Փողի եւ ճշմարտության հավերժական պայքարը

28/06/2020 schedule13:20

Հայաստանի ներքաղաքական կյանքում այսօր իսկապես աննախադեպ իրավիճակ է։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ երկիրն այսօր գտնվում է փաստացի պատերազմական վիճակում՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ, եւ այդ իրավիճակում ընդդիմությունը փորձում է համախմբվել ու իշխանափոխության «ճանապարհային քարտեզ» մշակել։ Նման բան եղել է նաեւ արցախյան պատերազմի ամենածանր ամիսներին, երբ ընդդիմությունը Երեւանի կենտրոնում հանրահավաքներ էր կազմակերպում ու կոչ անում ծառերից կախել սեփական երկրի նախագահին ու պաշտպանության պետնախարարին։ Այսօր իրավիճակն աննախադեպ է այն առումով, որ Հայաստանում երբեւէ չի եղել մի իրավիճակ, երբ ընդդիմությունը շատ ավելի մեծ ֆինանսական միջոցներ եւ մեդիա-ռեսուրսներ ունենա, քան իշխանությունները, ու այդ միջոցներն ուղղի բացառապես իշխանությունների դեմ պայքարին՝ բացարձակապես թքած ունենալով պետության եւ հասարակության վրա ու անգամ հրճվելով, որ համաճարակի հետ կապված՝ հայտնվել ենք ծանր վիճակում։

Ըստ էության նրանք չեն էլ թաքցնում այդ հրճվանքը։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, իր կարծիքով սպանիչ փաստարկ է բերում իշխանությունների դեմ՝ հայտարարելով. «Ռոբերտ Քոչարյանի գրավի համար մեկ ժամվա ընթացքում 4 մլն դոլար է հավաքվում, երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը 4 դոլարի ներդրում չի կարողացել Հայաստան բերել»։ 4 դոլարի մասին, իհարկե, սուտ է ասում, բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ Էդուարդ Շարմազանովն ըստ էության շատ դիպուկ է ներկայացնում իրավիճակը։ Այն է՝ մարդիկ, ովքեր մեկ ժամում 4 միլիոն դոլար տվեցին Քոչարյանի կենցաղային պայմանները ժամանակավորապես բարելավելու համար, երկու տարում անգամ 4 դոլարի ներդրում չեն կատարել Հայաստանում։ Հասկացա՞ք, թե մարդկային ինչ որակների մասին է խոսքը։ Իսկ ներդրումներ չեն կատարել, որովհետեւ նրանց ոչ թե Հայաստանն է հետաքրքրում, այլ Հայաստանի ղեկավարի պաշտոնում այնպիսի մեկին տեսնելը, որի օրոք հնարավոր կլինի «էժանով» ներդրումներ անել, իշխանություններին փայ տալ ու գերշահույթներ ստանալ պետության ու ժողովրդի հաշվին։

Իսկ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ այդպիսի «ներդրումներ» իսկապես բերվում էին։ Ճիշտ է, հետո հանկարծ կարող էր պարզվել, որ այդ «օտարերկրյա ներդրումն» իրականում Հայաստանից թալանված ու դուրս բերված գումարներն են (Հաղթանակի զբոսայգու հայտնի հյուրանոցը վկա), կամ՝ իշխանությունները խոստացել են ներդրումների դիմաց հարմար գներով նրանց վաճառել պետության ունեցած-չունեցածը (կոնյակի գործարանից-օդանավակայանից-բաշխիչ ցանցերից-երկաթգծից-բանից...)։ Իսկ հիմա եթե ներդրումներ անեն՝ պիտի գործեն բացառապես օրենքի շրջանակներում։ Բայց դե եթե պիտի օրենքով աշխատեն՝ կգնան եվրոպաներում ու ամերիկաներում ներդրումներ կանեն, ինչո՞ւ պիտի գան Հայաստան, չէ՞ որ «պատմական հայրենիքի» առավելությունը հենց կոռումպացված իշխանությունների հետ մատչելի գներով լեզու գտնելու հնարավորությունն է։

Բայց վերադառնանք ներքաղաքական իրավիճակին։ Իր վերջին ելույթում վարչապետ Փաշինյանը հայտնի ֆիլմից մեջբերում արեց՝ «ուժեղ է ոչ թե նա, ով փող ունի, այլ նա, ով ճիշտ է»։ Այլ հարց է, որ քաղաքականության մեջ ճիշտ ու սխալի հանրային ընկալումը ձեւավորվում է քարոզչական դաշտի միջոցով, իսկ քարոզչության համար հսկայական ֆինանսական միջոցներ են պետք։ Այլ կերպ ասած՝ փողով հնարավոր է հասարակության առնվազն մի զգալի հատվածի համոզել, որ մածունը սեւ է, ու հետո ավելի շատ փողով այդ մարդկանց դուրս բերել «մածունը սպիտակ է» ասողների դեմ անհաշտ պայքարի։

Այնպես որ՝ այս օրերին քաղաքական դաշտում իսկապես վճռորոշ իրադարձություններ են տեղի ունենում։

Տպել
5069 դիտում

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան