Մենք անհամատեղելի ենք, որովհետև կազինոներ չունենք, սարի գլխին դղյակ, դղյակի գլխին դղյակ չունենք. Մկրտչյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձավ ընդդիմադիր գործընկերների հարցադրումներին, թե որտե՞ղ էին նրանք, երբ ոստիկանները երկու օր առաջ կին պատգամավորների էին հեռացնում Խանջյան փողոցից:

Մկրտչյանն ի պատասխան՝ հարցրեց, թե որտե՞ղ էին նրանք, երբ Սերժ Սարգսյանի նախագահականի պարիսպների մոտից քարշ էին տալիս սեւազգեստ մայրերին։ Այնուհետեւ նա հարցը բարձրացնելուց հետո ցույց տվեց մեկ լուսանկար, որտեղ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը միասին էին՝ ասելով՝ այ, այստեղ էիք:

Շարունակելով պատգամավորը հարցրեց, թե որտե՞ղ էին նրանք, երբ Մարտի 1-ից առաջ նախագահական ընտրություններին ստացած 300 հազար քվեն փաթեթով նվիրոում էին ՀՀԿ-ին, հետո կոալիցվում ու ՀՀԿ-ի մոտ ժամավճարով ընդդիմություն, ավելի ճիշտ՝ այլընտրանք աշխատում, ապա ցույց տվեց եւս մեկ լուսանկար ԲՀԿ-ականների եւ ՀՀԿ-ականների մասնակցությամբ:

«Սերժ Սարգսյանին ադամանդակուռ շղթայով հովազ էիք նվիրում, ի միջի այլոց, այս հովազը հայտարարագրված չէ. կա՛մ դուք եք կեղծել հովազը, կա՛մ Սերժ Սարգսյանը՝ հայտարարագիրը»,- ասաց պատգամավորն ու հավելեց՝ պարզ է, որ նրանք իրար հետ արժեքաբանական առումով անհամատեղելի են, որովհետեւ իրենք կազինոներ ու ցեմենտի գործարաններ չունեն, սարի գլխին դղյակ, դղյակի գլխին՝ դղյակ, դղյակի գլխի դղյակի գլխկին բենթլիներով լի «գարաժներ» չունեն։ Շարունակելով այս շղթան՝ պատգմավորն ասաց, որ իրենց տներում արջերի լեշեր չկան փռած, բա ժողովուրդը սոված է, իրար հետ հանդիպելու, պայմանավորվելու բան չունեն, քանի որ իրենք անտառաճանաչ «դեգեներալներ» ու «սատկած առյուծներ» քշող չեն։

«Ասում եք, որ մեր հեղափոխության վերջը եկել է, որ 7 տոկոս ձայն էլ չունենք։ Ծանոթ պատմություն է․ այդ 7 տոկոսի մասին 2018 թվականին ուրիշ խոսացող էլ կար, երբ փողոցները փակում էր ժողովուրդը, իսկ ժամեր առաջ նույն ժողովուրդը բացում էր փողոցները «Մուլտիգրուպ»-ի կամազներից ու ավտոբուսներից»,- ասաց նա։

Մկրտչյանը նաեւ անդրադարձավ այն հայտարարությանը, թե պատասխան են տալու այս ամենի համար, որ գնալու են մինչեւ վերջ, որ մնացել են օրեր, ժամեր։ Նա ասաց, որ ժողովուրդը տեսել է, թե ինչպես են նրանք մինչեւ վերջ գնում 2015 թվականին, ու թե ինչպես են իրենք մինչեւ վերջ գնում 2018 թվականին։ Խոսելով 2018 թվականի մասին՝ պատգամավորը մեջբերեց, որ ապրիլի 12-ին Պտղնիում՝ Երեւան քայլելու նախորդ օրը, հեղափոխական թիմով իրար մահվան երդում են տվել, որն ուժի մեջ է հիմա եւ վաղը։

«Եթե դուք մինչեւ վերջ գնացող եք, մենք այդ վերջում կանգնած ենք, եկեք տեսնենք՝ ով եք։ Եվ վերջում, սա բացառապես իրավական գործընթաց է եւ պետք է ունենա միմիայն իրավական գնահատական։ ՀՀ քրեական օրենսգիրքը դառնալու է բոլոր կոռուպցիոներների սեղանի գիրքը՝ «Աստվածաշունչը», չկա այլընտրանք։ Ժողովրդի քվեն աճուրդի հանողները պետք է արեւը տեսնեն վանդակավոր, դրան նույնպես չկա այլընտրանք»,- եզրափակեց Մկրտչյանը։

Տպել
8474 դիտում

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից