես եկող թիմը վաճառել է մի հոլանդացու: ՀԺ-ի հետ զրույցում Սողոմոնյանն ընդգծեց, որ ամբողջ «Փյունիկի» սեփականատերը մնում է ինքը: Նաեւ ասաց, որ թիմի մարզումները շարունակում է ղեկավարել Ռոման Բերեզովսկին, որն աշխատում է հեռավար, քանի որ գտնվում է Մոսկվայում եւ կորոնավիրուսի պատճառով չի կարողանում ժամանել Հայաստան, մինչդեռ ֆուտբոլային շրջանակներում խոսակցություններ կային, ըստ որոնց, Բերեզովսկին հեռացել է, իսկ մարզչի պարտականությունները կատարում է ՀՀ հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Վերջինիս մասին «Փյունիկն» օրերս նույնպես հայտարարություն էր տարածել, որ նա այլեւս ակումբում չէ:

Ըստ մյուս կողմի՝ Սողոմոնյանը փոխանցել է առաջին թիմը եւ ցանկացել է հոլանդացի գործարարին փոխանցել նաեւ ակադեմիան, սակայն հետագայում հետ է կանգնել որոշումից ու հետ պահանջել ակումբը: Երբ հոլանդացին հրաժարվել է, նա էլ թույլ չի տվել օգտագործել «Փյունիկի» գրասենյակներն ու մարզաբազան: Այս թեմայի շուրջ վերջին հրապարակումները պարունակում էին փոխանցման վերաբերյալ փաստաթղթեր, որից հետո էլ «Փյունիկի» պաշտոնական կայքը տարածեց վերը նշված հայտարարությունը՝ նշելով, որ դա նախկին աշխատակիցների ձեռքի գործ է:

Տպել
1984 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին