Ա. Վ.-ն ճանաչել է ուրիշի երեխայի հայրությունը՝ այդ հիմքով պատժից համաներմամբ ազատվելու համար. ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի բնակիչ Ա.Վ.-ն, առերևույթ սուտ տեղեկություններ հաղորդելով, ճանաչել է մինչեւ 3 տարեկան երեխայի հայրությունը եւ այդ հիմքով դատարանը պատժից համաներմամբ ազատել է:
 
Մեր տեղեկություններով՝ խոսքը Արամ Վարդանյանի՝ որպես քրեական հեղինակություն հայտնի Վստրեչի ապերի մասին է:
 
ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.
 
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Էրեբունու և Նուբարաշենի տարածքային բաժնում Երևանի բնակիչ Ա. Վ.-ի կողմից առերևույթ սուտ տեղեկություններ հաղորդելով՝ հայրության ճանաչման ակտ գրանցելու և այդ կապակցությամբ կազմված կեղծ ակտը հետագայում դատարան ներկայացնելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով 2018թ. հունիսի 18-ին Ա. Վ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: 2018թ. հոկտեմբերի 4-ին Ա. Վ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել, իսկ հաջորդ օրը վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով: 2018թ. դեկտեմբերի 13-ին Ա. Վ.-ի և նրա հանցակցի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ստացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: 

Ա. Վ.-ի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերով հաստատվել է, որ նա ունի մինչև 3 տարեկան երեխա, որի հիման վրա՝ ընդունվել է համաներման մասին օրենք, համաձայն որի՝ «պատժից ազատվում են առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք»: Նույն օրը որոշում է կայացվել Ա. Վ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ լայնածավալ միջոցառումների, ինչպես նաև կատարված դատագենետիկական փորձաքննություններով պարզվել է, որ համաներում հայտարարելու մասին օրենքը ուժի մեջ մտնելուց 3 օր առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Էրեբունի և Նուբարաշեն տարածքային բաժնում ստացվել է ամբաստանյալ Ա. Վ.-ի և վկա Ի. Դ.-ի՝ ծնողների համատեղ երեխայի հայրության որոշման մասին դիմումը, որով վերջիններս, նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) սահմանված պատասխանատվության մասին, հայտնել են սուտ տեղեկություններ, թե իբրև Ա. Վ.-ն հանդիսանում է  հիշյալ երեխայի հայրը: Նույն օրը երեխային տրվել է նոր ծննդյան վկայական, որում երեխայի հայր նախկինում նշված անունը փոփոխվել է և որպես երեխայի հայր է գրանցվել Ա. Վ.-ն: Այնուհետև ծննդյան գրանցման փոփոխված ակտը ներկայացվել է դատարան, և Ա. Վ.-ի նկատմամբ կայացվել է պատասխանատվությունից ազատելու մասին վերը նշված դատական ակտը:

Որոշում է կայացվել Ա. Վ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ և 325-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և քրեական գործը միացվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող մեկ այլ գործի, որով արդեն իսկ Ա. Վ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի (սպանության փորձ կազմակերպելը) 2-րդ մասի 6-րդ կետով, 38-131-րդ հոդվածի (մարդու առևանգում կազմակերպելը) 1-ին մասով, 38-176-րդ հոդվածի (կողոպուտ կազմակերպելը) 3-րդ մասի 1-ին կետով, 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Նախաքննությունը շարունակվում է:
Տպել
4286 դիտում

Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից