Սա «սեւ թուղթ» է Հայաստանի ամբողջ ավիացիայի համար, բայց կարելի է շատ արագ դրությունը փրկել. փորձագետ Նավիկ Խաչատրյան

Հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը թարմացրել էր Եվրոպական միության օդային անվտանգության ցանկը՝ EU Air Safety List-ը եւ հայտնել ԵՄ ավիացիոն «սեւ ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել է նաեւ Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով: 

«Սեւ ցուցակում» են ՀՀ-ում գրանցված եւ այս պահին օդանավ շահագործողի վկայական ունեցող 7 ավիաընկերությունները՝ «Ավիակոմպանիա Արմենիա», «Արմենիա Էյրվեյզ», «Արմենիան Հելիքոփթերս», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Մարս Ավիա», «Սքայբոլ»:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) ՀԺ-ին հայտնեցին, որ «սեւ ցուցակում» հայտնված ավիաընկերություններից իրականում միայն մեկն է, որ կանոնավոր թռիչքներ է իրականացրել դեպի Եվրոպա: Խոսքը՝ «Ավիակոմպանիա Արմենիա»-ի մասին է:

«Ավիակոմպանիա Արմենիան» եվրոպական երկրներում չվերթներ է իրականացրել միայն դեպի Լիոն  (Ֆրանսիա): Ավիաընկերությունը մինչեւ հիմա ընդհանուր առմամբ կանոնավոր չվերթներ է կատարել հետեւյալ ուղղություներով՝ Վորոնեժ, Միներալնիե Վոդի, Մոսկվա, Թբիլիսի, Թել Ավիվ: Այս ավիաընկերությունը սկսել է չարտերային եւ կանոնավոր թռիչքներ իրականացնել 2016-ի հուլիսից: Նկատենք, որ հենց երեկ՝ հունիսի 2-ին, կայացել էր «Ավիակոմպանիա Արմենիայի» Երեւան-Լիոն-Երեւան չվերթը, որը ոչ թե կոմերցիոն, այլ հատուկ բնույթի է: Բանն այն է, որ դեպի ԵՄ երկրներ թռիչքի կասեցումը չի տարածվում բժշկական նպատակով (հիվանդի տեղափոխության), ինչպես նաեւ մարդասիրական առաքելությամբ կամ փրկարարական նպատակներով իրականացվող ոչ կանոնավոր (չարտերային) թռիչքների վրա, որոնց իրականացումը բխում է հանրային շահից: 

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ որոշակի տեղեկություն «սեւ ցուցակում» հատնված մյուս 6 ավիընկերությունների չվերթների մասին.

«Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ»՝ այս  ավիաընկերությունները երբեւէ դեպի Եվրոպա թռիչքներ չեն իրականացրել:

«Արմենիա Էյրվեյզ»՝ այս ավիանընկերությունը թռիչքներ է իրականացրել դեպի Թեհրան եւ Անապա:

«Սքայբոլ»՝ այս ավիաընկերությունն իր տեսակով առանձնանում է, քանի որ ոչ թե ինքնաթիռ կամ ուղղաթիռ է շահագործում, այլ օդապարիկ: Այն հիմնադրվել է 2014-ի հունիսին:

«Արմենիան Հելիքոփթերս»՝ սա քաղաքացիական օդանավեր շահագործող միակ ավիաընկերությունն է Հայաստանում: Այն ուղղաթիռով կատարում է նաեւ ծանր հիվանդների տեղափոխություն հիվանդանոցներ (սանիտարական թռիչքներ): Այն հիմնադրվել է 2018-ի փետրվարին: Այս ավիաընկերությունն առաջարկում է չարտերային թռիչքներ Հայաստանի տարածքում (կան մշակված երթուղիներ օպերատորի կողմից, առաջարկվում են նաեւ չվերթներ դեպի Գյումրի, Սեւան, Դիլիջան, Ջերմուկ, Մեղրի), ինչպես նաեւ դեպի Վրաստան (Թբիլիսի), Ռուսաստան (Սոչի, Վլադիկավկազ), Թուրքիա (Կարս, Աղրի, Վան): «Արմենիան Հելիքոփթերսն» իրականացնում է նաեւ հարսանեկան շրջագայություններ, օդային տեսա եւ լուսանկարահանումների համար ու գովազդային թռիչքներ:   

Դե իսկ «Մարս Ավիա» ավիաընկերության չվերթները Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կասեցրել էր դեռեւս մայիսի 1-ից: «Մարս Ավիա»-ի օդանավերը շահագործվում էին Հարավային Սուդանում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում եւ Չադում: Կոմիտեն այս տարվա հունվարի 14-17-ը «Մարս Ավիա» ավիաընկերությունում իրականացրել էր ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել էին թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ։

Հայաստանում գրանցված ավիաընկերությունների՝ դեպի ԵՄ թռիչքների արգելքը երեկվանից մեծ իրարանցում ու անհանգստություն է առաջացրել ինչպես հանրության, այնպես էլ ավիացիայի գծով տարբեր մասնագետների շարքերում:

Ավիացիայի հարցերով փորձագետ Նավիկ Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ երեկվա նորությունը համարում է սեւ թուղթ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի եւ ամբողջ ավիացիայի համար: «Հայաստանն ավիացիայում իր պատկան մարմիններով հնարավորություն չունի պատշաճ ձեւով վերահսկելու թռիչքային անվտանգությունը»,-ասաց նա:

Խաչատրյանն անդրադառնալով քաղաավիացիայի այն  հայտարարությանը, թե ընդամենը մեկ ընկերություն է դեպի Եվրոպական Միության անդամ երկրներ չվերթներ իրականացրել, նկատեց՝ վեց ավիանըկերություններ սեւ ցուցակում են եւ կապ չունի, թե այս պահին դրանցից քանիսն է չվերթներ իրականացնում դեպի Եվրոպա: «Քաղավիացիան այն ոլորտը չէ, որ սղղցնելով անցնեն ու թող անիմաստ չսղղցնեն: Մենք ցուցակում պարզ տեսանք, թե ինչ էր գրված, թող բացեն մի անգամ էլ կարդան: ՔԱԿ-ի հիմնական ֆունկցիան, ըստ կանոնադրության, այն է՝ վերահսկողություն թռիչքային անվտանգության նկատմամբ, իրենք չեն կարողացել անել: Բոլորս էլ գիտենք, որ այդ մեկ ուղղությունն է դեպի Եվրոպա: Առաջին հայացքից սա մեծ ողբերգություն չէ, բայց դա այդքան էլ էդպես չէ, բացի այդ մեկից Եվրոպա թռնելու պոտենցիալ իրավունքից զրկվել են եւս 5 ավիանըկերություն»,- նշեց նա:

Ավիացիայի հարցերով փորձագետն անդրադարձավ նաեւ այս հարցի վերաբերյալ մոտ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հնչեցրած կարծիքին: «Եթե հիշում եք մի քանի շաբաթ առաջ Տիգրան Ավինյանը Գեւորգ Գորգիսյանի հարցին այսպիսի պատասխան տվեց՝ ոչինչ, եթե ընկնենք «սեւ ցուցակ», քանի որ ընդամենը մի չվերթ ենք իրականացնում դեպի եվրոպական երկրներ: Մենք կանգնած ենք ոչ այն խնդրի առաջ, որ մեր երկրում գրանցված շահագործողներն այլեւս չեն կարող թռնել Եվրոպա, այլեւ մեկ այլ, ավելի խնդրահարույց հարց կա, որը Ավինյանը կա՛մ չգիտի, կա՛մ գիտի՝ ծածուկ է պահում»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ փորձագետի՝ մեր ամենամեծ խնդիրն այս պարագայում այն է, որ այդ «սեւ թուղթն» անմիջապես հասնում է ավիացիոն մեծ խաղացողներին եւ նրանց աչքին Հայաստանը հայտնվում է այն երկրների ցանկում, որոնք ունակ չեն վերստուգել, վերահսկել իրենց թռիչքային անվտանգության ոլորտը. «Հետեւաբար Հայաստանն այն երկիրն է, որը Կոնգոյի, Ղրղզստանի, Լիբիայի կամ աֆրիկյան այլ երկրների շարքերում է: Այս ինֆորմացիան արդեն գնացել է ավիացիոն խոշոր խաղացողներին: Իսկ այսպես կոչված վարձատուները տեսնելով դա կխուսափեն վարձակալությամբ Հայաստանին որպես գույք օդանավ տրամադրելուց»:

Խաչատրյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ մեկ ուրիշ խնդիր էլ կարող է առաջանալ օդանավների վաճառքի դեպքում. «Եթե որեւէ մեկն օդանավ ունի ու տեսնում է, որ Հայաստանը չի անցել աուդիտը, իսկ վաճառքի դեպքում քանի որ գործում է երկու տարի ժամկետով ապահովագրություն, ապա նա կխուսափի Հայաստանի հետ առք ու վաճառքի պայմանգիր կնքելուց: Եթե օդանավն առար ու շահագործեցիր եւ ենթադրենք աղետ տեղի ունեցավ, օդանավդ ընկավ ինչ որ երրորդ երկրի քիմիական գործարանի վրա ու տվյալ երկրին պատճառեց 500 միլիոն դոլարի վնաս, ճիշտ է՝ գումարը տալու ես դու՝ վարձակալդ (տվյալ դեպքում Հայաստանը), բայց  դա էլ հավելյալ ռիսկ է, որից հաստատ վարձատուները կխուսափեն»:

Խաչատրյանը նաեւ նկատեց, եթե Հայաստանում գրանցված որեւէ օդանավի թույլ չեն տալու դեպի Եվրոպա չվերթներ կատարել, ապա ինչպես կարող ենք այս դեպքում ազգային փոխադրող ունենալու մասին երազել: 

Ավիացիայի հարցերով փորձագետից հետաքրքրվեցինք, թե այս իրավիճակի շտկումն ու սեւ ցուցակից դուրս գալը իր կարծիքով ինչ ժամկետներում է հնարավոր եւ ինչ քայլեր է պետք իրականացնել այդ ուղղությամբ:

«Ցանկություն է պետք, ամեն ինչ էլ շատ արագ կարելի է շտկել, բայց նախորդ երկու տարում նման ցանկություն բացարձակ չի երեւացել ՔԱԿ-ի կողմից: Չտեսանք որեւէ պետական լուրջ նախաձեռնություն, որ ազգային փոխադրող ստեղծվի: Կարելի է դրությունը փրկել, դրա ձեւը շատ պարզ է՝ պետք է մասնագետները միանան: Հետեւաբար կարելի է վարչապետին կից ստեղծել մի խորհուրդ, նախ հասկանալ խնդիրը, ապա հասկանալ, թե ինչ ժամկետում կարող են դա իրականացնել, ըստ այդ ժամկետի կանչել բանիմաց մասնագեների, որոնք փառք Աստծո Հայաստանում դեռ կան, աշխատել, որից հետո նորից աուդիտ արվի: Ենթադրենք մյուս տարվա ամռանը գան, աուդիտ անեն, անցնելուց հետո այդ թարմացված հայտարարությունը կրկին կգնա բոլոր խոշոր խաղացողներին եւ նրանք կհասկանան, որ Հայաստանն այդ թյուրիմացությունը շտկել է»,-ասաց Նավիկ Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն էր անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել էր նաեւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահին, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքներով, երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների գործողությունների ծրագիր:

Տպել
3174 դիտում

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար և դաժան դաս էր, որից 3 գլխավոր հետևություն ենք քաղել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)