Սամվել Մայրապետյանին վերագրվող մեղադրանքը իրականության հետ աղերս չունի. փաստաբանական թիմ

2020 թվականի հունիսի 25-ին ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Սամվել Մայրապետյանին ներգրավվել է որպես մեղադրյալ իբր առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու գործընթաց կազմակերպելու համար:

Ի սկզբանե ուզում ենք նշել, որ ներկայացված մեղադրանքը իրականության հետ որևէ աղերս չունի:

Միաժամանակ հարկ ենք համարում հանրության ուշադրությունը հրավիրել մի քանի կարևոր հանգամանքների վրա:

Այս մասին հայտարարություն է տարածել Մայրապետյանի փաստաբանական թիմը՝ մանրամասնելով վերը նշված հանգամանքները:

«Այսպես՝

1. Չնայած այն հանգամանքին, որ մեր փաստաբանական թիմը գործի շահերից ելնելով մշտապես ՀՔԾ-ին փախանցում, ապա նաև ստանում է անհրաժեշտ փաստաթղթեր, սակայն մենք մեր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկանում ենք ոչ թե ՀՔԾ-ից, այլ ԶԼՄ-ներից, ինչը տարակուսելի է ու ողջամիտ ենթադրություն է առաջացնում, որ առհասարակ գործի քննությունն ու նմանատիպ որոշումների կայացումը նպատակ են հետապնդում պարբերաբար ԶԼՄ-ներով հանրությանը ներկայացնել հերթական «դարի հանցագործության» բացահայտման մասին։

2. Հայտարարության մեջ նշված ընկերությունը, անկախ այն հանգամանքից, որ փաստացի չի պատկանել Սամվել Մայրապետյանին, ինչպես անհիմն պնդում է ՀՔԾ-ն, իրականում վճարել է օրենքով պահանջվող հարկերն ամբողջ ծավալով: Ավելին, քանի որ նշված ընկերությունը լուծարվել է 2006 թվականին, այն օրենքի պահանջներին համապատասխան անցել է հարկային ստուգում, որի ընթացքում որևէ էական խախտում չի հայտնաբերվել, ինչը և թույլ է տվել այդ ընկերությանը լուծարվել: Ավելի քան պարզ է, որ նման ահռելի խախտումների առկայության դեպքում նշված ընկերությունը որևէ կերպ լուծարվել չէր կարող:

3. Նույնիսկ առանց լուրջ վերլուծության, տարածված հայտարարությունից պարզ է դառնում, որ նշված ընկերությունը փաստացի կարողացել է անշարժ գույքի իրացումից իր կողմից ստացված գումարով ոչ միայն կառուցել և գնորդներին հանձնել իրենց գույքը, այլ նաև շահույթ է ստացել և վճարել շահութահարկ: Իսկ ՀՔԾ-ն ուզում է հանրությանը համոզել, որ շինարարությամբ զբաղվող ընկերությունը իր կողմից կառուցվող շենքերի վրա ծախսվող գումարից առնվազն 10 անգամ շատ շահույթ է ստացել: Սույն պնդման` իրականությանը նույնիսկ մի փոքր առնչություն ունենալու պարագայում, Հայաստանում շինարարությամբ զբաղվող բոլոր ընկերությունները եկամտաբերության համաշխարհային ռեկորդներ պետք է սահմանած լինեին:

4. Վերջապես, կարևոր է նաև նշել, որ բացի այն հանգամանքից, որ ներկայացված մեղադրանքն անհիմն է, նաև լրացել է այդ մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով սահմանված վաղեմության ժամկետը և որևէ մեկը չի կարող հետապնդվել նկարագրված իբր հանցավոր գործողությունների համար:

Այսպիսով, ակնհայտ է, որ այս գործընթացը որևէ կապ չունի իրավունքի ու oրենքի հետ: Սա պարզապես Սամվել Մայրապետյանի հետապնդումների շղթայի հերթական օղակն է, որի նպատակը Սամվել Մայրապետյանին անհիմն մեղադրելն է, պիտակավորելը, հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելը` իրականության հետ կապ չունեցող մեծ թվերի միջոցով մոլորության մեջ գցելը»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունը երեկ հայտնեց, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է. վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու համար:

Տպել
1449 դիտում

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին