«Լիվերպուլի» հազարավոր երկրպագուներ դուրս են եկել փողոց՝ տոնելու. 30 տարի դադարից հետո նրանք երկրի չեմպիոն դարձան

Սոցիալական հեռավորությո՞ւն, կորոնավիրո՞ւս… այս օրվան «Լիվերպուլի» երկրպագուները 30 տարի էին սպասել, ու ոչինչ նրանց չի խանգարում տոնել: Երեկ՝ հունիսի 25-ին, «մերսիսայդցիները» դարձան Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019-20 մրցաշրջանի չեմպիոն: Նրանց մոտակա հետապնդողը՝ նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Մանչեստեր Սիթին», դիտարժան ու լարված խաղում երեկ 31-րդ տուրում պարտվեց «Չելսիին» (1:2): «Լիվերպուլի» չեմպիոնությունը կհետաձգվեր, եթե «քաղաքաբնակները» միավորներ չկորցնեին, սակայն առաջնության ավարտից 7 տուր առաջ նրանք մնացին 63 միավորով եւ զրկվեցին գերազանց մրցաշրջան անցկացնող ու 23 միավորով իրենցից առաջ անցած «Լիվերպուլին» հասնելու նաեւ տեսական հնարավորություններից:

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Յուգեն Կլոպի հետ հավաքվել էին հյուրանոցներից մեկում՝ «Չելսի»-«Սիթի» խաղը նայելու ու չեմպիոնությունը տոնելու համար. հաշվի առնելով՝ ով էր «Սիթիի» մրցակիցը՝ հավանականությունը մեծ էր, որ միավորներ կկորցնի: Այդպես էլ եղավ: Թեեւ 0:1 պարտվելիս Կեւին դե Բրույնեն տուգանայինից հրաշալի գոլով հավասարեցրեց հաշիվը, սակայն հետագա գոլային պահերը «քաղաքաբնակները» չօգտագործեցին: «Չելսիի» գրոհների դեպքում էլ գնդակը համառորեն չէր մտնում դարպասը, սակայն դրվագներից մեկում Ֆերնանդինյոն թիմին վերահաս գոլից փրկելու համար ստիպված էր ձեռքով խաղալ. արդյունքում կարմիր քարտ, 11-մետրանոց, «Չելսի» իրացնում է, ու գրեթե 20 րոպե անց «Լիվերպուլը» չեմպիոն է:

«Լիվերպուլի» ֆուտբոլիստները միասին տոնում են տիտղոսը:

Դեռ վաղուց էր պարզ, որ այս տարի տիտղոսը բաժին է հասնելու «Լիվերպուլին», որը մեծ թափ էր հավաքել: Պարզ էր, որ այս անգամ թիմն այն ձեռքից բաց չի թողնելու, ինչպես արեց անցած տարի, երբ ընդամենը 1 միավորով զիջեց «Սիթիին» կամ երբ 6 տարի առաջ ոչ-ոքի խաղաց «Քրիստլ Փելըսի» հետ՝ ըստ էության հրաժեշտ տալով առաջին տեղին, որն այնքան մոտ էր: Երբ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցվեց, ոչ միայն «Լիվերպուլի» երկրպագուների, այլեւ ընդհանրապես սրտացավ ֆուտբոլասերների համար հնարավոր ամենացավալի հեռանկարներից մեկն այն էր, որ այս թիմը չի կարողանա խաղադաշտում չեմպիոն դառնալ, կամ էլ մրցաշրջանն ընդհանրապես կչեղարկվի, այն դեպքում, որ տիտղոսից կես քայլ է բաժանում, ընդամենը մնում է, որ հաղթանակը պաշտոնապես հաստատվի: Վատագույն կանխատեսումները, սակայն, չիրականացան ու թեեւ առանց երկրպագուների անցկացվող խաղերով, բայց թիմը հաստատեց տիտղոսը:

«Քրիստլ Փելըսի» հետ ոչ-ոքին, ըստ էության, «մերսիսայդցիներին» զրկեց առաջին տեղից:

Երկրի իշխանություններն էլ էին երկրպագուներին խնդրել զանգվածային միջոցառում չանել, Կլոպն էլ էր խնդրել երկրպագուներին տանը տոնել, սակայն լրատվամիջոցները հայտնում են, որ թե՛ մարզիչն է թիմի հետ գնացել խնջույքի, թե՛ ակումբի հետեւորդներն են «Չելսի»-«Սիթի» խաղի ավարտից 1 ժամ առաջ փողոցներում եւ խմիչքով ու ֆայերներով սպասել բաղձալի պահին: Չնայած ոստիկանները փակել են ճանապարհները, սակայն, ինչպես ԶԼՄ-ներն են նկարագրում, հազարավոր երկրպագուներ, պանդեմիայի պայմաններում անտեսելով սոցիալական հեռավորություն պահելու անհրաժեշտությունը եւ իրենց հետ անգամ մանկահասակ երեխաներ տանելով, հասել են հարազատ «Էնֆիլդ» մարզադաշտի շրջակայք: Ըստ լրատվամիջոցների՝ ոստիկանները չեն խանգարել հավաքվածներին, պարզապես հետեւել են տոնակատարությանը, որն անցել է խաղաղ:

 

Վերջին անգամ «Լիվերպուլը» չեմպիոն է դարձել 1990թ., երբ Պրեմիեր լիգան դեռ հիմնադրված չի եղել: Ընդհանուր առմամբ սա «մերսիսայդցիների» 19-րդ չեմպիոնությունն է երկրի առաջնությունում: Այս ընթացքում թիմը 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, մի շարք մարզիչներ է փոխել, որոնց գլխավորությամբ չի կարողացել կատարել վերջին քայլը, եւ ահա, ներկայումս աշխարհի լավագույն մարզիչներից մեկին դա հաջողվեց:

Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» 7 խաղ կանցկացնի չեմպիոնի կարգավիճակում: Հաջորդ՝ 32-րդ տուրում, հուլիսի 2-ին նորընծա չեպիոնի մրցակիցը կլինի նախորդ մրցաշրջանի չեմպիոնը՝ «Սիթին»:

Տպել
1803 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը