«Մեզ զրկեցիք ինքնաբացարկի հարցում կողմնորոշվելու հնարավորությունից». Արսեն Բաբայանի պաշտպանը՝ դատավորին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր սկսվեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստը:

Այն նախագահում էր դատավոր Հարություն Մանուկյանը: Գործով մեղադրող դատախազներն են ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետի տեղակալ Վահագն Պողոսյանը եւ նույն վարչության ավագ դատախազ Հայկ Պետրոսյանը: Արա Բաբլոյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Լուսինե Մարտիրոսյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Բաբլոյանի շահերը՝ փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Նշենք, որ կորոնավուրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում դատական կարգադրիչներն ի սկզբանե արգելել էին լրագրողներին մուտք գործել նիստերի դահլիճ՝ թույլատրելով միայն օպերատորների մուտքը: Լրագրողները, սակայն, դժգոհ էին. ըստ նրանց՝ փոքրաթիվ քանակով, առավել եւս ապակիներով առանձնացված նիստերի դահլիճում կկարողանային սոցիալական հեռավորություն պահպանել: Լրագրողների դժգոհությունը պաշտպանները փոխանցեցին դատավորին, որն էլ, լսելով կողմերի դիրքորոշումները, որոշեց թույլատրել նրանց մուտքը նիստերի դահլիճ՝ հիմնավորմամբ, որ դահլիճը մեծ է, եւ հնարավոր կլինի ապահովել անհրաժեշտ սոցիալական հեռավորություն: Կողմերի կարծիքը լսելուց հետո դատավորը նաեւ թույլատրեց լրատվամիջոցների կողմից նիստի տեսա եւ լուսանկարահանումը: Նշենք, սակայն, որ ողջ ընթացքում նիստերի դահլիճում ձայնը լիարժեք լսելի չէր լրագրողներին, չնայած, որ նրանք պարբերաբար բարձրաձայնում էին այդ մասին:

Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը, ընթերցելով դատավորի ինքնաբացարկի հիմքերը, կողմերից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նրանք ունեն այդպիսի միջնորդություն: Ի պատասխան դատավորի հարցին՝ հարց հնչեցրեց ամբաստանյալ Արսեն Բաբայանը՝ ասելով, որ միայն դրա պատասխանը ստանալու դեպքում կկարողանա որոշել՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու են թե՝ ոչ: Բաբայանը նշեց, որ ըստ իրեն առաջադրված մեղադրանքի`2015 թվականի Սահմանադրական փոփոխության հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիները ձեւավորել են կամարտահայտություն`ունենալու Սահմանադրական դատարան, որի նախագահը ընտրվելու է 6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի: Այդ կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո, սակայն, մեղադրանքի համաձայն, դրա իրագործման լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել է եւ չի իրագործվել. «Հարգելի դատարան, Դուք, որպես ՀՀ քաղաքացի, ձեւավորել եք քվեարկության դրված նախագծով սահմանված կարգով՝ Սահմանադրական դատարանի կողմից իր կազմից  6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, ՍԴ նախագահ ընտրելու ընթացակարգով ՍԴ ունենալու կամաարտահայտություն։  Համարո՞ւմ եք արդյոք, որ դրա իրագործման համար Ձեր`որպես ՀՀ քաղաքացու լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել եւ չի իրագործվել։ Ըստ այդմ, խնդրում եմ հայտնեք նաեւ` արդյո՞ք Դուք, որպես ՀՀ քաղաքացի, Ձեզ համարում եք մեզ վերագրվող գործողությունների արդյունքում տուժած անձ»,- ասաց Բաբայանը:

Մեղադրող կողմը ընդգծեց, որ կողմերը նախագահող դատավորին հարց տալու լիազորություն չունեն, սակայն դատավորն անհրաժեշտ համարեց որոշակի պարզաբանում տալ. «Ձեր հարցի էությունը որոշակիորեն առնչվում է մեղադրանքին, դրա էությանը, իսկ ինչ վերաբերում է ինքս ինձ այս գործի շրջանակներում տուժող ճանաչելուն, լինելով պրոֆեսիոանալ իրավաբան՝ հարկ է նշել, որ անձը որեւէ քրեական գործով տուժող համարվելու դեպքում ճանաչվում է տուժող, այսինքն՝ ես համարել-չհամարել չեմ կարող, ես հանդես եմ գալիս որպես դատավոր»: Տեւական ժամանակ պաշտպանական կողմը քննարկեց դատավորի այս պատասխանը`նրան լրացուցիչ հարցեր տալով: Ի վերջո, Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց արձանագրել, որ դատարանն իրենց զրկեց հնարավորությունից՝ կողմնորոշվելու ինքնաբացարկի հարցում. «Եւ այս պահից սկսած`մենք չգիտենք`արդյո՞ք այս դատարանը այս գործով կողմնակալ է թե ոչ»,- ասաց նա: Դատավորը հերթական անգամ պարզաբանեց, որ ինքնաբացարկի փաստարկներ ունենալու դեպքում կողմը կարող է ներկայացնել համապատասխան միջնորդություն, ինչին պաշտպան Լուսինե Սահակյանը արձագանքեց`ասելով. «Մենք չունենք հնարավորություն`տեղեկանալու, թե Դուք ինչ եք մտածում եւ ըստ այդմ, միջնորդություն ներկայացնելու, դա կարող էր լիներ Ձեր պատասխանի արդյունքում: Մենք ուղղակի փաստում ենք, որ այս մեղադրանքի շրջանակում չկա մեկը, ով կարող է այս գործը քննել անկողմնակալ, այս դեպքում միջնորդություն ներկայացնելու կողմնակից չենք»: 

Այնուհետեւ դատավորը հետաքրքրվեց պաշտպանական կողմից`ունե՞ն արդյոք բացարկի հիմքեր մեղադրող դատախազներին վարույթից հեռացնելու համար: Այս անգամ եւս Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ հիմքերի առկայությունը պարզելու համար անհրաժեշտ է, որ դատախազը պատասխանի այն հարցին, թե արդյո՞ք իրենց`որպես ՀՀ քաղաքացու կամարտահայտության լեգիտիմ ակնկալիքները խոչընդոտվել են այն գործողությունների հետեւանքով, որոնք մեղսագրվում են մեղադրյալներին: Թե ինչ պատասխանեց դատախազ Հայկ Պետրոսյանը, լրագրողներին լսելի չեղավ:

Ամբաստանյալների ինքնությունը ճշտելուց հետո նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը տեղեկացրեց, որ մայիսի 13-ին Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան: Հաշվի առնելով, որ աշխատանքային ժամի ավարտը մոտ էր`դատավորն առաջարկեց միջնորդությունը քննարկել հաջորդ դատական նիստին: Կողմերը չառարկեցին, եւ հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 9-ին:

Հիշեցնենք՝ Բաբայանն ու Բաբլոյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնակատար անձանց իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Լուսանկարում՝ Արսեն Բաբայանը, Լուսինե Սահակյանը

Տպել
1934 դիտում

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ինքնասպանություն է գործել ՌԴ քաղաքացի

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)