Այս սահամանափակումները թուլացնելու պարագայում մեր երկրի քաղաքացիները, որոնք ապահովված են աշխատանքով, տեղաշարժվելու լուրջ խնդրի առաջ են կանգնած։ Նրանցից շատերի համար էլ տաքսիներով երթեւեկելը ֆինանսական ծանր բեռ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշման քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, այնուհետեւ նա առաջարկեց նաեւ հանել հեռախոսներով տեղորոշման մասին օրենքի կիրառությունը, քանի որ արդեն անիմաստ է դառնում։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախ շեշտեց, որ գրեթե բոլոր հարցերին արդեն պատասխան է տվել եւ կրկին հիշեցրեց, որ մայիսի 18-ից ամբողջությամբ վերագործարկվելու է հանրային տրանսպորտը։

Ինչ վերաբերում է տեղորոշման համակարգին, Ավինյանի համոզմամբ, այն շատ կարեւոր է, որովհետեւ դրանով հետեւում են նաեւ ինքնամեկուսացված անձանց կանոնների պահպանմանը։ «Մենք շուտով ներդնելու ենք նոր համակարգ, եւ այդ համակարգերն օր օրի ավելանում եւ բարելավվում են։ ՀՀ-ն բաժանվելու է 119 շրջանների, որոնցից յուրաքանչյուրում գործելու է մեկական ոստիկանության, ԱԻՆ-ի աշխատակիցների խումբ, որոնք էլ իրենց հերթին ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց կանոնների պահպանումը պետք է ստուգեն եւ համակարգին ազդանշան տան»,- ասաց Ավինյանը։ Ինչ վերաբերում է հենց տեղորոշման համակարգին, Ավինյանը հրապարակեց, որ դրանով 1938 հիվանդի կոնտակտավոր անձանց շրջանակ է պարզվել, եւ մոտավորապես այդ թիվը եղել է 36 հազար։

Էնֆիաջյանը հետաքրքրվեց նաեւ, թե ինչ մեխանիզմներ են կիրառվում արտերկրում մնացած ՀՀ քաղաքացիների համար, քանի որ նրանց թիվը դեռեւս քիչ չէ։

Ավինյանը հիշեցրեց, որ մարտի 13-ից ի վեր ՀՀ են վերադարձվել 2000-ից ավելի քաղաքացիներ, եւ վաղվանից կրկին վերականգնվելու են ՌԴ-ից կանոնավոր ռեյսերը։ Նա ասաց, որ այդ անձանց արդեն որոշակի կանոնավոր տրամաբանությամբ հնարավորություն է տրվելու վերադառնալ ՀՀ՝ ինքնամեկուսացման ռեժիմի խստիվ պահպանման պայմաններով։

Տպել
2099 դիտում

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ