Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է գործունեության 15 տարվա արդյունքները

02/07/2020 schedule10:36

Հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերություն

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է իր գործունեության 15 տարվա արդյունքները: Գործունեության հիմնական ձեռքբերումներն ու դրանց հիմքում ընկած արժեքները ներկայացված են ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ֆեյսբուքյան տեսաուղերձում (https://m.facebook.com/MTSArmenia), ինչպես նաև՝ ընկերության յություբյան պաշտոնական էջում

()

Վիվա-ՄՏՍ-ն անցել է մարտահրավերներով հարուստ ուղի՝ իր բջջային հզոր ցանցը հասանելի դարձնելով բնակչության 99.8%-ին: Տարիների ձեռքբերումները շոշափելի են հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում: Վիվա-ՄՏՍ-ը  Հայաստանում առաջինն է գործարկել  ինչպես երրորդ սերնդի (3G) համահանրապետական ցանցը, այնպես էլ՝ չորրորդ սերնդի (4G) ցանցը 2010-ին` Հայաստանն ընդգրկելով 4G ցանց ունեցող պետությունների առաջին տասնյակում, ինչը կարևոր քայլ էր աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա երկրի դիրքն ամրապնդելու ու միջազգային հեղինակությունը բարձրացնելու հարցում: Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի առաջատար, Վիվա-ՄՏՍ-ը նաև իրականացնում է ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, ներառյալ՝ Հայաստանում ստարտափ ընկերությունների զարգացմանն աջակցելը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն (ԿՍՊ) առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Վիվա-ՄՏՍ-ի առաքելության մեջ: 15 տարվա ընթացքում ընկերությունն իրականացրել է շուրջ 29 միլիարդ դրամի սոցիալական ներդրում՝ հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում: ԿՍՊ շրջանակում ընկերությունը նաև կիրառում է նորարարական լուծումներ, մասնավորապես՝ մարզերում, ներառյալ՝ սահմանամերձ համայնքներում ներդնելով այլընտրանքային էներգիայով սնվող՝ լուսավորության ու ջեռուցման ժամանակակից ու ծախսարդյունավետ համակարգեր:

Վիվա-ՄՏՍ-ն ունի ինքնատիպ դիմագիծ. այն ազգային մտածելակերպով տեխնոլոգիական ժամանակակից ընկերություն է: Ֆեյսբուքյան տեսաուղերձում (https://m.facebook.com/MTSArmenia) Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է այն հիմնական արժեքները, որոնք թույլ են տվել ամուր հիմքերի վրա դնել ընկերությունն ու ապահովել հետագա զարգացումը: «Վիվա-ՄՏՍ-ի ցանցը կառուցվել է զրոյից, ու թերևս դա է պատճառը, որ մեր թիմն այսքան կուռ ու համերաշխ է, մեկս մյուսին հասկացող, ու մեր հավաքական կամքը՝ այսքան զորեղ: Ուժեղ թիմը դա ուժեղ անհատների, զրոյից արժեք ստեղծած ու կայացած մասնագետների ամբողջությունն է՝ մեր ամենամեծ արժեքը: Մենք ընտանիք ենք. մենք հոգ ենք տանում միմյանց համար, միասին ուրախանում ենք, միասին՝ տխրում, իրար ներում ենք ու ներում հայցում, ինչպես ցանկացած ամուր ընտանիքում: Մենք միասին ենք կայացել ու կայանում, միմյանցից ենք սովորել ու սովորում, մենք մարդիկ ենք, ովքեր միասին երկար ճանապարհ են անցել, միմյանց ձեռք մեկնել, միմյանց ճանաչել: Ու մեր սիրելի բաժանորդների հետ միասին, մենք մեծ ուժ ենք», - նշել է գլխավոր տնօրենը:

2005 թվականին մուտք գործելով շուկա՝ Վիվա-ՄՏՍ-ն արմատապես փոխեց տարիներ շարունակ գոյություն ունեցող իրավիճակը. Հայաստանում վերացավ մենաշնորհը բջջային կապի ոլորտում: Բջջային կապը դարձավ լիովին հասանելի: Ապահովվեց մրցակցային առողջ միջավայր ու ընձեռվեց օպերատորի ընտրության հնարավորություն: Թողարկվեցին հետվճարային ու կանխավճարային քարտեր, կորպորատիվ լուծումներ՝ մեծ, միջին ու փոքր ձեռնարկությունների համար: Մարդիկ ստացան անկաշկանդ շփվելու հնարավորություն՝ մատչելի սակագներով: Բջջային կապի հիմնական կայաններ տեղադրվեցին ամենահեռավոր ու քիչ բնակեցված գյուղերում, բարդ ռելիեֆ ունեցող վայրերում՝ հաճախ անտեսելով բիզնեսի ամենակարևոր՝ ներդրումների վերադարձելիության սկզբունքը:

«Մենք եղել են Վիվասել, դարձել ենք Վիվա-ՄՏՍ: Միջուկը Վիվան է, հայի կողմից ստեղծված արժեքը, որն ունի հայկական ինքնություն, հայեցի մտածելակերպ, հայկական ոգի: Վիվա-ՄՏՍ-ը կայացած կառույց է, աշխատասեր հայ մարդու զգացմունքի, կամքի, եռանդի, ստեղծագործ մտքի մարմնավորում», - նշել է ընկերության գլխավոր տնօրենը:

Վիվա-ՄՏՍ-ն այսօր արդեն ունի ավելի քան 2 միլիոն բաժանորդ: Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ ընկերությունը դեռ շատ երիտասարդ է ու շատ խոստումնալից: Գլխավոր տնօրենն առանձնահատուկ նշել է բաժանորդները մեծ ներդրումն ընկերության՝  հաջողությունների հասնելու հարցում:  «Մեր հաջողություններով պարտական ենք ձեզ, հարգելի բաժանորդներ: Ձեր վերաբերմունքը՝ հավատարմությունն ու վստահությունը, համակրանքն ու քննադատությունը, գնահատանքն ու պահանջկոտությունը, օգնել են, որպեսզի մենք դառնանք այն, ինչ այսօր կանք: Հայ մարդն է նպաստել 15-ամյա այս պատանու՝ Վիվա-ՄՏՍ-ի կայացմանն ու զարգացմանը», - ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի ձեռքբերումները բազմաթիվ են տեխնոլոգիաների, նորարարական առաջարկների, ինչպես նաև տարբեր ոլորտներում ISO միջազգային մի շարք ստանդարտների համապատասխանության առումով: Ընկերության հիմնական ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ ըստ տարիների, ներկայացված են Youtube-յան տեսանյութում

«Կայացած ապրանքանիշեր ունենալը չափազանց կարևոր է 21-րդ դարում: Հոգևոր մշակույթի, արվեստի նվաճումների հետ մեկտեղ, քաղաքակիրթ աշխարհն այսօր գնահատում է ազգերի ստեղծած տնտեսական արժեքը ևս, և Վիվա-ՄՏՍ-ն իրավամբ այդ արժեքներից մեկն է», - եզրափակել է Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ը նոր բարձունքների է հասել նաև գործարար կառավարման ոլորտում: Կոտրելով կառավարման ավանդական կարծրատիպերն ու հիմնվելով համաշխարհային հարուստ փորձի վրա՝ ընկերությունն ստեղծում է նորը՝ արտադրողականության հայկական ուրույն մոդելը:

Խիստ մրցակցության պայմաններում բջջային կապի շուկայի մոտ 59% մասնաբաժին պահպանող Վիվա-ՄՏՍ-ն ունի ռազմավարական զարգացման առանձնահատուկ մոդել:  Ներկայում ընկերությունը փոխակերպման (digital transformation) փուլում է՝ հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերություն, որի գործառույթների շրջանակը շատ ավելին է, քան հեռահաղորդակցային ծառայությունների տրամադրումը: Դա համահունչ է ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին, ինչպես նաև՝ բաժանորդների աճող կարիքներին ու ակնկալիքներին: Ըստ այդմ՝ Վիվա-ՄՏՍ-ն այսօր շուկայում առաջարկում է մի շարք խաղային, զվարճալիքային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, բջջային հեռուստատեսություն, ամպային ծառայություններ և օգտակար լուծումներ՝ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար, և այլն:

 

15 տարի …. Շնորհակալություն, որ մեզ հետ եք

Տպել
1218 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ