Բացահայտվել է զորակոչից խուսափելու համար 3000 դոլար կաշառք տալու դեպք. հարուցվել է քրեական գործ. ԱԱԾ

27/05/2020 schedule16:50

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխարգելվել է բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքը, եւ բացահայտելվել պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու դեպք:

Ըստ ԱԱԾ-ի՝ զինվորական ծառայությունից խուսափելու եւ կաշառք տալու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում մայիսի 24-ին քննչական դեպարտամենտ բերման ենթարկված անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ՝ բացահայտելով կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց շրջանակը:

ԱԱԾ հաղորդագրությունը՝ ստորեւ.

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ԱԱԾ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել կանխարգելել բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքը, ինչպես նաև բացահայտել առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու դեպք:

Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ եղանակով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու կասկածանքով 2020թ. մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման են ենթարկվել Ս. Ն-ն, Ն. Գ-ն, Ն. Մ-ն և Ռ. Մ-ն, ովքեր նույն օրը քրեադատավարական օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության պայմաններում ներգրավվել են որպես կասկածյալ:

Նույն օրը պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու կասկածանքի մեջ ներգրավված անձինք պաշտպանների ներկայությամբ տվել են խոստովանական ցուցմունքներ՝ բացահայտելով կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներկայացնել նաև քրեական գործի քննության համար նշանակություն ունեցող ապացուցողական նյութեր:

Արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Ն. Գ-ն, նպատակ ունենալով  որդու՝ Ս. Ն-ին հերթական անգամ կեղծ փաստաթղթերի հիման վրա երկարացնել նախկինում 5 տարով տրված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման ժամկետը, իր ընկերուհու միջոցով համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական հոսպիտալի նախկին  աշխատակից Ռ. Մ-ի հետ, որպեսզի վերջինս, օգտագործելով իր կապերը,  պաշտոնատար անձանց 3.000 ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք տալու եղանակով, լուծի որդու զինվորական ծառայության ժամկետի հերթական  տարեկետման հարցը և ստացել վերջինիս համաձայնությունը:

Այնուհետև, Ռ. Մ-ն, տալով իր համաձայնությունը Ն. Գ-ին և Ս. Ն-ին օժանդակելու նրանց հանցավոր մտադրությունն իրականացնելու հարցում, 2020թ. ապրիլին հանդիպել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին և առաջարկել է գումարի դիմաց հերթական անգամ հետաձգել Ս. Ն-ի ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչը՝ պայմանավորվելով որոշ ժամանակ անց հանդիպել:

Ռ. Մ-ն համապատասխան պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարը փոխանցելու նպատակով 2020թ. մայիսին Ն. Գ-ից ստացել է 3.000 ԱՄՆ դոլար և հանդիպել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին, սակայն քանի որ վերջինս հրաժարվել է ստանալ կաշառքի առարկան, Ռ. Մ-ն 3.000 ԱՄՆ դոլարից 2.000 ԱՄՆ դոլարը հետ է վերադարձրել Ն. Գ-ի որդուն՝ Ս. Ն-ին, իսկ 1.000 ԱՄՆ դոլարի կապակցությամբ պատճառաբանել, որ նրանց օգտին որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ լինելու դիմաց փոխանցել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակել այն:

Բերման ենթարկվածների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով հիշյալ անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որի ընթացքում առգրավվել են համակարգիչներ, բժշկական փաստաթղթեր, զինվորական գրքույկ, բջջային հեռախոսներ, ձեռնարկվում են միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
2325 դիտում

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան