Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը վճարել է գրավի գումարը եւ ազատ արձակվել

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող 28-ամյա Տիգրան Կարապետյանը վճարել է դատարանի կողմից սահմանված 1.5 միլիոն դրամ գրավը եւ ազատ արձակվել:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Կարապետյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել ավելի քան մեկ ամիս առաջ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ բերման ենթարկվելիս քաղաքացին դրսեւորել էր հակաօրինական վարքագիծ, հայհոյանքներ հնչեցրել եւ հարվածներ հասցրել օպերլիազորներից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարանը բավարարել էր այն՝ միաժամանակ բավարարելով պաշտպանի միջնորդությունը եւ թույլատրելով գրավի կիրառումը:

Կարապետյանի պաշտպան Գուրգեն Հովհաննիսյանը մեր զրույցում ասել էր, որ դատարանի որոշման հրապարակումից հետո իր պաշտպանյալն ազատ չի արձակվել, քանի որ ընտանիքը բավարար գումար չուներ եւ միջոցներ էր ձեռնարկում այն գտնելու համար:

Նշենք, որ Կարապետյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ միաժամանակ պնդելով, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում իր նկատմամբ են բռնություն գործադրել: Դրա վերաբերյալ նա հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, ինչի հիման վրա էլ այնտեղ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները անցնելը, ինչը զուգորդվել է բռնությամբ): Այդ գործով Կարապետյանը ճանաչվել է տուժող:

Տպել
1492 դիտում

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը