Մեր նպատակը պատժելը, տույժ-տուգանքը չէ. Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար

Հունիսի 18-ի դրությամբ տեսչական մարմինները տնտեսվարողների մոտ իրականացրել են 30 հազար 914 ստուգողական այցեր։ Կայացվել է է 3282 փակման որոշում։ Տվյալները ՀԺ-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Նշենք, որ արտակարգ դրությունից հետո տեսչական մարմինները ներգրավված են հսկողական պրոցեսների մեջ։

ՀԺ-ն իրականացվող ստուգումների մասին զրուցել է Արթուր Ասոյանի հետ։

- Պարո՛ն Ասոյան, վերջին 3 ամիսներին տեսչական մարմինները գրեթե բոլոր տնտեսվարողների մոտ հսկողություն են իրականացնում։ Ո՞ր տեսչական մարմիններն են ներգրավված այս պրոցեսին։

- Ընդհանուր առմամբ, այս պրոցեսին մասնակցում էին 5 տեսչական մարմին, երեկվանից արդեն բոլոր 6-ն էլ մասնակցում են։ Յուրաքանչյուր տեսչական մարմին վերահսկողություն է իրականացնում իր ուղղությամբ։ Հաշվի առնելով, որ արտակարգ իրավիճակի սկզբնական շրջանում տնտեսական գործունեության տեսակների մեծ մասը փակ էր, հիմնական բեռը դրված էր առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վրա, նրանք նաեւ օդանավակայանում էին հսկողություն իրականացնում։ Նույն կերպ ծանրաբեռնվածություն կա նաեւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վրա. այն եվս սահմանային վերահսկողություն էր իրականացնում։ Բացի այդ, սահմանափակումները չէր տարածվում սննդամթերքի արտադրամասերի, հանրային սննդի, խանութների, դեղատների եւ հիվանդանոցների վրա ու հիմնական ծավալը այս 2 տեսչական մարմիններին էր բաժին ընկնում։ Դեռեւս հունվարի 24-ից սկսած, երբ աշխարհում կորոնավիրուսի իրավիճակի վերաբերյալ սրացումներ կային, մենք սահմաններում ուժեղացված հսկողություն սկսեցինք:

- Աշխատակիցների քանակը բավարարո՞ւմ է հսկողություն իրականացնելու համար։ Այլ մարմիններից օգնո՞ւմ են հսկողությանը։

- Մենք փորձում ենք տեղավորվել մեր ռեսուրսների շրջանակներում։ Պետք է նկատի ունենալ, որ բացի COVID19-ով պայմանավորված վերահսկողական միջոցառումներից՝ մենք ունենք նաեւ տարեկան ծրագրերով հաստատված ստուգումներ եւ այլ գործառույթներ, որոնք օրենքով վերապահված են տեսչական մարմիններին։ Բայց մեր աշխատանքներին որոշակի աջակցություն ցուցաբերում է ՊԵԿ-ը, սերտորեն համագործակցում ենք ոստիկանության հետ՝ հիմնականում համակցված միջոցառումներ ենք իրականացնում տարբեր համայնքներում։ Անակնկալ ստուգայցեր ենք իրականացնում տնտեսվարողների մոտ՝ անկախ նրանից, դա արտադրամաս է, թե խանութ, պետական կառո՞ւյց է, թե՝ մասնավոր, այդ թվում նաեւ տաքսիներում եւ տրանսպորտում։

ՊԵԿ-ի հետ համագործակցությունը մի քիչ այլ բնույթի է։ Վերջին շրջանում, երբ հանրային սննդի օբյեկտները բացվեցին, ակումբային գործունեություն իրականացնող տնտեսվարողները դիմել են պատկան մարմնին՝ փոխելու իրենց գործունեության տեսակը։ Օրինակ՝ դիսկոտեկը դիմել է, ասում է՝ ես այլեւս սրճարան եմ, բայց ստուգումների ընթացքում պարզվում է, որ փաստացի գործունեությունը լրիվ այլ բանի մասին է վկայում։ ՊԵԿ աշխատակիցները միացել են ոստիկանության եւ ՍԱՏՄ-ի մեր խմբերին, եթե փաստացի գործունեության ու գրանցված գործունեության միջեւ հակասություն է լինում՝ վարչական վարույթ է հարուցվում։

- Ի՞նչն է պատճառը, որ տնտեսվարողները կանոնները պատշաճ չեն պահպանում։

- Ես չէի ասի, որ չեն պահպանում։ Մեզ մոտ շատ լուրջ դրական տենդենց կա։ Չպահպանելն էլ պայմանավորված է մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Հիմնական ազդակը, որը մենք ստանում ենք բիզնեսից՝ շատ դրական է։ Ցանկացած բիզնես այսօր քաջ գիտակցում է, որ առաջին հերթին հենց իր շահերից է բխում կանոնների պահպանումը։ Որովհետեւ կանոնների պահպանման նպատակը հանրային առողջությունն է։ Նույնիսկ, եթե պետական վարչարարության արդյունքում բիզնեսը որոշի, որ չպետք է պահպանի կանոնները՝ միեւնույն է, բերելու է այն հետեւանքին, որ նա ավտոմատ գնա փակման։

Այսինքն, եթե ինքը կանոնները չպահպանի՝ վարակը կտարածվի իր մոտ, խնդիրներ կունենա եւ ուզած, թե չուզած՝ կփակվի, քանի որ աշխատակիցները ի վիճակի չեն լինի աշխատանքի հաճախել։ Բիզնեսը դա շատ լավ գիտակցում է։ Լինում են դեպքեր, երբ բանկերի կամ խանութների մոտ հերթեր են գոյանում՝ շատ դեպքերում օբյեկտիվորեն տնտեսվարողն ի վիճակի չի լինում կառավարել այդ հերթերը։ Իհարկե, կան նաեւ անբարեխիղճ տնտեսվարողներ, բայց չի կարելի միանշանակ ասել, թե խնդիրները շատ-շատ են։ Եթե վիճակագրական թվերը դնենք մի կողմ՝ վիզուալ տեսանկյունից նկատվում է, որ լուրջ տեղաշարժ կա։ Եթե ժամանակին օրինակ ստուգաթերթով նախատեսված 10 պահանջներից 4, 7 կամ 8 խախտում էր հայտնաբերվում, այսօր կարող է լինել 1 կամ 2 խախտում։ Եվս մի կարեւոր տենդենց կա այստեղ։ Բիզնեսի այն հատվածը, որն ավելի շուտ էր բացվել՝ իրենց մոտ խնդիրները ավելի քիչ են, քանի որ կանոններին արդեն սովորել են։ Իսկ այն հատվածը, որը համեմատաբար ավելի ուշ բացվեց, օրինակ՝ տրանսպորտ եւ հանրային սնունդ, խնդիրներն ավելի շատ են։

- Կենտրոնացվածություն կա՞ խախտումների առումով, Երեւանո՞ւմ են ավելի շատ հայտնաբերվում, թե՞ մարզերում։

- Բարդ կլինի այս փուլում գնահատականներ տալ։ Երեւանում՝ նայած վարչական շրջան, մարզերում՝ նայած, թե որ քաղաքում։ Այս պահին հստակ վերլուծություն չկա, պատկերը կարծում եմ կամբողջականացնենք պրոցեսների վերջում։ Ամեն դեպքում, մենք մեր ռեսուրսը ուղղում ենք դեպի ավելի ռիսկային գոտիներ։

- Պետական ապարատում եւ դրանց առնչվող այլ կառույցներում խախտումներ հայտնաբերվե՞լ են։

- Անխտիր բոլոր տեղերում ստուգումներ են իրականացվել։ Մենք փակել էինք կառավարության 1-ին եւ 3-րդ շենքերի (նախարարությունների) ճաշարանները։ Ամեն դեպքում մենք բոլոր պետական հիմնարկները ստուգում ենք՝ սկսած մեր հիմնարկներից։

- Որոշ ժամանակով փակված տնտեսվարողների նկատմամբ տուգանքներ կիրառվե՞լ են, եթե այո, ապա ընդհանուր որքա՞ն։

- Մենք ընթացիկ վերահսկողություն ենք իրականացնում հանրային անվտանգությունը ապահովելու նպատակով։ Մեր նպատակը պատժելը չէ, տույժ-տուգանքը չէ։ Երբ տնտեսվարողը փակվում է, նրան ժամանակահատված է տրվում, որ ուղղի իր սխալները եւ պատշաճ կերպով շարունակի գործունեություն ծավալել։ Իհարկե, տեսչական մարմինն ունի այդ լծակները, որ խախտումների համար պատասխանատվության ենթարկի։ Հիմա թվային տվյալներ չունեմ, բայց բնականաբար խախտումների համար պատասխանատվության միջոցներ կիրառվում են։ Եղել են տնտեսվարողներ, որոնց մոտ մի քանի անգամ ենք խախտումներ հայտնաբերել եւ դրանից հետո գործունեությունը կասեցրել ենք, ոչ թե 24 ժամով, այլ 48։

Այս ամենի միակ նպատակը այն է, որ բիզնեսն աշխատի անվտանգ պայմաններում։ Այդ փակելը ի վնաս պետության է, եթե փակենք՝ տուժելու է, թե՛ բիզնեսը, թե՛ նրանց աշխատակիցները: 

Տպել
2662 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել