Տնտեսվարողների մոտ հայկական «տնավարի» մոտեցում է․ մտածում են, թե այսօր իրենց չեն բռնի․ Ավետիսյան

Տնտեսական գործունեության տեսակների գրեթե մեծ մասի սահմանափակումները վերացնելուց հետո տեսչական մարմիններն ամենօրյա ստուգումներ են իրականացնում տնտեսվարողների մոտ, որպեսզի արձանագրեն, թե ինչքանով է պահպանվում պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները։ Ամենօրյա ռեժիմով մի քանի տասնյակ տնտեսվարողներ՝ խանութներ, վարսավիրանոցներ, սուպերմարկետներ, բանկեր, հանրային սննդի օբյեկտներ փակվում են՝ այդ կանոնները չպահպանելու համար։

ՀՀ Կառավարության ենթակայությամբ գործով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում հիմնականում հանրային սննդի ոլորտում։ «Հայկական ժամանակ»-ը ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ զրուցել այս օրերին իրենց կողմից իրականացվող միջոցառումների, հունիսի 2-ին «Մեյմանդար»-ի շուկայի վաճառողների բողոքի ակցիայի, ինչպես նաեւ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր սպանդանոցային մորթի մասին։

- Պարոն Ավետիսյան, տեսչական մարմինն այս օրերին հիմնականում ի՞նչ գործողություններ է իրականացնում եւ ո՞ր տնտեսվարողների մոտ։

- Մենք հիմա առաջին հերթին ապահովում ենք պարետատան սահմանափակումների կատարման գործընթացի վերահսկողություն։ Մեր գործառույթների մեջ մտնում է հանրային սնունդը եւ իհարկե, դրա հետ մեկտեղ շուկաներն ենք նայում։ Մշտադիտարկումներ ենք իրականացնում, որ հասկանանք՝ պահվում են արդյոք պարետատան որոշումները, թե՝ ոչ։

- Որո՞նք են ՍԱՏՄ-ի կողմից արձանագրվող այն հիմնական խախտումները, որ այս օրերին թույլ են տալիս տնտեսվարողները։

- Սոցիալական հեռավորության պահպանումը, գրանցամատյանների բացակայությունը, որը նախատեսված է աշխատակիցների ջերմաչափումները գրանցելու համար, դիմակների չկրելու կամ սխալ կրելու հարցերը։ Հիմնականում այս 3 խախտումներն ենք արձանագրում։

- Ընդհանուր առմամբ այս ընթացքում ՍԱՏՄ-ն քանի՞ խախտում է արձանագրել եւ դրա արդյունքում ի՞նչ պատիժներ են սահմանվել։  

- Խախտումների թիվը չունեմ, բայց կա ընդհանուր տնտեսվարողների թիվը։ Հունիսի 2-ի դրությամբ մենք մոտ 90 տնտեսվարողի նկատմամբ կիրառել ենք մեկօրյա, իսկ 2 տնտեսվարողի մոտ` կրկնակի խախտումների համար՝ 2-օրյա փակումներ։

- Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, որ անվտանգության կանոնները չեն պահպանվում, արդյո՞ք տնտեսվարողի համար լուրջ վնաս չէ 1 կամ մի քանի օրով գործունեության կասեցումը։

- Ըստ իս մի քանի պատճառ կա. առաջինը՝ դա հասարակության մոտ խավարամտության ձեւավորումն է, որը ինչ-որ շրջանակներ տարածում են, օրինակ՝ վիրուս չկա, ձեզ չիպավորում են, 5G-ներ եւ այլն։ Երկրորդը՝ տնտեսվարողների ձգտումն է՝ ավելի շատ գումար աշխատելու, այսինքն՝ սեղանների հեռավորությունը չեն պահում կամ ընթացքում հասկանում են, որ հոսքը շատ է եւ սեղան են ավելացնում։ Ու իհարկե, հայկական այդ «տնավարի» մոտեցումը, որ մտածում են, թե այսօր իրենց չեն բռնի։ Ամեն դեպքում տնտեսվարողների հետ այդ հարցը չենք քննարկել, չենք հարցրել ինչի համար, բայց իմ կարծիքով սրանք են պատճառները։

- Այն քաղաքացիները, որոնք օգտվում են այդ հանրային սննդի օբյեկտներից կամ շուկաներից եւ նկատում են խախտումներ, արդյո՞ք ահազանգում են տեսչական մարմնին։  

- Լինում են ահազանգեր, բայց շատ չեն։ Բայց մենք այսպես կոչված «ռեյդեր» ենք անում՝ ոստիկանության եւ այլ տեսչական մարմինների հետ համատեղ։ Դրա արդյունքում են հայտնաբերվում հիմնական խախտումները։

- Հուլիսի 2-ին ախտահանման նպատակով փակվել էր «Մեյմանդար»-ի շուկան, սակայն աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրին, անգամ բերման ենթարկվածներ կան։ Ի՞նչ խնդիր կար, որ այդպիսի բողոք եղավ, ինչո՞ւ էին վաճառողները դեմ 1 օրով շուկայի փակվելուն։

- Կարծում եմ այդ բողոքի ակցիաները կողքից կազմակերպված էին։ Այն ինչ մենք տեսանք ուղիղ եթերներում՝ ոգեւերություն, էմոցիոնալ ելույթներ՝ իրականությանը չեն համապատասխանում։ Որովհետեւ գյուղատնտեսական մթերքները՝ բացի ելակից, 1 օրվա մեջ հաստատ չէին փչանալու։ Երբ հետո որոշում կայացվեց թույլ տալ վաճառել եւ երեկոյան սահմանափակում լինի, այդ բողոքի ձայնը չէր դադարում։ Երեւի այլ խնդիր կար, կողքից ինչ-որ մեկը բզբզել էր, դա իմ կարծիքն է։

- Այսինքն դա ինքնաբուխ բողոք չէ՞ր։ Ըստ ձեզ ո՞վ էր այն կազմակերպել։

- Կարծում եմ ոչ, որովհետեւ մենք դրա նախորդ օրը շուկայի ղեկավարությանը զգուշացրել էինք, որ գալու ենք այդ օրը փակենք։ Ամենայն հավանականությամբ հենց շուկայի ղեկավարության կողմից է իրականացվել։ Իհարկե, փաստեր չունեմ, բայց կարծում եմ հենց դա էր պատճառը։

- Սննդի անվտանգության տեսչական մարմինը զուգահեռաբար հասցնո՞ւմ է նաեւ հետեւել՝ խանութներում, արտադրություններում սննդամթերքի արտադրության, ժամկետների հետ կապված խախտումներին։

- Այս օրերին հանձնարարություն եմ տվել՝ բացի այս ամենից նաեւ ստուգումներ իրականացնել առաջնահերթ ռիսկային արտադրություններում՝ հիմնականում կաթնամթերքի արտադրությունում, որպեսզի ավելորդ խնդիրներ չունենանք առողջության հետ կապված, ինչը եւս կնպաստի իմունիտետի ընկնելուն եւ կորոնավիրուսով վարակվելուն։

- Պարոն Ավետիսյան, քանի որ հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը պարտադիր է դառնալու, կասե՞ք, թե այս պահին ինչ փուլում է սպանդանոցների կառուցումը։ Արդյո՞ք վերոնշյալ ժամանակահատվածում այլեւս խնդիր եւ բողոք չի լինի։  

- Ամեն դեպքում կա ինչ-որ շարժ, կան թե՛ սպանդանոց կառուցողներ, թե՛ վերակառուցողներ։ Ընթացքի մեջ են, բայց չեմ բացառում, որ ընթացքում կարող է ինչ-որ խնդիր առաջանալ։ Ամեն դեպքում մենք մեր վերահսկողությունն իրականացնելու ենք։

- Մի քանի ամիս ժամկետը, որը տրամադրվել էր անասնապահությամբ զբաղվողներին արդյո՞ք բավարար չէր, որ հուլիսի 1-ից սպանդանոցների խնդիր չլինի եւ կենդանիների մորթն իրականացվի սպանդանոցային պայմաններում։   

- Շատ են դիմել, շատերը կառուցում են, շատերը վերանորոգում են։ 270 դիմում է եղել սպանդանոց կառուցելու, բայց մոտ 80-ն են դրանցով զբաղվում։ Նաեւ կորոնավիրուսով պայմանավորված անկումներ կան, մարդիկ կան, որոնք պետք է դրսից գային իրականացնեին այդ գործընթացը, սակայն չեն կարողացել գալ։ Այսինքն խնդիրներ կան։

- Այս պահին հստա՞կ է, որ հուլիսի 1-ից հետո երկարաձգում չի սպասվում եւ պարտադիր է լինելու սպանդանոցային մորթը։

- Այս պահին ես որեւէ այլ հանձնարարական չունեմ, այսինքն հուլիսի 1-ը ուժի մեջ է։

Տպել
905 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել