Հայաստանը NBA-ի մանկապատանեկան մրցաշար անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստացել

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան այս մարզաձեւի ամենահայտնի լիգայի՝ NBA-ի հետ բանակցությունների արդյունքում մանկապատանեկան մրցաշար անցակցնելու բացառիկ հնարավորություն է ստացել: Խոսքը մինչեւ 14 տարեկանների մրցաշարի մասին է, որը, այսպես ասած, օգտագործելու է NBA-ի հեղինակությունը, ունենալու է նույնքան թիմ, որքան  NBA-ը, այդ թիմերը կրելու են նույն անվանումները եւ խաղալու են նույն ձեւաչափով: Սա նաեւ կրթական ծրագիր է, որի ընթացքում երեխաների ու մարզիչների հետ սեմինարներ են անցկացնելու հրավիրված մասնագետներ: NBA-ի մասնակցությամբ նման նախագիծ իրականացվում է աշխարհի շուրջ 60 երկրներում «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ներկայացրեց մանրամասները՝ նշելով, որ Հայաստանի համար սա կարող է շատ կարեւոր լինել մասսայական սպորտը զարգացնելու առումով:

-Պատանեկան NBA անցկացնելու առաջարկ է: Այդ ծրագիրը միտված է պատանեկան բասկետբոլի զարգացմանը: Մինչեւ 14 տարեկան երեխաների համար է: NBA-ը, լինելով բասկետբոլային ամենահայտնի լիգան, նման ծրագիր է իրականացնում մի շարք՝ այդ թվում մեր հարեւան երկրներում՝ Վրաստանում եւ Ադրբեջանում: Մոտ 60 երկրներում նման ծրագիր կա: Ծրագիրն իրենից ներկայացնում է 30 մարզադպրոցներ կամ ակումբներ, որոնք ստանում են NBA-ի այսօրվա մասնակիցների անունները, ըստ աշխարհագրական դիրքի՝ կոնֆերենցիաների են բաժանվում, խաղում են ու միաժամանակ նաեւ կրթվում են տարբեր առաջատար մասնագետների գլխավորությամբ: NBA-ը նաեւ զբաղվում է կազմակերպչական մի շարք հարցերով, գործուղում է մասնագետների, որ ներկա լինեն, առաջնորդեն ծրագիրը: Այս ծրագիրն ստացել ենք հայկական լոբինգի շնորհիվ: Երկար ժամանակ խոսում էինք, որպեսզի NBA-ը պատրաստակամություն հայտնի Հայաստանում էլ նման ծրագիր իրականացնելու, բայց Հայաստանը՝ պետությունն էլ իր հերթին պետք է պատրաստակամություն ունենա, որովհետեւ միայն Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի  միջոցներով հնարվոր չի լինի: Մյուս երկրների փորձից կարող եմ ասել, որ պետությունը եւս մասնակցում է: Սա բավական լուրջ ծրագիր է, նաեւ մեծ նշանակություն ունի կրթական տեսանկյունից, որովհետեւ համակարգ է ներդրվելու, որը տասնամյակներ ծառայելու է տվյալ երկրի սպորտին:

-Որքանո՞վ է NBA-ը մասնակցում կառավարմանը:

-NBA-ը խիստ հետեւում է, որպեսզի պատշաճ իրականացվի, քանի որ իր անունն է օգտագործվում: Մասնակցում է կառավարմանը, բայց, թե որ երկիրը ինչպես կիրականացնի, կախված է երկրից: Նրանց մեթոդները, աշխատելաոճն է կիրառվում, փորձը, որը լավագույնն է աշխարհում: Այդ ամենը, որքանով հնարավոր է, փոխանցվում է մեզ, եւ թե մենք դա ոնց կօգտագործենք, արդեն մեզանից է կախված:

-Մենք ունե՞նք համապատասխան ենթակառուցվածքներ այդ մրցաշարի համար:

-Խոսքը մինչեւ 14 տարեկանների մասին է: Այստեղ կարեւոր չէ, որ 5-հազարանոց դահլիճ լինի: Կարեւորն այն է, որ լինեն թիմեր, մարզադպրոցներ, որոնք ի վիճակի են Ա կետից գնալ Բ կետ ու խաղալ: Պարզ է՝ իրենց ահագին կօժանդակենք գույքով, գնդակներ, մարզահագուստ կտրամադրենք, բայց մենք, օրինակ, չենք կարող մարզերի թիմերին ֆինանսավորել: Մենք մի քանի մարզադպրոցների հետ խոսել ենք, բյուջե չունեն նման միջոցառումների մասնակցելու համար: Այդ դեպքում արդեն պետության աջակցության կարիքը կա: Օրինակ, ես որքան տեսել եմ մյուս երկրներում, բոլորն ինչ-որ աջակցություն են ստանում թեկուզ տեղական ինքնակառավարման մարմիններից, թեկուզ տարբեր օղակներով, որպեսզի կարողանան մասնակցել: Եթե մասնակցեն, մենք արդեն կապահովենք ամեն հնարավոր պայմաններով: Իսկ ինչ վերաբերում է մարզադահլիճներին, հասարակ մարզադահլիճներում էլ կարող ենք խաղեր անցկացնել: Հատուկ պահանջներ չկան: Այո՛, եզրափակիչ փուլը կփորձենք այնպես անել, որ լավ մարզադաշտում լինի, բայց այս պահին ինչ կա, բավականացնում է:

-Քանի՞ մարզադպրոցներ կան, որ ուզում են մասնակցել, որ կարող են:

-Տոկոսային հարաբերակցությամբ չեմ կարող ասել, բայց այսպես ասեմ՝ պետական մարզադպրոցների բյուջեն պետք է ավելացվի, որ կարողնանան: Պետականներից ոչ մեկը պատրաստ չէ: Իսկ մասնավոր խմբակները հիմնականում պատրաստ են որոշ չափով, որովհետեւ երեխաները վճարում են ու ցանկությունն էլ մեծ է, որ հնարավորինս շատ իրադարձությունների մասնակցեն: Պետականներն անվճար են, ու ամեն ինչ կախված է տվյալ մարզադպրոցի տարեկան ֆինանսավորումից: Մենք փետրվարին դիմել ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, բայց դեռ արձագանք չկա: Առաջիկա օրերին եւս մեկ անգամ ենք դիմելու արդեն գրավոր: Հանդիպում է եղել, որի ժամանակ առձեռն ենք տվել ծրագիրը, հիմա մենք արդեն էլեկտրոնային տարբերակով ենք դիմելու: Հույս ունեք, որ 2-րդ անգամ գոնե կարձագանքեն, որ իմանանք մեր անելիքները, որովհետեւ սա եզակի հնարավորություն է: Հայաստանում մասսակայան սպորտը զարգացնելու համար սա շատ լավ է, որովհետեւ բազմաթիվ մասնագետներ կգան՝ երեխաների հետ աշխատելու, բազմաթիվ հնարավորություններ են բացվելու, ու շատ ափսոս կլինի, որ մենք կտրվենք սրանից: Այսօր աշխարհում շատ երկրներ սրանից օգտվում են: Սա կարելի է ներկայացնել որպես սպորտային-կրթական ծրագիր, որովհետեւ մեծ քանակությամբ երեխաներ են ներգրավվում:

-Բացի կառավարման մեջ ներգրավված լինելուց՝ NBA-ն այլ մասնակցություն ունենալո՞ւ է: Օրինակ, ֆինանսական աջակցություն ցույց տալո՞ւ է:

-Գումարի տեսքով չի տալու, բայց մասնագետների գալն իրենք են ֆինանսավորելու, մարզահագուստի առումով էլ կօգնեն: Ինչ վերաբերում է գումարին, կախված է նրանից, թե տվյալ միջոցառումն ինչ արձագանք կստանա: Եթե մարքետինգից էլ գումարներ լինեն, NBA-ը պատրաստ է դա եւս տրամադրելու Հայաստանին: Եթե հայտնվեն հովանավորներ, որոնք պատրաստ են աջակցել, բնականաբար այդ գումարներն էլ կուղղվեն մանկապատանեկան սպորտի զարգացմանը:

-Մրցաշարի ձեւաչափի մասին նշեցիք, որ 30 թիմ է լինելու ու կոնֆերենցիաների են բաժանվելու: Ինչպիսի՞ն է լինելու այդ բաժանումը, աշխարհագրությունը:

-Մարզերում կան թիմեր: Օրինակ, կարող են լինել հյուիսային եւ հարավային կոնֆերենցիաներ, Գյումրիի, Արթիկի, Վանաձորի ու Երեւանի որոշ թիմեր կարող են լինել հյուիսում, Արարատը, Երեւանի որոշ թիմեր, Գորիսը, Կապանը՝ հարավայինում: Կան, եթե միջոցներ լինեն, 30 թիմ կհավաքվի, որովհետեւ սա այն տարիքն է, որ շատ երեխաներ են զբաղվում բասկետբոլով:

-Հովանավորներ փորձո՞ւմ եք գտնել:

-Հովանավորներին ծրագիրն այնքան էլ չի հետաքրքրում, որովհետեւ սա սոցիալական հարց է: Մանկապատանեկան սպորտը զարգացնելը հովանավորներին չի հետաքրքրում, նրանք հետաքրքրված են կոմերցիոն բնույթի միջոցառումներով, որոնք հիմնականում մեծահասակների մասնակցությամբ են, ու դժվար է այսպիսի ծրագրերի համար աջակիցներ գտնել: Դիմել ենք մի շարք բարերաների, կազմակերպությունների, բայց առայժմ արձագանք չկա:

-Ընդհանրապես ինչպիսի՞ն է Հայաստանում բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես այդ տարիքի երեխաների շրջանում:

-Հետաքրքրությունը մեծ է: Մարզադահլիճները եթե շատանան, կշատանան նաեւ մարզվողները մանավանդ փոքր տարիքում: Մինչեւ 18 տարեկան բավական մեծ է հետաքրքրությունը: Հետո բանակի հարցն է գալիս, որը հասկանալի պատճառներով արդեն մեզնից չի կախված:

-Կրթական առումով սա ի՞նչ է տալու:

-Նախ սպորտային տեսանկյունից են կրթվում՝ որպես մարզիկ: Բացի այդ՝ այս ամբողջն իրականացվելու է անգլերենով: Այսինքն՝ շատերի համար հնարավորություն կլինի նաեւ անգլերենն ավելի լավ յուրացնելու համար: Զուգահեռ մի շարք օգտակար միջոցառումներ կլինեն թե՛ մարզիչների, թե՛ խաղացողների համար: Մարզիչների համար առանձին դասընթացներ են նախատեսվում:

-Անգլերեն լավ չիմանալը խոչընդոտ կլինի՞ երեխայի կամ մարզչի համար:

-Ո՛չ, ուղղակի անգլերենի վրա էլ շեշտը կդրվի, որ բարելավեն: Անգլերենի իմացության պահանջ չկա:

-Էլ ի՞նչ կտա սա Հայաստանին:

-Հեղինակության առումով շատ կարեւոր է, որովհետեւ, ինչպես նշեցի, արդեն մի շարք երկրներում այս ծրագիրն իրականացվում է, ու մենք հետ չենք մնա աշխարհի առաջատար երկրներից: Գումարած, մեր սպորտի մասսայականացման համար սա շատ օգտակար ու կարեւոր է, որովհետեւ ասեմ, որ այսօր դպրոցականների 70%-ը բուհ է ընդունվում առողջական տարբեր խնդիրներով: Շատ կարեւոր է, որ այսօր հնարավորինս շատ դպրոցականներ զբաղվեն սպորտով:

-Ի՞նչ քայլեր պետք է նախաձեռնի նախարարությունը:

-Կան մի շարք հարցեր, որոնք պետք է քննարկենք, դրանք թե՛ մարզադպրոցների հետ են կապված, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների: Օրինակ, կան մարզական օբյեկտներ, որոնք պատկանում են պետությանը եւ որոնցից օգտվելը թանկ հաճույք է: Դրանց տրամադրումն էլ կարող է աջակցության մի մաս լինել:

-Եթե նախարարությունը չօգնի, ծրագիրը չի՞ իրականանա:

-Ամենայն հավանականությամբ չի իրականանա, որովհետեւ մեր ֆեդերացիայի բյուջեն բավական սուղ է նման միջոցառումներ իրականացնելու համար: Չմոռանանք, որ բասկետբոլը թիմային մարզաձեւ է, ու մենք բազմաթիվ անհատական մարզաձեւերից քիչ ենք ֆինանսավորվում:

-Մինչեւ ե՞րբ ժամանակ ունեք NBA-ին պատասխան տալու՝ Հայաստանը կկազմակերպի այդ միջոցառումը, թե ոչ:

-Մենք պետք է ամռանը պատասխանենք, ինչ-որ կերպ արձագանքենք, որովհետեւ բավական ծավալուն ծրագիր է: Եթե ամեն ինչ հաջողվի, կփորձենք 2021 թվականից իրականացնել:

Տպել
3598 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ