Իտալական «Rai-Radiotelevisione Italiana»-ն ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի մասին (լուսանկարներ)

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Իտալիայի հանրային հեռարձակող ընկերությունը՝ Rai-Radiotelevisione Italiana ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի և երկրի տեխնոլոգիական զարգացման հեռանկարների մասին՝ նշելով, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը, որի սահմանների մեծ մասը փակ են, փորձում է զարգանալ թվային միջավայրում: «Մենք ուղևորվեցինք մի երկիր, որին Խորհրդային Միությունը վստահել էր տեղեկատվական ոլորտի հետազոտությունները: Հայաստանը նախագահ է ընտրել մի մարդու, որը գիտնական է, գործարար և ֆիզիկոս ու ցանկանում է երկրում թռիչքային փոփոխություններ կատարել արհեստական բանականության միջոցով: Նա մեզ ներկայացրեց քվանտային ժամանակաշրջանում քաղաքականության՝ quantum politics-ի իր տեսությունը»,- նշում է հաղորդման հեղինակ և հայտնի լրագրող Բարբարա Կարֆանիան:

Հայաստանում լրագրողը հանդիպել և զրուցել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ, այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

«Ներկայումս մենք գտնվում ենք դասական աշխարհի և նոր քվանտային աշխարհի խաչմերուկում»,-ասում է նախագահ Սարգսյանը: Իսկ լրագրողը նշում է, որ նախագահ Սարգսյանի այս քաղաքական տեսլականը սկիզբ է առնում գիտությունից, ինչպես քվանտային տեսությունը, որը նախորդ դարում գլխիվայր շրջեց դասական ֆիզիկան և հասարակությունն՝ առաջացնելով այն փոփոխությունները, որոնց մենք ենթարկվում ենք տեխնոլոգիական առաջընթացի պատճառով: Լրագրողն ընդգծում է, որ Հայաստանն այն փոքր երկրներից է, որոնք մեծ դժվարությունների հետ են բախվում և փորձում են առաջ ցատկել՝ տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներդրումների շնորհիվ, ինչպես վարվել են, օրինակ, տեխնոլոգիապես ամենազարգացած երկրները՝ Կորեան, Իսրայելը և Սինգապուրը:

«Մենք ապրում ենք քվանտային կյանքում և, առաջին բանը, որ պետք է անենք, կրթական համակարգը փոխելն է: Հայաստանը կարող է աշխարհում առաջատար դառնալ ոչ թե ռազմական, քաղաքական կամ ֆիզիկական ուժի իմաստով, այլ՝ կարող է դառնալ զարգացման առաջատար՝ հանդիսանալով գլոբալ կարևորություն ունեցող տվյալների հաբ,-լրագրողին պատմում է նախագահ Սարգսյանը:- Շատ է խոսվում Իսրայելի հաջողության մասին, որը փոքր երկիր է, և Սինգապուրի մասին, որը oվկիանոսի մեջ գտնվող նավահանգիստ է՝ ապրանքների նշանակալի հոսք և կառույցներ ունեցող ապրանքափոխանակումների հանգույց: Նոր, ոչ նյութական աշխարհում մեկ այլ հնարավոր օվկիանոս կա՝ տեղեկատվական օվկիանոսը: Այս ժամանակաշրջանում հնարավոր է դառնալ նավահանգիստ, որտեղ տվյալներ են մշակվում և թողարկվում»:

Վերադառնալով քվանտային ֆիզիկայի և քաղաքականության համեմատությանը, հետաքրքիր և ուշագրավ համարելով այն, իտալացի լրագրողը ներկայացնում է նախագահ Սարգսյանի դիտարկումները: «Քվանտային աշխարհն այն աշխարհն է, որտեղ մենք համատարած օգտագործում ենք քվանտային մեխանիկայի և էլեկտրադինամիկայի արդյունքները: Դա այն աշխարհն է, որտեղ մարդկանց խմբերի միջև հարաբերությունները փոփոխվում են,-պարզաբանում է Արմեն Սարգսյանը:- Քաղաքական իրադարձությունները, զարգացումները, հեղափոխությունները կարող են տեղի ունենալ տարբեր ձևերով: Պետք է վերաիմաստավորել արժեքներն, ինստիտուտներն, ընթացակարգերը: Այն ազգերը, որոնք կմնան դասական աշխարհում, անհաղթահարելի հակասությունների կհանդիպեն, քանի որ հասարակությունը կփոխվի, անգամ եթե քաղաքականությունը մնա նույնը: Խոսքը ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական լինելու մասին չէ, այլ՝ պետք է պատասխանել հետևյալ հարցին՝ մտե՞լ ենք արդյոք քվանտային աշխարհ, թե ոչ»:

Զարգացնելով այն միտքը, որ Խորհրդային Միությունը հենց Հայաստանին էր վստահել համակարգչային և ծրագրային զարգացման բնագավառը, լրագրողն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերություններ՝ «Սինոփսիս Արմենիա», «Polixis»,«BetCostruct», «Chessify» ընկերություններ, հետաքրքրվել նրանց մշակումներով:

«Արհեստական բանականությունը չի փոխարինի մարդու աշխատանքին,-ասում է ընկերություններից մեկի տնօրենը, որտեղ համակարգչային ծրագրեր են մշակվում մասնավորապես շվեյցարական բանկերի համար:-Մարդը կկարողանա ավելի շատ կենտրոնանալ կարևոր աշխատանքի վրա, իսկ համակարգչային ծրագրերը նրա փոխարեն կիրականցնեն կրկնվող աշխատանքը, օրինակ՝ որոնումները: Այդպիսով մարդիկ կկարողանան իրենց ժամանակը տրամադրել տեղեկատվության վերլուծությանը»:

Անդրադառնալով արհեստական բանականությանը՝ նախագահ Սարգսյանն իր հերթին նշում է, որ արհեստական բանականության համակարգերը ահռելի քանակի տվյալներ մշակելու հնարավորություն կունենան. «Արմատապես կփոխվեն մեր կյանքի բոլոր կողմերն, այնպես, որ պատկերացնել անգամ չենք կարող: Անհրաժեշտ է գտնել այդ տվյալները մշակելու լավագույն եղանակը»: Լրագրողը նշում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը, ով մի ամբողջ կյանք անցկացրել է Քեմբրիջի համալսարանի և գործարար աշխարհի միջև, ցանկանում է իր երկիրն ուղորդել դեպի նոր թվային ժամանակաշրջան՝ դարձնելով այն արհեստական բանականության ոլորտում առաջատար:

Խոսելով Հայաստանում գործող մեկ այլ ընկերության մասին՝ լրագրողը նշում է, որ hardware արտադրող ամերիկյան այս ընկերությունը հիպերբոլիկ գումարներ է ներդնում կրթության մեջ, բուհերում սովորող ուսանողների համար դասընթացներ է իրականացնում ընկերության մասնաշենքում: Անցյալ տարի այդ դասընթացներին մասնակցած ուսանողներն աշխատանքի են ընդունվել այդ ընկերությունում:

Լրագրողը պատմում է նաև «Թումո» կենտրոնների մասին՝ նշելով, որ երեխաներն այստեղ հնարավորություն ունեն անվճար սովորելու, թե ինչպես կարելի է տվյալները և արհեստական բանականությունն օգտագործել նպատակին հասնելու համար: «Խոսքը կոդավորման մասին չէ, որն այստեղ համարվում է այբուբեն, որին բոլորը ծանոթ են, այլ՝ լավագույն ստարտափերն ու հավելվածները ստեղծելու, երաժշտություն, կինո սովորելու մասին: «Թումոյի» այս նորարարական մոտեցումը եզակի է և անգամ արտահանվել է»,-պատմում է լրագրողը:

Հաղորդումն անդրադառնում է նաև տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը և մեջբերում նախագահ Սարգսյանի խոսքերը: «Մենք ստեղծում ենք արհեստական բանականության վերաբերյալ հետազոտությունների և զարգացման քաղաք, որտեղ կընդունենք խոշոր ընկերությունների Իտալիայի, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: Նախ, ստեղծվելու է այդ ձեռնարկությունների հետ համագործակցության հարթակ: Ապա նախատեսում ենք այդտեղ ունենալ լավագույն ուսանողներին, նոր սերունդների համար ստեղծելով «Թումոյի» նման նոր կրթական մեթոդներ,- ասում է նախագահ Սարգսյանը: Երազում եմ տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված զվարճանքների կենտրոն ստեղծել, արհեստական բանականության «Դիսնեյ լենդ», որպես վաղվա թանգարան, ուր երեխաները կկարողանան ծանոթանալ գիտության հետ, ճանապարհորդել ապագայի մեջ»:

Տպել
1459 դիտում

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները