Օրվա տարբեր ժամերին՝ դրիֆթներ են կազմակերպում, ծածուկ ծառայությունը կարող է բռնել այդ մարդկանց․ պատգամավոր

Ճանապարհային ոստիկանության կողմից ծածուկ ծառայություն իրականացնելու մասին ոստիկանության հայտարարությունը երեկվանից քննարկումների ու դժգոհությունների պատճառ է դարձել։ Շատերի կարծիքով՝ ոստիկանության այս «թաքնված» օպերացիան պետական բյուջե գումար ավելացնելու միջոց է:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ծածուկ ծառայությունն իրականացվելու է՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

Այն իրենից ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների եւ տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։

Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, որոնք կհայտնաբերեն ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կատարած վարորդին եւ, համաձայն ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը։

Մեքենաները կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով` ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու եւ արձանագրելու համար։

Նշենք, որ ծածուկ ծառայությունը դեռեւս 2006 թվականի նոյեմբերի 23-ի ՀՀ կառավարության 1769-Ն որոշմամբ սահմանված ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգի ձեւերից մեկն է, որն ըստ էության չէր կիրառվում։  

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ճանապարհապարեկային ծառայությունները տասնամյակներ շարունակ ծածուկ ծառայություն իրականացնելու լիազորություն են ունեցել։

 «Այսօր ի՞նչ իրավիճակ ունենք, վարորդները ոստիկանության մեքենա կամ տեսախցիկ տեսնելով ձգտում են խախտում չանել, բայց, եթե տեսադաշտում ոստիկանություն չկա՝ բազմաթիվ խախտումներ են կատարում՝ անգամ խուլիգանական գործողությունների նմանվող խախտումներ։ Գիշերները, օրվա տարբեր ժամերին՝ դրիֆթներ են կազմակերպում, տրանսպորտային միջոցներով՝ բարձր արագությամբ հանրային համակեցության կանոններն են խախտում, ինչը մեր բնակիչների արդարացի դժգոհությունն է առաջացնում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ մի պահ Երեւանի՝ Հարավարեւմտյան թաղամասում, Էրեբունի զանգվածում, Նորքի զանգվածում գիշերային ժամերին իրավիճակը վերահսկողությունից դուրս էր եկել։

«Խնդիրը այն էր, որ երբ ոստկանությունը մոտենում էր՝ արդեն մարդ չկար, բոլորը հանդարտվում էին։ Իսկ ծածուկ ծառայության դեպքում կարող են կոպիտ ասած բռնել այդ մարդկանց»,- ասաց նա։  

Պատգամավորը շեշտեց՝ ՃՈ տեսուչը պետք է պարտադիր լինի համազգեստով, իր վրա կրի բոլոր նշանները, վկայականը. «Պետք է ներկայանա այնպես, ինչպես ՃՈ մեքենայով կանգնեցնելու ժամանակ։ Պետք է մարդկանց մոտ ստեղծել այն մշակույթը, որ ցանկացած տեղ կարող է հայտնվել ոստիկանը եւ ամեն արարքի համար դու կարող ես պատասխան տալ։ Իսկ այսօր ի՞նչ ունենք, տեսնում են ոստիկան չկա՝ անում են այն ամենը, ինչ կարողանում են»։

Նա նշեց՝ ծածուկ ծառայություն իրականացնող ՃՈ ծառայողն ունի նույն լիազորությունները եւ հնարավորությունները ինչ ՃՈ մեքենաներով ծառայություն իրականացնողները. «Ոստիկանը նույնիսկ կարող է տուգանք չկիրառել, կարող է նախազգուշացնել անհրաժեշտության դեպքում։ Կարծում եմ թեթեւ խախտումների համար առաջին օրերին կզգուշացնեն»։

Խաչատրյանն ընդգծեց՝ խնդիրը տուգանելը չէ, իսկ ծածուկ ծառայությունը բավականին ծախսատար եւ մեծ ռեսուրս պահանջող ծառայություն է եւ այն տեսակետները, թե սրանով ուզում են բյուջե լցնել՝ անհիմն են. «Եթե անհրաժեշտ լինի ակտեր գրելու՝ սովորական տեսուչը կգրի եւ նախազգուշացումների փոխարեն արձանագրություններ կկազմեն։ Ծածուկ ծառայության ժամանակ 1-2 գրված արձանագրությունը ազդում է ընդհանուր ֆոնի վրա՝ բոլորը սկսում են զգուշանալ հանգամանքից, անկախ նրանից՝ ոստիկան կա, թե չկա։ Արդյունքում ունենում ենք նորմալ երթեւեկություն եւ տհաճ դրսեւորումների նվազում»։

Պատգամավորի խոսքով՝ կարգապահ վարորդին չպետք է հետաքրքրի, թե ոստիկանությունն իր ծառայությունն ինչ մեթոդներով է իրականացնելու։ Նա ասաց, որ զարգացած երկրներում՝ հատկապես եվրոպական երկրներում ծածուկ ծառայությունը գուցե եւ գերակշռում է բացահայտ ծառայությանը։  

Խաչատրյանը նշեց՝ սա նորություն չէ, հեծանիվ չեն հորինել եւ դեռեւս 2006, 2007, 2010 թվականներին մի քանի անգամ կիրառել են, արդյունքներ են ունեցել. «Կարծում եմ ներկայումս դրա կիրառման անհրաժեշտությունը կա, որովհետեւ հանրային դժգոհությունը բավականին մեծ է, ճանապարհապարեկային ծառայության ուժերն ու միջոցները բավարար չեն, որպեսզի ամեն փողոցում, ամեն խաչմերուկում տեղակայվեն, որպեսզի հսկեն բոլոր վայրերը եւ անհրաժեշտ է, որ նաեւ ծածուկ ծառայություն իրականացնեն՝ դրանով կանխարգելելով բավականին մեծ քանակով իրավախախտումներ»։

Հարցին՝ բալային համակարգ ներդրվեց, տարբեր մեխանիզմներ է կիրառվում, սակայն ավտովթարների քանակը չի նվազում, արդյո՞ք սա այն գործիքն է, որը կկարողանա նվազեցնել, Խաչատրյանը պատասխանեց. «Գործիքները բազմաթիվ են եւ երբեւէ մենք չպետք է մտածենք, որ ահա՝ ինչ-որ միջոցառում անելով բոլոր հարցերը կլուծենք։ Միջոցառումները միշտ պետք է լինեն համալիր, միջոցառումները միշտ մի քանիսն են եւ կախված իրավիճակից գործիքակազմը փոխվում է։ Դա նորմալ պրոցես է։ Այդպիսի գործիք չկա, որը մենք կիրառենք եւ բոլոր հարցերը լուծվի։ Կարծում եմ նույնիսկ ուշացած է եւ վաղուց պետք է կիրառվեր այդ ծածուկ ծառայությունը»։

Նա ասաց, որ սրան զուգահեռ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաներով եւս ծառայությունը շարունակվելու է, իսկ ծածուկ ծառայությունն իրականացվելու է ամբողջ ՀՀ մաստշաբով։

 «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով՝ տարեցտարի ինչ-որ միջոցառումներ են իրականացվում, որպեսզի խախտումները կանխվեն, սակայն անվտանգության որակի բարձրացման հարցում 0 աշխատանք է կատարվել մինչ օրս։

«Այդ առումով այդքան էլ դրական չեմ գնահատում միայն նման քայլերի միջոցով երթեւեկությունը կարգավորելը։ 2018 թվականի հունվար ամսին՝ նմանատիպ ծառայություն իրականացվեց՝ միջմարզային ճանապարհներին շարժական մեքենաներում տեսանկարահանման սարքերի միջոցով փորձեցին արագություն ֆիքսել։ Այդ ժամանակահատվածում ինչ-որ չափով այդ ճանապարհներին վարորդները վարել են սահմանված արագությամբ։ Կարծում եմ այս միջոցառումը մի քիչ կկարգավորի խնդիրը, բայց այն վերջնական հարցի լուծում չէ»,- ասաց Քեյանը։

Նա նշեց, թե այս դեպքում անիմաստ է համարում հանրային վերահսկողության մասին օրենքի ընդունումը, քանի որ ոստիկանությունը բոլոր լծակներն ունի երթեւեկությունը շտկելու։

«Մենք ընդունեցինք հանրային վերահսկողության մասին օրենք, հիմա ասում ենք լավ՝ եկեք մեր ծածուկ ծառայությունն ակտիվացնենք»,- ասաց Քեյանը՝ հավելելով, որ ե՛ւ քաղաքացու նկարելու դեպքում ե՛ւ ծածուկ ծառայության գործելու դեպքում վարորդը միեւնույն է զգուշանում է եւ առաջինի կարիքն ըստ էության այդքան էլ չկա այս պարագայում։

Նրա կարծիքով՝ սա ավելի շատ ցուցադրական է. «Այսօր ՃՈ-ն տեսնելով, որ տվյալ ճանապարհային հատվածում շատ խախտումներ են լինում՝ հատկապես 2-րդ շարքում կայանելու, հանգիստ թողնում անցնում է։ Միայն այն դեպքում է այդ հատվածում ծառայություն իրականացնում, երբ բողոք է լինում կամ ֆեյսբուքում գրառում է լինում»։

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը զերծ մնաց սույն թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալուց:

Տպել
3387 դիտում

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը