Երևան
12 °C
Հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մնում է ռուսաստանցի հայազգի գործարար Արթուր Սողոմոնյանի սեփականությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց հենց Սողոմոնյանը: Վերջերս տեղեկություն էր տարածվել, ըստ որի, նա ակումբի առաջին թիմը, որը հանդես է գալիս ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում, ֆինանսական խնդիրների պատճառով վաճառել է արտասահմանցու: Սողոմոնյանը նշեց, որ համագործակցության հեռանկար է եղել, որը չի իրականացել:
«Ո՛չ, դա սխալ է: Իհարկե, ո՛չ: Ոչինչ չի վաճառվել: Այո՛, կար անձնավորություն, որն ասաց, որ պատրաստ է օգնել, դառնալ գործընկեր, բայց հետո չկարողացավ ինչ-որ գումար բերել, դրա համար ոչինչ չի փոխվել: Ինչպես կար, այդպես էլ մնում է: Պատրաստվում ենք վերսկսել առաջնությունը»,- ասաց Սողոմոնյանը:
Նա նշեց, որ այդ անձնավորությունը հոլանդացի ինչ-որ գործարար է, որի հետ ինքը ծանոթացել է ընդհանուր ծանոթների միջոցով: Ամեն դեպքում, հիմա «Փյունիկն» արդեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով ստացել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության վճարը, եւ դա, ըստ Սողոմոնյանի, բավարար է, որ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից կարողանան դուրս գալ:
«Ես նրա հետ մինչեւ այդ ծանոթ չէի: Ինչ-որ հոլանդացի է: Ծանոնթերի միջոցով ծանոթացանք, բայց ապրիլ, մայիս սպասեցինք, ոչինչ չեղավ: Հիմա արդեն, ճիշտն ասած, մենք էլ չենք պլանավորում: ՀՖՖ-ն եւ ՈՒԵՖԱ-ն որոշ չափով օգնեցին, անցած տարվա գումարները շուտ փոխանցեցին: Ինձ թվում է՝ կկարողանանք այս իրավիճակից ճիշտ դուրս գալ, ու ոչ մի վաճառքի մասին խոսք չկա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ողջ ակումբի սեփականատերը մնում է ինքը:
Տեղեկություններ կային նաեւ, ըստ որոնց, գործարքը չկայանալու հետեւանքով վեճ է ծագել Սողոմոնյանի ու այդ գործարարի միջեւ: Սա Սողոմոնյանը եւս հերքում է: Նշում է, որ իրենք պարզապես քննարկումներ են ունեցել: Ինչ-որ պահի ինքը հասակացել է, որ արդյունք չի լինի, դադարեցրել է խոսակցությունները:
«Ո՛չ, ցավոք սրտի, Հայաստանում շատ են սիրում այդպիսի բաներ (խմբ. ծիծաղում է): Այդպիսի բան չկա, մենք հանգիստ իրար նամակներ էինք գրում: Երեկ (խմբ. նկատի ունի մայիսի 3-ին, այս հարցազրույցն արվել է մայիսի 4-ին) ես հասկացա, որ ոչինչ չի լինում, դրա համար ասացի՝ շնորհակալություն, որ փորձում էիր օգնել, այդ օգնության կարիքը չկա, մենք շարունակում ենք, ինչպես նախկինում: Ոչ մի խնդիր չկա»,- պատմեց Սողոմոնյանը:
«Փյունիկի» սեփականատերը նաեւ մանրասնեց քննարկումների բովանդակությունը: Նշեց, որ տարբեր տարբերակներ են դիտարկվել: Առաջին թիմը վաճառելու մասին խոսակցություն իսկապես եղել է:
«Մենք խոսքում էինք միայն թիմը կամ ակումբը… բայց չստացվեց, վերջնական պայմաններ չէին, մարդը փորձում էր ինչ-որ բանով օգնել: Հետո չստացվեց, մենք էլ կարիքը չունենք»,- ասաց նա:
Սողոմոնյանը պատմեց, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Փյունիկը» ֆինանսական խնդիրներ ունի: Նրա գործարաններն զբաղվում են կահույքի արտադրությամբ, իսկ այս շրջանում խանութներն ու առեւտրի կենտրոնները փակ են, այդ ապրանքը չի վաճառվում, եւ բիզնեսի խնդիրներն անդրադառնում են նաեւ ֆուտբոլային ակումբի վրա: Նա հույս ունի, որ ՈՒԵՖԱ-ից ստացած համերաշխության գումարի, ինչպես նաեւ իր ընկերների աջակցության շնորհիվ ակումբը կհաղթահարի դժվարությունները: Ամեն դեպքում, ինչպես աշխարհի մի շարք ֆուտբոլային ակումբներում, այդ թվում՝ հարուստներում, այստեղ էլ ֆուտբոլիստների աշխատավարձի կրճատումից խուսափել չի հաջողվել:
«Այո՛, բայց դա ներքին տեղեկատվություն է: Չէի ուզենա դրա մասին շատ խոսել: Ինձ թվում է՝ ամեն ակումբում էլ ֆուտբոլիստները հասկանում են, որ այսպիսի վիճակ է: Պարզ է՝ իրենք էլ որոշ բանով փորձում են օգնել ակումբին, որ այս վիճակն իրար հետ հաղթահարենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դժգոհություններ չեն եղել:
Հայկական ակումբներն ապրիլի 23-ից մարզվելու հնարավորություն են ստացել, եւ այս օրերին «Փյունիկի» խաղացողները մարզվում են՝ սպասելով Բարձրագույն խմբի առաջնության 2019-20 մրցաշրջանի վերսկսման վերաբերյալ նորությունների: Ամբողջական թիմով մարզվել չեն կարողանում, քանի որ մի շարք արտասահմանցի ֆուտբոլիստներ իրենց երկրներում են: Հայաստանում չէ նաեւ գլխավոր մարզիչ Ռոման Բերեզվոսկին: Սողոմոնյանը սպասում է, որ շուտով կկարողանան միավորվել ու սկսել ֆուտբոլ խաղալ:
«Արդեն կամաց-կամաց սկսում են մարզվել: Պարզ է՝ ամբողջ ակումբը դժվար է հիմա հավաքել, քանի որ մի մասը Հայաստանից դուրս է, չվերթներ չկան: Օրինակ՝ մեր գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին հեռակա է ղեկավարելու, ծրագրերն ուղարկել է, որպեսզի տղաները մարզվեն, բայց ինքը չի կարող ներկա լինել, որովհետեւ Մոսկվայում է: Դեռ Մոսկվայից Հայաստան գալու հնարավորություն չա: Բացի այդ՝ էլի խաղացողներ կան, որ գնացել էին իրենց տուն ու հիմա շատ դժվար է հետ գալ, բայց նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, արդեն սկսել են պատրաստությունը, ովքեր դրսում են, սպասում են՝ իրավիճակը փոխվի, որ շուտ գան հասնեն»,- ասաց նա:
Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում «Փյունիկը» 17 տուրերից հետո 7-րդն է 23 միավորով: Առաջնության առաջին հատվածի ավարտին դեռ 1 տուր կա, սակայն արդեն պարզ է, որ մրցանակային տեղերի համար չի պայքարի, քանի որ վեցնյակում հայտնվելու բոլոր հնարավորությունները կորցրել է: 6-րդ տեղում ընթացող «Նոային» զիջում է 4 միավորով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT