Գործող Սահմանադրությունը համատարած վեթինգի համար շատ լուրջ խոչընդոտներ է պարունակում. որո՞նք են դրանք՝ ըստ ԲԴԽ անդամի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի քննարկումը՝ դատական համակարգի բարեփոխումների եւ վեթինգի (դատավորների բարեվարքության ստուգման) մասին, քննադատական մեկնաբանությունների տեղիք է տվել: 

Մասնավորապես Բադասյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ իրականացնել համատարած վեթինգ, ոմանց հեղափոխական խոստումներից հետքայլ է թվացել:

Այս քննադատությունների եւ համատարած վեթինգի անհնարինության մասին զրուցել ենք ԲԴԽ անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիգեն Քոչարյանի հետ:

- Պարո՛ն Քոչարյան, երեկ արդարադատության նախարարը ներկայացրեց դատական համակարգում սպասվող փոփոխությունները: Համամի՞տ եք, որ առանց սահմանադրական փոփոխության հնարավոր չէ համատարած վեթինգ իրականացնել:

- Պետք է ասել հետեւյալը, որ գործող Սահմանադրությունը, այսպես կոչված, համատարած վեթինգի համար որոշակի շատ լուրջ խոչընդոտներ է պարունակում: Գործող Սահմանադրությունը հստակ սահմանում է դատավորների պաշտոնանկության հիմքերը, եւ վեթինգ ասվածը չի մտնում այդ հիմքերի մեջ, սակայն վերջերս ընդունված Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը գործող Սահմանադրության պայմաններում նախատեսում է այլ մեխանիզմներ, որոնք ուղղված են նույն նպատակին, այն է՝ դատական համակարգից այնպիսի դատավորներին զերծ պահելուն, որոնք կվարկաբեկեն այն:

- Քննադատություններ են հնչում, որոնցից տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունը հնարավորություն ուներ ավելին անելու, սակայն չի անում: 

- Մենք բոլորս պետք է հասկանանք, որ հասարակական ակնկալիքները այս ոլորտում շատ մեծ են, բայց սրընթաց, արագ փոփոխություններով այս ոլորտում հաջողության հասնել հնարավոր չէ մի շարք օբյեկտիվ պատճառներով: Հնարավոր չէ կարճ ժամկետում փոփոխել ամբողջ մեր առկա դատական կազմը, եւ մի քանի օրվա կամ ամսվա ընթացքում ունենալ գործող, աշխատող դատական համակարգ, իսկ այդպիսի դատական համակարգ ունենալը կարեւորագույն խնդիր է պետության, պետականության նորմալ գործունեության համար: Որովհետեւ նայեք՝ անգամ համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ամենախիստ պայմաններում դատական համակարգը աշխատում էր. այլընտրանք չկա դրան: Դատարանները պետք է ամեն օր աշխատեն, որովհետեւ ամեն օր խնդիրներ են առաջանում՝ կապված մարդկանց իրավունքների պաշտպանության, տարբեր քրեական հետապնդումների, քաղաքացիների կենսական շահերը շոշափող տարբեր քաղաքացիական, վարչական գործերի հետ եւ այլն: Եվ այս բնականոն գործունեությունը ցանկացած բարեփոխումների հետ զուգահեռ պետք է կարողանանք ապահովել:

- Վարչապետի որոշմամբ՝ ամիսներ առաջ ստեղծվեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որի կազմում նաեւ դուք եք: Ո՞ր փուլում են հանձնաժողովի աշխատանքները:

- Հանձնաժողովը բնականոն կերպով աշխատում է, եթե կարելի է համաճարակային վիճակով պայմանավորված օնլայն աշխատանքը բնականոն համարել: Ամենօրյա չէ, բայց ամենշաբաթյա ռեժիմով քննարկումներ լինում են, հանձնաժողովի աշխատանքը ոչ մի պահի կանգ չի առել: Աշխատանքները ուղղված են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մշակմանը:

- Թղթի վրա հայեցակարգի որեւէ տարբերակ կա՞:

- Տարբեր հատվածների համար տարբեր աշխատանքային խմբեր կամ պատասխանատուներ են նշանակված, այդ գործընթացը ընթացքի մեջ է: 

- Հնարավո՞ր է՝ հանձնաժողովը այնպիսի փոփոխություններ նախաձեռնի, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հնարավոր լինի համատարած վեթինգ իրականացնել:

- Մեր հանձնաժողովում պայմանավորվածություն ունենք, որ քանի դեռ չենք հրապարակել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, բովանդակային մեկնաբանություն չենք տալու: Քննարկումները շարունակվում են:

- Փակ քննարկումները չբացահայտելով՝ կարող եք ասել՝ դուք անձամբ տեսնո՞ւմ եք նման անհրաժեշտություն:

- Ինձ թվում է, որ փոփոխությունների բովանդակությունը նաեւ ինչ-որ չափով պայմանավորված կլինի նրանով, թե ինչ արդյունավետությամբ կընթանան արդեն իսկ նախաձեռնված եւ իմ կողմից հիշատակված այդ դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթով նախատեսված գործընթացները, թե ինչքանով դրանք արդյունավետ կլինեն, ինչքանով կտան մեր հանրության կողմից ակնկալվող արդյունքը: 

Հիշեցնենք՝ մայիսի 11-ին ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկում էին ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքը եւ դատավորների վեթինգը։

«Առաջին անգամ դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելը եւ դրա վերլուծության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ նյութեր եւ բացատրություն չներկայացնելը ֆիքսվել է որպես վարքագծի կանոն»,- քննարկման ընթացքում հայտարարեց Բադասյանը։

Մանրամասնելով իր խոսքը՝ նախարարն ասաց, որ եթե դատավորը հաշվետու տարում եկամուտներով չհիմնավորված գույքի ավելացման մասին պատշաճ բացատրություն չի ներկայացնում կամ ինչ-որ տեղեկություն է թաքցնում հայտարարագրում, կարող է ենթարկվել քրեական կամ կարգապահական պատասխանատվության։ Վարչապետի հարցին, թե կարգապահական վարույթ կարո՞ղ է հարուցվել 2012-ին, 2013-ին կամ 2014-ին ձեռք բերած գույքի համար, Բադասյանը նշեց՝ դա քննադատության հիմնական առարկան է։

Հիշեցնենք, որ, ըստ վեթինգի մասին փաստաթղթի, նախատեսվում է, որ վեթինգ հնարավոր է իրականացնել 2017թ. հուլիսից հետո տեղի ունեցած գործարքների առնչությամբ, այսինքն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգումներ չի կարող իրականացնել ավելի վաղ ժամանակներում ձեռք բերված գույքի վերաբերյալ: «Նշում են, որ հետադարձ ուժ չի կիրառվում, բայց պետք է նշել, որ եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, դա նշանակում է՝ ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միանգամից, համատարած, մի կարճ ժամանակահատվածի ընթացքում: Սա կարող է բերել բացասական հետեւանքների, բայց դա մի պահ մոռանանք, կենտրոնանանք իրավական հնարավորությունների վրա: Սա անելու համար միանշանակ պետք են սահմանադրական փոփոխություններ, այսինքն՝ առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ իրականացնել նման տեսակի վեթինգ, պայմանական անվանենք համատարած վեթինգ»,- ասաց նա։

Վարչապետի հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս ազատվել «վատ» դատավորներից, Բադասյանը մեկնաբանեց, թե ինչ անել, որ համակարգը գրավիչ դառնա ազնիվ եւ որակյալ մասնագետների համար։ Նա առաջարկեց աշխատավարձերի՝ առայժմ 50 տոկոսի, հետո նաեւ մինչեւ 70 տոկոսի չափով բարձրացում։

Ահա, այս փոփոխությունները երեկ Ազգային ժողովում սուր քննադատության ենթարկեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ ջանք ու եռանդ չխնայեց՝ վարչապետին ապացուցելու համար, թե ինչու եւ ինչպես Հայաստանում հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած վեթինգ ու անցումային արդարադատություն, թե ինչու հնարավոր չէ կիրառել բարեվարքության իրական եւ ոչ թե ձեւական կանոններ, որոնք կստիպեն դատավորներին նախկինից տարբերվող գործելաոճ որդեգրել»,- ասաց Բաբաջանյանը:

Ըստ նրա՝ Բադասյանը գործնականում ռեկորդ սահմանեց այն հարցում, թե ինչպես կարելի է հեղափոխության առաջնորդին համոզել, որ ճիշտը ոչ թե հեղափոխական փոփոխություններն են, այլ այն ամենի պահպանումը, հանուն որոնց փոփոխության տեղի է ունեցել նույն այդ հեղափոխությունը: «Այսպիսով՝ Ռուստամ Բադասյանը երեկ արձանագրեց, որ այլեւս պետք է մոռանալ իրական վեթինգի, իրական անցումային արդարադատության ու բարեվարքության կանոնների մասին, քանի որ պարզվում է՝ դրանց կիրառմանը խանգարում են Սահմանադրությունը, Վենետիկի հանձնաժողովը: Խանգարում է ամեն ինչ, ինչ հնարավոր է»,- նկատեց Բաբաջանյանը եւ շարունակեց. «Պարզ դարձավ, որ Հայաստանում շարունակելու են արդարադատություն իրականացնել անցած տասնամյակներին քաղաքացիների հետապնդումներին իրավական ձեւակերպումներ տված, մարդկանց ունեզրկողներին ու կողոպտողներին արդարացրած դատավորները, այն դատավորները, որոնք մինչ օրս էլ գտնվում են նախկին իշխանությունների, օլիգարխների ուղղակի ու անուղղակի ազդեցության տակ, եւ դուք միամտորեն որոշել եք նրանց ինքնամաքրման շանս տալ»:

Շարունակելով իր ելույթը՝ Բաբաջանյանը ենթադրեց, որ Փաշինյանին բավարարում են Բադասյանի հիմնավորումները, որոնք գրեթե նույնական են «մեր երկրում արդարադատությունը բռնաբարած արդարադատության նախարարներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի փաստարկների ու բերած ապացույցների հետ»:

Հակառակ պարագայում, ըստ պատգամավորի, պետք է տեղեկացած լինեինք Բադասյանի հրաժարականի մասին: «Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ «Իմ քայլը» խմբակցությունը հավասարապես պատասխանատվություն են կրում դատաիրավական համակարգի բարեփոխումների տապալման կամ պարտության եւ հակահեղափոխության հաղթանակի համար»,- եզրափակեց Բաբաջանյանը:

Բարեփոխումների դանդաղումը ամենեւին տապալում չէ. հնչող քննադատություններին այսպես արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այո՛, մենք կարծում ենք, որ շատ հարցերում միգուցե ավելի լավ կլիներ ավելի արագ գործել: Մենք չենք գնահատում, որ ամեն ինչ կատարյալ է մեր գործողություններում, բայց ձգտում ենք, որ անենք առավելագույնը, որպեսզի համապարփակ անդրադառնանք դատաիրավական բարեփոխումներին: Մենք դրական ենք գնահատում այն ռազմավարությունը, որ մշակել է Արդարադատության նախարարությունը, պարզապես պետք է դրսեւորենք հետեւողականություն եւ իրականացնենք այդ ամենը»,- ընդգծեց պատգամավորը:

Մակունցը վստահ է, որ բարեվարքությանը վերաբերող օրենքների շարքը կարող է գործնական առումով շատ դրական ազդեցություն ունենալ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նկատեց. «Կան հոդվածներ, որ ՀՀ Սահմանադրության հետ հակասությունների մեջ են մտնում, եւ այն ձեւակերպումներով, այն շեշտադրումներով, որ ենթադրվում էր վեթինգը, չի կարող լինել, որովհետեւ Սահմանադրությունը թույլ չի տալիս, բայց դա չի նշանակում, որ բարեվարքությանը առնչվող այս օրենքների շարքը չի անդրադառնում եւ չի լուծում խնդիրների մեծամասնությունը»:

Քննադատություններին երեկ անդրադարձավ նաեւ նախարար Ռուստամ Բադասյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրելով.

«Կառավարությունը զբաղվում է դատական համակարգի իրական, խորքային, արմատական բարեփոխումներով, եւ նրանք, ովքեր ցանկանում են ոչ խորքային, սպոնտան փոփոխություններ, այո՛, պետք է հիասթափվեն:

Հասարակությունը պետք է հնարավորություն ունենա գնահատելու՝ որտե՞ղ է ճշմարտությունը:

Բոլոր անձինք, որոնք կարծիք են հայտնել, որ մեր գործողություններն արդյունավետ չեն, պետք է հրապարակեն իրենց մոտեցումը, ըստ որի՝ հնարավոր է մի քանի ամսում իրականացնել բարեփոխումներ, եւ հանրությանը տալ լավագույն դատական համակարգը:

Կարծում եմ՝ երկու տարվա ընթացքում հաստատապես պետք է թղթին հանձնած լինեին իրենց մոտեցումը:

Հ. Գ. Որեւէ ճնշում մեզ չի կարող շեղել իրական բարեփոխումներ իրականացնելու մտադրությունից»:

Տպել
3050 դիտում

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ