Առավել քան համոզված եմ, կատարվածն ունի կազմակերպիչներ, որոնք սերտ կապեր ունեն ներկայիս իշխանությունների հետ. Աթանեսյան

23/05/2020 schedule13:34

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ խոսեց երկու օր առաջ իր տան վրա տեղի ունեցած հարձակման դեպքի և դրա շարժառիթների մասին:

«Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, կարծես թե սկզբում կենցաղային բնույթ էր կրում հարցը, բայց ինչ պես երևում է, այդպես չէ»,-ասաց փաստաբանը: Ըստ Աթանեսյանի, սկզբում իրեն թվացել է, որ խնդիրը զուտ կենցաղային բնույթի է: «Մեր տունը գտնվում է Քանաքեռի մասնավոր հատվածում, որին կպած է Քանաքեռի նախկին կինոթատրոնը, որը ներկա պահին գործում է որպես ձայնագրման ստուդիա: Մեր տան մոտ կա խաղահրապարակ, որտեղ երեխաներս գնում, խաղում էին հարևանների երեխաների հետ միասին: 2 օր առաջ այդ ձայնագրման ստուդիայի տիրոջ որդին, 40 տարեկան, պահանջել է, որ իմ երեխաներն այնտեղ խաղալու իրավունք չունեն»:

Տիգրան Աթանեսյանն ասաց, տվյալ անձի հետ ինքը որևէ առնչություն չունի: Հաջորդ օրը Աթանեսյանի բնակարանի և այդ տարածքի միջև պարիսպ է շարվել, որին ըստ փաստաբանի, իր կողմից չի եղել որևէ արձագանք: «Տեսնելով, որ սադրանքին չենք տրվում, 7 տարեկան տղայիս, ով առաջին հարկի պատուհանից նայել է, թե ինչ են անում, հայհոյել են ամենավերջին սեռական հայհոյանքներով: Ուզել են խփել պատուհանիս, կինս վազել է դուրս պատշգամբից, 5-6 րոպե ամենաստոր հայհոյանքները կնոջս հասցեին են հնչեցրել: Ասել են տունը քանդելու են, ու նորից նշել են իմ փաստաբան լինելը: Երեխեքս բոլորը տանը փակվել են, զանգել ինձ»,- պատմեց փաստաբանը:

Աթանեսյանը կատարվածը սադրանք է համարում: Միաժամանակ նշում, որ տան ու երեխաների վրա հարձակումն արդարացում չունի, նույնիսկ այն պարագայում, եթե իր հետ կոնֆլիկտ ունենային այդ մարդիկ: Այնուհետ միջադեպը շարունակվել է կնոջ զանգից հետո տուն հասած Աթանեսյանի հետ: Փաստաբանն ասաց, եթե չլիներ ոստիկանությունը, դժվար է պատկերացնելլ, թե տեղի ունեցածն ինչով կավարտվեր:

«Քանաքեռը փոքր տեղ է, շատ արագ ամեն ինչը ճշտվում է: Ընտանիքիս վրա հարձակվողներից մեկը հայտնի նարկոտիկ վաճառող է ու իր նման ոչնչություներ: Նրանք շատ սերտ կապեր ունեն ներկայիս իշխանությունների հետ: Օրինակ դերասան Հովհաննես Ազոյանն այնտեղ գիշերն ինչ-որ անհասկանալի միջոցառումներ է կազմակերպում: Ես առավել քան համոզված եմ, որ կատարվածն ունի կազմակերպիչներ: Հաշվի առնելով ունեցած սերտ կապերն իշխանության հետ, թե չէ ինչի համար պետք է անընդհատ նշեին իմ փաստաբան լինելն ու իրենց կյանքն ուտելը: Չեմ կարող ասել, թե ցուցում են տվել, որ հենց էսպես անեն, բայց այն, որ իրենց ոգևորել են, ասել են, որ կարող են անել ու մարսել, էդպես է»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց Աթանեսյանը:

Ըստ փաստաբանի, ոստիկանությունը գտնվել  էիր բարձունքի վրա, սպասում են դատախազության և քննչական մարմինների գործողություններին: «Ես սպասում եմ քրեական գործի շուտափույտ հարուցում, նյութեր են նախապատրաստվում, հաղորդում ներկայացրել ենք, բացարություն տվել ենք: Պահանջելու եմ, որ այդ անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվություն և բացահայտվի այդ շղթան: Համոզված եմ, որ դա կապված է իմ մասնագիտական գործունեության հետ, և իմ հանրային դիրոքորշման հետ, որն ունեմ՝ կապված այս իշխանության, կառավարության գործունեության հետ»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ Աթանեսյանը հարձակման էր ենթարկվել նաև 2017 թվականի ապրիլի 27-ին՝ Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։ 

Տպել
3654 դիտում

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել