Մոսկվայում ընթանում է Մեծ հաղթանակի 75-ամյակի շքերթը (լուսանկարներ). ուղիղ

Մոսկվայում այս պահին ընթանում է Մեծ հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված շքերթը: Միջոցառմանը Մոսկվայի ղեկավարությունը պատրաստվել է ամիսներ շարունակ, հաշվի է առնվել ամեն մանրուք: Այն պետք է տեղի ունենար մայիսին, ինչպես ավանդաբար եղել է ամեն տարի, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ շքերթը ստիպված եղան հետաձգել:

Հիշեցնենք՝ հայկական կողմից Մեծ շքերթին մասնակցում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։

Բացի մայրաքաղաքից, որտեղ հիմնական միջոցառումներն են եւ Մեծ շքերթը, միջոցառումներ են կազմակերպված նաեւ ՌԴ գրեթե բոլոր քաղաքներում:

Մոսկվայում շքերթին կմասնակցեն 15 հազար զինվորականներ, 234 միավոր ցամաքային մարտական տեխնիկա, 80 ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Կարմիր հրապարակով կանցնեն ավելի քան 40 անձնակազմ՝ սպաներ, սերժանտներ եւ տարբեր կազմավորումների զինծառայողներ, ռազմական համալսարանների կուրսանտներ, սուվորովցիներ, նախիմովցիներ եւ այլ հաստատությունների ներկայացուցիչներ:

Ներկայացվելու են Խորհրդային Միության նախկին հանրապետությունների զինված ուժերը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի: Հանդիսությանը զինվորական հաշվարկներ են ուղարկվել նաեւ Չինաստանից, Մոնղոլիայից եւ Սերբիայից:

Հանդիսատեսները կկարողանան տեսնել պատմական շքերթային որոշ տարրեր 1945 թվականի հունիսի 24-ի շքերթից: Օրինակ՝ սկզբում կկատարվի «Տարեդարձի հանդիպման երթ»-ի մարշը: Նվագախմբին ներկայացված է 900 երաժիշտ: Ավելի քան 20 միավոր տեխնիկա առաջին անգամ է ցուցադրվում:

Շքերթի հյուրերին կնվիրեն սովետական ռազմական տեխնիկայի մանրակերտ օրինակներ:

Մոտ մեկ ժամ առաջ Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է օտարերկրյա պետությունների առաջնորդերին ու պատվիրակությունների ղեկավարներին:

Շքերթի մեկնարկին, երբ տեղավորվել էին ՌԴ նախագահն ու բոլոր հյուրերը, Ռուսաստանի եւ Հաղթանակի դրոշները տեղափոխեցին Կարմիր հրապարակով:

Նշենք, որ արդեն իսկ Կարմիր հրապարակով անցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի զորախմբերը, Հնդկաստանի զինվորականները, Ղազախստանի ու Ղրղզստանի զորախմբերը, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Սերբիայի զինվորականները, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի զորախմբերը:

Հայաստանի 75 հոգանոց զորախմբի քայլերթը փայլուն էր կազմակերպված: Այն գլխավորում էր գնդապետ Աշոտ Հակոբյանը:

Տեսանյութում՝ հայկական զորախմբի քայլերթը

Շքերթին կարող եք հետեւել ուղիղ հեռարձակմամբ՝ ստորեւ.

 

2 լուսանկարում՝ հայկական զորախումբը

Հյուրերին տրվող մանրակերտ արձանիկները

Կարմիր հրապարակով տարվում են Ռուսաստանի եւ Հաղթանակի դրոշները 

Տպել
6217 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է