Այս տարի նաեւ 56 տարեկան դիմորդ կա. ընդունելության 1 քննությունը նպաստել է, որ մեծահասակ դիմորդների քանակն ավելանա

Համավարակով պայմանավորված՝ ընդունելության մեկ պարտադիր քննությունը նպաստել է, որ ոչ միայն ավելանա այս տարի բուհ ընդունվել ցանկացողների քանակը, այլեւ մեծահասակ դիմորդներինը։

Դիմորդների շրջանում տարիքային բարձր շեմն այս տարվա հետաքրքիր միտումներից է։ Եթե նախկինում կային 10 տարի առաջ դպրոցն ավարտածներ, ապա այսօր հայտ են լրացրել նաեւ 20-25 տարի առաջվա շրջանավարտները։

Հունիսի 15-ին ավարտվեց բուհ ընդունվող դիմորդների հայտագրումը, այս պահին տարիքով համեմատաբար ավելի մեծ 184 հոգի է հայտագրվել։

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը, նրանց մեջ են մտնում 1964-1995 թվականներին ծնվածները, այսինքն՝ 25-56 տարեկան անձինք։

Այս տարվա ամենամեծ դիմորդը 56 տարեկան է։

Ընդհանուր առմամբ հայտագրվել է նաեւ 1-ական դիմորդ 50, 47, 46, 45 տարեկան։ 3 դիմորդ 43 տարեկան է, 4-ական դիմորդ կա, որոնք 40, 41 եւ 42 տարեկան են:

ԳԹԿ-ից հավելում են, որ բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողներ կան 32-39 տարեկանների մեջ։ Համեմատաբար շատ են 30 տարեկանները՝ 19 հոգի եւ 31-ը՝ 10 հոգի։

Այս տարի ակտիվ են եղել նաեւ 30-ից փոքր տարիքի դիմորդները, հայտագրվել է 29 տարեկան 17 հոգի, 28 եւ 27 տարեկան՝ 14 հոգի (յուրաքանչյուրից)։

Համեմատաբար մեծահասակ 184 դիմորդների մեջ առավել շատ են 25-26 տարեկանները՝ 25 հոգի (յուրաքանչյուրից)։

Նշենք, որ ներկայացված թվերը նախնական են, քանի որ Հայաստանում առաջին անգամ է իրականացվել առցանց հայտագրում, եւ հնարավոր է՝ դիմորդների մի մասը 2 անգամ փորձած լինի հայտ ուղարկել՝ մտածելով, թե որեւէ բան ճիշտ չէ արել։ 5 օրվա ընթացքում բազան ամբողջությամբ կմաքրվի, եւ հունիսի 20-ից հետո հայտնի կլինի վերջնական պատկերը։

Մեծամասնությունը՝ հումանիտար մասնագիտություններ

Ինչպես հավելեց ԳԹԿ մամուլի քարտուղարը, վերոնշյալ դիմորդների մեծամասնությունը նախընտրել է հումանիտար ուղղություններ։ Շատ են, օրինակ, հնագիտություն, ազգագրություն, քաղաքագիտություն մասնագիտություններ ընտրողները։ Կան դիմորդներ, որոնք նախընտրել են թարգմանչությունը, տարրական մանկավարժությունը, ռուսաց լեզուն եւ այլն։

Այս տարի շատ են նաեւ ներբուհական քննություններով դիմողները, որոնք նախընտրել են կատարողական արվեստ, գեղարվեստ, երաժշտություն եւ այլն։ Առավել քիչ են ընտրել, օրինակ, կենսաբանությունն ու մաթեմատիկան։

50-անց դիմորդ նախորդ տարիներին էլի է եղել, սակայն, Խաչանուշ Գրիգորյանի խոսքով, այս տարվա տարբերությունն այն է, որ ընդհանրապես մեծահասակները շատ են դիմել, անցած տարիներին այդպես չէր։

Ստացվում է՝ քանի որ այս տարի ընդունելության համար ընդամենը մեկ քննություն է լինելու, շատերը, որոնք այս տարվա շրջանավարտներ չեն, նույնպես ցանկացել են բուհ ընդունվել: Այսպես մի մասը փորձում է ավելի հեշտացված տարբերակը ձեռքից բաց չթողնել եւ երկրորդ մասնագիություն ստանալ, մյուս մասն էլ դպրոցից հետո միայն հիմա է մտադիր կրթությունը շարունակել: 

Այս տարի ընդհանուր առմամբ հայտագրվել է 14․543 դիմորդ։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի դիմում էին ներկայացրել 9419-ը։ Ստացվում է՝ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվն ավելացել է 5124-ով։

Տպել
7552 դիտում

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է