Ցմահ ազատազրկում անջատողական կոչերի ու գործողությունների համար. աշխարհը քննադատում է Չինաստանին

Հոնկոնգի բնակիչներին այսուհետ սպառնում է ցմահ ազատազրկում՝ ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների համար. հաղորդում է BBС-ն: Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսը երեկ միաձայն ընդունել է «Հոնկոնգի իրավական համակարգը եւ կատարողական մեխանիզմները բարելավելու մասին» օրենքը, որը ստորագրել է նախագահ Սի Ձինյփինը: Օրենքն ուժի մեջ է մտել երեկ, սակայն ամբողջական տեքստը հրապարակվել է միայն ժամեր անց:

Չինաստանի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կառավարության կողմից ներկայացված այս օրինագիծը քրեական պատասխանատվություն է ենթադրում Հոնկոնգի անջատմանն ուղղված գործողությունների, ահաբեկչության, Հոնկոնգի տարածքի նկատմամբ Պեկինի հեղինակությունը խարխլելու եւ անցանկալի օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցելու համար: Նման հանցանքներում դատապարտվածները կարող են ազատազրկվել 3 տարվանից մինչեւ ցմահ:

Սա Չինաստանի իշխանություններին տալիս է հնարավորությունների լայն շրջանակ՝ հրապարակային խոսքը եւ առհասարակ խոսքի ազատությունը սահմանափակելու համար:

Նոր օրենքը տարածվում է ինչպես Հոնկոնգի բնակիչների, այնպես էլ նրանց վրա, ովքեր այնտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել:

Այս օրենքով հանցագործություն է Չինաստանի կենտրոնական իշխանությունների եւ Հոնկոնգի շրջվարչակազմի նկատմամբ ատելություն հրահրելը: Տրանսպորտային օբյեկտներին հասցված վնասը համարվում է ահաբեկչություն (նախկինում ցուցարարները երկար ցույցերի ընթացքում բազմիցս արգելափակել են քաղաքային ենթակառուցվածքները): Այս հանցագործությունների համար դատապարտվածները չեն կարող զբաղեցնել պետական պաշտոններ:

Այս օրենքով Պեկինը Հոնկոնգում կստեղծի անվտանգության նոր գործակալություն, որն անմիջականորեն կենթարկվի կենտրոնական իշխանություններին եւ բաղկացած կլինի տեղական ինքնակառավարման մարմիններում չընդգրկված մարդկանցից:

Հոնկոնգի գլխավոր գործադիր մարմինը լիազորված է նշանակել դատավորներին, որ կլսեն ազգային անվտանգության հետ կապված գործերը: Տեղի արդարադատության նախարարը կկարողանա որոշում կայացնել՝ ունենալ երդվյալ ատենակալների համակարգ, թե ոչ:

Որոշումները, որոնք կկայացնի տեղական անվտանգության հանձնաժողովը, չեն կարող վիճարկվել դատարանում: Չինացի դատախազները կկարողանան ստանձնել «հատկապես լուրջ» գործերի քննությունը, որոշ դատական նիստեր կանցկացվեն դռնփակ: Օտարերկրյա հասարակական կազմակերպությունների եւ լրատվական գործակալությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի:

Նոր փաստաթուղթը կդառնա հոնկոնգյան հիմնարար օրենքի հավելված (մի տեսակ՝ մինի-սահմանադրություն): Հակամարտության դեպքում այն  գերակա կդառնա տեղական օրենսդրության նկատմամբ:

Պատահական չէր, որ այս օրենքն ընդունվեց հենց այն պահին, երբ բնակիչները պիտի տոնեին Հոնկոնգի՝ Մեծ Բրիտանիայից Չինաստանի ԺԴՀ-ին փոխանցվելու 23-ամյակը: Հոնկոնգյան ժողովրդավարության կողմնակիցներն ավանդաբար հենց հուլիսի 1-ին են անցկացնում իրենց միջոցառումները:

Հիշեցնենք, որ 1997 թվականին Բրիտանիան իր նախկին գաղութը փոխանցել էր Չինաստանին՝ «Մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքի շրջանակում: Ըստ պայմանավորության՝ քաղաքը մինչեւ 2047 թվականը պետք է պահպաներ ինքնավարությունը, իսկ նրա բնակիչներն ունենային քաղաքական իրավունքների լայն շրջանակ, ներառյալ՝ խոսքի եւ հավաքների ազատությունը:

Վերջին տարիներին դեմոկրատական ազատությունների պահպանմանն ուղղված բազմաթիվ բողոքի ցույցերի ալիքներ են եղել Հոնկոնգում: Անցյալ տարվա զանգվածային ցույցերը՝ ոստիկանության հետ բախումներով ուղեկցվող, ստիպել էին իշխանություններին զերծ մնալ Հոնկոնգից Չինաստանին արտահանձնելու հնարավորություն տվող օրենք ընդունելուց:

Պաշտոնական Պեկինն ասում է, որ օրենքն ընդդեմ անկարգությունների եւ ապակայունացման է, եւ մերժում է բոլոր քննադատությունները որպես միջամտություն իր ներքին գործերին:

Ինքնավարության գործադիր մարմնի ղեկավար Կարի Լամը, որ նշանակվել է կենտրոնական կառավարության կողմից, այս օրենքը համարում է պատասխանատու քայլ, որը պաշտպանում է օրինապահ մեծամասնության շահերը: Նա վստահեցրել է, որ ոչինչ չի սպառնում Հոնկոնգի ազատությանը, կենսունակությանը եւ հիմնական ազատություններին:

Վերլուծաբան Ստեֆան Մակդոնելի խոսքով՝ նոր օրենքը հիմնականում քաղաքական բողոքի ձայները ճնշելու համար է:

Չինաստանում հիմա էլ գործում են նմանատիպ օրենքներ, որոնք իշխող Կոմունիստական կուսակցության ցանկությամբ կիրառում են գրեթե ցանկացած գործունեության դեմ, որում սպառնալիք են տեսնում:

Ի տարբերություն Չինաստանի՝ Հոնկոնգն ունի անկախ դատական համակարգ, եւ օրենքի մեկնաբանումը եւ կիրառումը ոչ մեկին չի վստահում: Այժմ այս հարցերում վճռական խոսքը կտրվի Կարրի Լամի կողմից ընտրված անձանց՝ փաստացի՝ Պեկինի կողմնակիցներին:

«Այդ ի՞նչ «ծայրահեղականներ» են մինչ օրս մնացել են անպատիժ: Ինչո՞ւ պետք եկավ նոր օրենք: Քաղաքացիական ակտիվիստների ո՞ր գործողությունները չեն ընկել գործող պատիժների տակ: Ռումբե՞ր են պատրաստվում: Ո՛չ: Շենքե՞ր են գրավում: Ո՛չ»,- նշում է վերլուծաբանը:

Ներկայիս առաջնորդ Սի Ձինյփինի՝ Հոնկոնգը վերահսկողության տակ առնելու ցանկությունն այս քաղաքի բնակիչներին ավելի ու ավելի է մղում դեպի ժողովրդավարական ճամբար:

Բայց Սի Ձինյփինը կտրուկ է խաղում: Իհարկե, նրա նախորդները մի ժամանակ Մեծ Բրիտանիային տվել էին որոշ խոստումներ, բայց ինքը թույլ չի տա արեւմտյան ազատությունների ծարավը դնել հայրենիքին նվիրվածությունից վեր: Եվ ահա, ստացեք նոր օրենքը:

Առաջին արձագանքը

Իրավապաշտպան շարժման վետերանները, ընդդիմադիր Հոնկոնգի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վու Չիվայը եւ Մարդու իրավունքների ճակատի ղեկավար Ֆիգո Չանը հայտարարել են, որ պլանավորում են բողոքի ցույցեր անցկացնել թեպետ պարզ է, որ նոր օրենքով մասնակիցները ձերբակալվելու են:

«Մենք տեղյակ ենք հետապնդման վտանգի մասին: Բայց մենք հոնկոնգցիներին ասում ենք՝ մի՛ վախեցեք», - ասել է Ֆիգո Չանը:

Միեւնույն ժամանակ, Հոնկոնգի ամենահայտնի քաղաքացիական ակտիվիստներից մեկը ՝ Ջոշուա Վոնգը, Ֆեյսբուքում գրել է, որ իր ղեկավարած Դեմոզիստո խմբավորումը փակվում է: Կազմակերպությունը հայտարարության մեջ նշել է, որ «տոտալիտար ճնշումների» դեմ պայքարը կշարունակվի «ավելի ճկուն ձեւերով»՝ «այլ ճակատներով»: Վոնգը հավելել է, որ այս օրենքի ընդունումը նշանակում է «Հոնկոնգի վախճանը»:

Լրատվամիջոցները գրել են, որ իշխանությունները նախատեսում են հուլիսի 1-ին փողոց դուրս բերել ոստիկանության հատուկ նշանակության 4000 զինյալների:

Amnesty International-ը նոր օրենքը անվանել է «ժամանակակից պատմության մեջ մարդու իրավունքների նկատմամբ ամենաէական սպառնալիքը»:

Երեկ արդեն Թայվանը նախազգուշացրելէ  իր քաղաքացիներին Հոնկոնգ այցելելու վտանգների մասին:

Միացյալ Թագավորության արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը խորը մտահոգություն է հայտնել այս օրենքի ընդունման կապակցությամբ՝ այն անվանելով «ողբերգական քայլ»:

Վաշինգտոնը օրենքի ընդունման նախօրեին սկսել է առեւտրում Հոնկոնգին հատուկ կարգավիճակից զրկելու գործընթացը. մասնավորապես, այսուհետ Հոնկոնգից պաշտպանական ապրանքների արտահանումը հնարավոր կլինի միայն Պետական դեպարտամենտի հատուկ լիցենզիայի միջոցով:

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Չինաստանին Հաագայի Արդարադատության միջազգային դատարան բերել Հոնկոնգի նկատմամբ ավելի վաղ ստանձնած պարտավորությունները խախտելու համար:

Իսկ դեռ հունիսի սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել էր «բացել բրիտանական քաղաքացիության դուռը» հոնկոնգյան գրեթե 3 միլիոն բնակիչների համար, եթե նոր օրենքն ընդունվի եւ կիրառվի:

Տպել
1430 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները