«Օրենքով գող» Արսեն Երևանսկուն ՔԿՀ-ից չեն տեղափոխում քաղաքացիական հիվանդանոց. պաշտպանները ահազանգում են

«Օրենքով գող» Արսեն Երեւանսկի  մականունով հայտնի Արսեն Մկրտչյանի պաշտպանական թիմը ահազանգում է նրա առողջական վիճակի վատթարացման մասին՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ դեռեւս մարտի 13-ին քրեական գործ է հարուցվել, որի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու, այդ խմբավորմանը մասնակցելու, «օրենքով գողին» դիմելու հանցավոր սխեմաներ: Ըստ այդմ՝ մի խումբ անձինք դիմել են «օրենքով գողին»՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար: Հարուցված քրեական գործով «Արսեն երեւանսկի» մականունով հայտնի Արսեն Մկրտչյանը եւ «Բասար» մականունով հայտնի Արմեն Մելքոնյանը կալանավորվել են:

Նշենք, որ Արսեն Մկրտչյանը ՌԴ քաղաքացի է. նա 2017 թվականին ձերբակալվել, ապա Կալուգայի շրջանի Բորովի քաղաքային դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել մեծ քանակությամբ թմրանյութ պահելու համար եւ դատապարտվել երեք ու կես տարվա ազատազրկման։ 2018 թվականին, սակայն, Երեւանսկին ազատ էր արձակվել առողջական խնդիրների պատճառով:

Պաշտպանական թիմի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

2020 թվականի մայիսի 21-ից Արսեն Ստյոպայի Մկրտչյանը պահվում է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Առկա բժշկական փաստաթղթերի համաձայն Արսեն Մկրտչյանն ունի ուղեկցող առողջական լուրջ խնդիրներ, տառապում է մի շարք հիվանդություններով, ակնհայտ հենաշարժողական համակարգի պաթոլոգիայով պայմանավորված չի կարողանում շարժվել կամ այլ անձանց օգնությամբ է շարժվում, ինչպես նաև մարմնի վրա բաց վերքերի առկայությամբ պայմանավորված ունի սանիտարական, սոցիալական և բժշկական ամենօրյա խնամքի կարիք: Համաձայն բժշկական փաստաթղթերի, Արսեն Մկրտչյանին անհրաժեշտ է մասնագետների կողմից ամենօրյա հսկողություն, վիրակապում, խնամք:

ՌԴ բժշկասոցիալական թիվ 8 փորձագիտական ԲՍՀ-2015 թիվ 23480742017 տեղեկանքի համաձայն (տրված 03.04.2017 թվականին) մեղադրյալ Արսեն Մկրտչյանը ընդհանուր հիվանդություններով պայմանավորված հանդիսանում է անժամկետ առաջին խմբի հաշմանդամ:

Արսեն Մկրտչյանի հիվանդություններից առնվազն երեքը ներառված են կառավարության 825-Ն որոշմամբ սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին:

Դեռևս 27.05.2020թ-ին Արսեն Մկրտչյանին տեսակցության ժամանակ վերջինս գանգատվել է առողջական վիճակի վատթարացումից:

27.05.2020թ-ին դիմել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, խնդրել վերջինիս արագ արձագանքն ու միջամտությունը Արսեն Ստյոպայի Մկրտչյանին ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից քաղաքային հիվանդանոց տեղափոխելու, պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու հարցում:

Դիմել ենք նախկինում նրան բուժող բժիշկներին, խնդրել զննություն իրականացնելու և բուժօգնություն ցույց տալու նպատակով այցելեն Արսեն Մկրտչյանին: 01.06.2020 թվականին բժիշկների նախնական զննության արդյունքում նրա վիճակը գնահատվել է ծանր, ցուցվել է, որ մշտապես պետք է գտնվի բազամապրոֆիլ հիվանդանոցում նեղ մասնագիտացումներ ունեցող բժիշկների հսկողության տակ:

Դեռևս այդ պահին Արսեն Մկրտչյանի վիճակը վկայում էր այն մասին, որ վերջինիս շտապ անհրաժեշտ է նեղ մասնագիտական բժիշկների հսկողություն և լաբորատոր-գործիքային հետազոտություն, ստացիոնար բուժում:

Նույն օրը դիմել ենք ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կյենտրոն» ՊՈԱԿ:

Այսօր Արսեն Մկրտչյանի վիճակն ավելի է վատացել, ինչի հետ կապված կրկին դիմել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, խնդրել արագ արձագանքման խմբին հանձնարարել վերը նշված հանգամանքների հետ կապված շտապ այցելել Արսեն Մկրտչյանին, ինչպես նաև միջոցների ձեռնարկել նրան անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, քանի որ յուրաքանչյուր րոպեն կենսական նշանակություն ունի Արսեն Մկրտչյանի համար և կարող է ճակատագրական լինել նրա կյանքի և առողջության համար:   

Միևնույն ժամանակ, դիմում ենք ներկայացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ՝ Ա.Գոյունյանին: Սակայն մինչ այս պահը Արսեն Մկրտչյանը շարունակում է պահվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, որի պայմաններում անխուսափելի է Արսեն Մկրտչյանի անվերականգնելի առողջական վտանգը: Պաշտպանական կողմը ստեղծված իրավիճակը գնահատում է ծայրահեղ ծանր և պետական մարմինների ուշադրությունն է հրավիրում հիշյալ խնդրի անհապաղ լուծման հարցում՝ անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով:

Տպել
2092 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ինքնասպանություն է գործել ՌԴ քաղաքացի

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա