Միշիկն ու Ադրբեջանն ընդդեմ ԱԹՍ խոցող «ջարդոնի». Դավիթ Գալստյանը զենքի վաճառքով զբաղվում է, իսկ Կառավարությունը կապ չունի

Ստերի մասին իր վերջին տեսանյութում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, ինչպես հայտնի է, անդրադառնում է Հայաստանի կողմից զենքի ձեռքբերման ճանապարհներին եւ որակին: Երեկվանից համացանցը ողողված է նրան ուղղված հակադարձումներով եւ արձագանքներով, իսկ ԱԱԾ-ն էլ ուսումնասիրում է այն: Տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է Մինասյանի կողմից հին համարվող զենքը 10 օր առաջ խոցում Ադրբեջանի անօդաչու թռչող սարքը: 

Ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Մինասյանի հայտարարություններին՝ ասում է, որ մինչեւ հիմա Ադրբեջանն էր փորձում գտնել Հայաստանի զենքի ուղիները եւ խոչընդոտներ ստեղծել:  «Այսինքն ստացվում է՝ Ադրբեջանից բացի այլ թշնամի՞ ունենք»,- հարցնում է փորձագետը: Նրա հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Գրիգորյան, Միքայել Մինասյանը Հայաստանին մեղադրել է ՈՄՆ Դավիթ Գալստյանի միջոցով զենքի անօրինական առք ու վաճառքի մեջ ներգրավված լինելու մեջ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը. սա արդյոք պետական գաղտնիքի բացահայտո՞ւմ է, հնարավո՞ր է սրան հետեւեն Ռուսաստանի հետ դիվանագիտական խնդիրներ:

- Դավիթ Գալստյանը, որի մասին Մինասյանը նշում է, այո՛, ունի օֆշորում գրանցված կազմակերպություն, որը զենք-զինամթերք է վաճառում: Եթե անգամ նա Հայաստան զենք-զինամթերք չբերի, նա շարունակելու է աշխատել: Նա կապ չունի ՀՀ կառավարության հետ: Նա անձ է, որը կարողանում է զենք-զինամթերք բերել նրա համար, ով իրեն պատվիրում է եւ ասում՝ ինձ պետք է էսինչ խմբաքանակի, էսինչ տեսակի զենքը: Նա ԱՊՀ երկրներից գնում է անհրաժեշտ զենքը եւ տեղափոխում պատվիրված հասցեով, կապ չունի՝ դա Հայաստա՞նն է, թե՞ այլ պետություն: Չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը տեղյակ չի, թե տվյալ անձը ինչ գործունեություն է ծավալում. բացառում եմ:

Ինչ վերաբերում է դիվանագիտական խնդիրներին՝ քանի որ ՌԴ-ն ներկայումս գտնվում է շատ տարբեր սանկցիաների տակ ԱՄՆ-ի կամ այլ մեծ պետությունների կողմից, ապա Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ թեկուզ փոքր խմբաքանակներով տարբեր մարդկանց միջոցով կարողանա իր ռազմամթերքը արտահանել երկրորդ, երրորդ երկրներ: Չեմ կարծում, որ դա դիվանագիտական սկանդալներ, պատմություններ չդառնա, բայց այստեղ Հայաստանը կապ չունի:

- Ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությանը պետք նման անձանց հետ գործակցել:

- Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է մի անձի եւ պետության հե՞տ աշխատի զենքի ձեռքբերման հարցում: Բնականաբար ոչ: Քանի որ մենք շրջափակման մեջ գտնվող պետություն ենք եւ անգամ եթե շրջափակման մեջ չլինեինք, ճիշտ չի լինի անընդհատ միայն մի ուղուց ստանալ զենք եւ զինամթերք՝ չունենալով այլընտրանքային ճանապարհներ՝ թեկուզ եւ միջազգայնորեն ոչ օրինական: Իսկ եթե առաջարկվող գինը ավելի նպատակային է եւ մատուցված ծառայությունը  ժամանակին եւ տեղին, բնականաբար ավելի ճիշտ է այդ ճանապարհով ձեռք բերելը: Դրանից մեր վնասը ո՞րն է, որ մեր պետություն զենք-զինամթերք է մտնում եւ մտնում է ավելի ցածր գներո՞վ: Ռուսական շատ ճանաչված հայտնի ընկերությունների հետ պետականորեն բանակցություններ տարվում են եւ գործարքներ են կնքվում: Բայց չէ՞ որ միայն Ռուսաստանի Դաշնությունը չէ, չէ՞ որ կան նախկին Սովետական Միության պետություններ, որտեղ կա սովետական զենք-զինամթերք, որի կարիքը մենք ունենք: Տվյալ անձնավորությունը կարողանում է այդ երկրներից զենք-զինամթերք ներկրել եւ շատ մատչելի գներով, քան ներկայացնում են այլ մարդիկ:

- Այս ամենի հրապարակումը պետական գաղտնիքի բացահայտում չէ՞:

- Զենքի ձեռքբերման առաջին օրվանից Ադրբեջանը միշտ փորձել է խանգարել, միշտ փորձել է գտնել այն ուղիները, որով ՀՀ-ն ձեռք է բերում զենք- զինամթերք եւ փորձել է այդ ուղիները փակել: Այսինքն ստացվում է՝ Ադրբեջանից բացի ներքին թշնամի՞ ունենք: Եթե ներանձնական կամ ներքաղաքական խնդիրները մարդիկ վեր են դասում ազգային անվտանգությունից, ես բան չունեմ  ավելացնելու: Այսօր շատ հետաքրքիր մի արտահայտություն հանդիպեց, որ ասել է ՀՀ նախկին վարչապետերից մեկը: Նա ասել է՝ ես Ալիեւի տեղը լինեի՝ 3-4 ամսից կհարձակվեի Հայաստանի վրա: Կոպիտ է հնչում, բայց ես շղթա եմ տեսնում այս ամենում, որը շատ վատ է: Վատ է, որ մարդիկ մեր պետականության անվտանգությունը դարձրել են իրենց քաղաքական շահարկումների թեմա: Մեր պետությունը չունի եվս մեկ Կարսի ամրոց՝ թողելու Ադրբեջանին կամ Թուրքիային:

- Մինասյանի հայտարարությունները ազգային անվտանգությանը վտանգ սպառնացո՞ղ են:

- Բնականաբար, ինքը խաղաքարտեր է բացում, որը պետք չէ, որ իմանա մեր հակառակորդ պետությունը, թե ինչ ճանապարհով ենք ստանում զենք-զինամթերք, որտեղից է գալիս, ինչքան գումար է ծախսվում: Թվեր կան, որ ոմանք որոշ ճանապարհներով ժամանակին իմացել են: Բայց դրանք անվտանգության հարցեր են:

- Այդ անձին՝ Դավիթ Գալստյանին հարվածելով հնարավո՞ր է ոչ միայն նա, այլեւ ՀՀ-ն խնդիրներ ունենա զենք ձեռք բերելու հարցում:

- Չեմ կարծում: Նրան հարվածելով խնդիրն ավելի շատ դեպի քաղաքական դաշտ են փորձում տեղափոխել: Ես այդպես եմ հասկանում, չեմ ուզում քաղաքական  մեկնաբանություն տալ: Եթե Կառավարությունը հիմնավորում է, որ ավելի նպատակային է տվյալ անձի հետ գործ անելը, բնականաբար ոչ ոք էլ չի կարող խոչընդոտել: Այլ հարց է, որ տարիներ առաջ, բացահայտելով, որ Դավիթ Գալստյանը զենք-զինամթերք է տեղափոխում բելառուսական մի ավիաընկերության միջոցով, Ադրբեջանի կառավարությունը տվյալ ավիաընկերությունը մի քանի անգամ բարձր գնով գնեց: Դրանով նախ թույլ չտվեց, որ տվյալ անձը զինամթերքի բեռնափոխադրումներ անի եւ ստիպեց, որ այլընտրանք փնտրի, ժամանակ կորցնի:

Սա վտա՞նգ է, թե՞ չէ, բնականաբար վտանգ է: Եվ խնդիրն այն է, որ տվյալ անձը ոչ միայն զենք է բերում ՀՀ, այլեւ Հայաստանում «Կալաշնիկով» կոնցեռնի հետ հիմնում է զենքի արտադրություն, որը շուտով կսկսի գործել:

- Պարոն Գրիգորյան, ըստ ձեզ Միքայել Մինասյանն ինչո՞ւ է գնում այս քայլին, ինչո՞ւ է նման տեղեկություններ հրապարակում Դավիթ Գալստյանի մասին:

- Իմ կարծիքով նոր ներկրողներ են փորձում մտնել շուկա, դրա համար այս թեման բացվում է: Եթե   Գալստյանից բացի եվս մեկը կլինի, որ զենք-զինամթերք կբերի, կհասցնի Հայաստան… եթե կարողանային, մինչեւ հիմա կանեին:

- Սերժ Սարգսյանի փեսան նշել էր, թե «Օսա Ակա» զենիթահրթիռային համակարգերը, որոնց համար ՀՀ կառավարությունը 27 միլիոն դոլար է վճարել, հին են, հանվել են արտադրությունից 1985 թ., որպես մետաղ են վաճառվում, նախկինում ՀՀ զինված ուժերը ունեցել են բազում հնարավորություններ դա ունենալու անվճար՝ հրաժարվել են եւ այլն։

- Եթե տեսել եք տեսանյութը, այդ մետաղի ջարդոնը մեզ մոտ արդիականացվում է եւ ժամանակակից իսրայելական անօդաչու թռչող սարքեր է խոցում: Ուրեմն ինքը լավ մետաղի ջարդոն է: Իսկ նույն մետաղի ջարդոնից նախկին Կառավարությունը եվս փորձ էր անում գնել, փորձում էր գնել Ուկրաինայից, որը չհասավ իր վերջակետին մի պարզ պատճառով, որ այնտեղ տեղի ունեցավ հեղափոխություն: Այսինքն նախկին Կառավարությունն էլ էր գնում այդ քայլին, բա էն ժամանակ մետաղի ջարդոն չէ՞ր:

- Խոսքը հավանաբար պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախօրեի հայտարարությանն է վերաբերում, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ՀՀ բյուջեից 15 մլրդ դրամ է տրվել՝ բանակի համար զենք գնելու նպատակով, սակայն այն մինչեւ հեղափոխությունը Հայաստան չէր մտել: Հեղափոխությունից հետո այդ զենքը բերվել է Դավիթ Գալստյանի միջոցներով Հայաստան՝ փակվելով պարտքը:

- Այո, այդ գործարքին է վերաբերում: Ուկրաինայից պիտի գնեին:

- Պարոն Գրիգորյան, խնդրում եմ անդրադառնալ նաեւ Ադրբեջանի կողմից վերջերս ակտիվացած ռազմատենչ հայտարարություններին, որոնք վերաբերում են պատերազմ սկսելուն: Որքանո՞վ է այդ հայտարարությունների իրագործումը իրատեսական հիմա:

- Իսկ Ապրիլյանը իրատեսակա՞ն էր, թե՞ ոչ: Նավթի գնանկում, համաճարակի տեմպեր, Հայաստանից հնչող արտահայտություններ, թե մենք Ալիեւի տեղը լինեինք՝ կհարձակվեինք, զենքի ձեռքբերման մասին հրապարակումներ. ես հենց այս շղթայի մասին էի խոսում: Այս բոլոր տեղեկությունները գումարվում են, եւ չի բացառվում, որ մեր հակառակորդը մի օր մտածի՝ ինչո՞ւ ոչ, եթե իրենք իրար մեջ անհամաձայնություն ունեն, կարելի է եւ օգտվել դրանից: Հակառակորդի համար կապ չունի՝ Բագրատյանն է խոսում այդ մասին, թե ուրիշ մեկը: Իր համար կարեւորը մեդիադաշտում ֆիքսել, որ մարդիկ վտանգ են տեսնում, որ պետությունը վատ վիճակում է: Ու նորից եկանք այն մտքին, որ քաղաքական նպատակներով այդ հարցերը շահարկելը դառնում է ազգային անվտանգության խնդիր: Ես կուզեի, որ բանակը եւ անվտանգության հարցերը չշահարկվեն, դա բոլորիս է վնաս: 

Հ.Գ. Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով զենքի գնման այս պատմություններին՝ գրել էր.

«2000-ականներին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը զենք էր վաճառել մեր հարեւան երկրներից մեկին։ Հետո այդ զենքը (ինքնաձիգներ ու նռնականետներ) հայտնվել էր Իրաքի գրոհայինների ձեռքում ու օգտագործվել ամերիկյան բանակի դեմ։

Այդ մասին բոլորս իմացանք Վիկիլիքսի փաստաթղթից: Իսկ Միքայել Մինասյանն այժմ փորձում է Նիկոլ Փաշինյանին վերագրել այն ամենը, ինչով զբաղվել է իր աներ Սերժ Սարգսյանը»։

Տպել
8036 դիտում

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները