Եթե անորոշությունները շարունակվեն, 3-րդ եռամսյակում բյուջեի եկամուտների մի փոքր ավելի մեծ նվազում կունենանք․ պատգամավոր

2020 թ. առաջին կիսամյակում (հունվար-հունիս) օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 680.3 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է շուրջ 33 մլրդ դրամով կամ 4.6 տոկոսով։ Ցուցանիշը հուլիսի 2-ին հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը։

Նշենք, որ 2020-ի բյուջեի նախագծով ակնկալվում էր ունենալ 1 տրլն 697.6 մլրդ դրամ պետբյուջեի եկամուտ, ինչը, սակայն, այս պայմաններում հնարավոր չէ։

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական իրավիճակը չէր կարող ազդեցություն չունենալ բյուջեի եկամուտների վրա։ Սակայն այս իրավիճակում միջազգային կառույցների կանխատեսումները Հայաստանի համար շատ ավելի դրական են, քան գրեթե բոլոր հարեւան երկրների։ Օրինակ՝ Համաշխարհային բանկն իր հունիս ամսվա կանխատեսումներով 2020 թ. աշխարհում կանխատեսում է 5.2 տոկոս տնտեսական անկում։ ՀԲ-ն Հայաստանում կանխատեսում է 2.8 տոկոս տնտեսական անկում։ Համեմատության համար նշենք, որ Իրանում կանխատեսվում է 5.8 տոկոս անկում, Վրաստանում՝ 4.8 տոկոս, Թուրքիայում՝ 3.8 տոկոս անկում, Ադրբեջանում 2.6 տոկոս անկում, իսկ ՌԴ-ում 6 տոկոս անկում։ Նույն կանխատեսման համաձայն՝ ԱՄՆ-ում 2020-ին սպասվում է 6.1 իսկ ԵՄ-ում՝ 9.1 տոկոս անկում։ Ուշագրավ է, որ ՀԲ-ն Չինաստանում 2020-ին կանխատեսում է 1 տոկոս աճ։

Տնտեսական անկման ֆոնին բյուջեի եկամուտների հավաքագրման խնդրի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ։

- Պարո՛ն Մանուկյան, այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջեի հավաքագրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 4.6 տոկոսով։ Ինչպե՞ս եք գնահատում այս արդյունքը։ 

- Նախ պետք է նշեմ, որ այդ 4.6 տոկոսը կամ 33 մլրդ դրամ նվազումը մի շարք փազլի կտորներից է բաղկացած։ Առաջին եռամսյակում Հայաստանում կորոնավիրուսի ազդեցությունը շատ նվազ կարելի է գնահատել։ Հունվար-փետրվարին կանխատեսված սցենարից ավելի արագ էր տնտեսությունը զարգանում։ 2-րդ եռամսյակում մի փոքր ավելի վատ զարգացումներ եղան, եւ այս երկուսի համեմատականը միջինում հանգեցրեց 4.6 տոկոս նվազման։ Բայց ես մի բան էլ ասեմ. ԱԺ-ում որոշում կայացվեց, ըստ որի՝ շահութահարկը վերադարձվեց տնտեսվարողներին։ 2-րդ եռամսյակի համար մոտ 32 մլրդ դրամ վերադարձվեց, նախնական գնահատականներով՝ 10-15 մլրդ դրամի չափով էլ կվերադարձվի 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում։ Սրանք այն հարկային եկամուտներն են, որը պետությունը գիտակցված տրամադրել է բիզնեսին։ Կարծում եմ, որ 3-րդ եռամսյակում, եթե այս անորոշությունները շարունակական լինեն մենք մի փոքր ավելի մեծ նվազում կունենանք։

-Տարեվերջին հավաքագրումների նվազումը 4.6 տոկոսից ավելի մե՞ծ կլինի նախորդ տարվա համեմատ։

- Կառուցվածքից ելնելով շատ դժվար է կանխատեսում անել, քանի որ զուգահեռաբար, չնայած վատատեսական սցենարներին, հանքարդյունաբերության ոլորտում գնային ստաբիլություններ կան։ Ի դեպ, մի բան էլ ասեմ, 2020 թ. հունվարի 1-ից արդեն եկամտահարկի համահարթեցում տեղի ունեցավ, ինչը ֆինանսների նախարարության գնահատականներով բացասական պետք է ազդեր եկամտահարկի գեներացման վրա։ Բայց, այնուհանդերձ, պետք է նշեմ, որ առաջին եռամսյակի տվյալներով՝ բավականաչափ դրական զարգացում եղավ։ Պետք է չմոռանալ, որ նույնիսկ եթե կորոնավիրուսը հաղթահարվի, բավականաչափ ժամանակ է պետք լինելու, որպեսզի ծառայությունների ոլորտը՝ հատկապես զբոսաշրջության հետ փոխկապակցված, նույն թափով աշխատեն։ Ակնհայտ է, որ ժամանցի կենտրոնները, կինոթատրոնները լրջագույն խնդիրներ են ունենալու։

- 2020-ի առաջին կիսամյակում որքա՞ն հարկային եկամուտ էր նախատեսված հավաքագրել եւ իրավիճակից ելնելով որքա՞ն հավաքագրում հնարավոր չի եղել իրականացնել։

- Նախատեսված էր 770 մլրդ դրամի հարկային եկամուտների հավաքագրում, փաստացի հավաքագրվել է 680 մլրդ դրամ, այսինքն մոտավորապես 11.7 տոկոսով անկում է գրանցվել բյուջեով հաստատվածի նկատմամբ։

- Պարո՛ն Մանուկյան, հարկային եկամուտների նվազման միտումներն ինչքա՞ն կշարունակվեն։

- Կարծում եմ, հարկային եկամուտների աճը շատ սերտ կապված է տնտեսական աճի միտումների հետ։ Միջազգային կառույցներն աշխարհի մակարդակով յուրաքանչյուր ամիս հրապարակում են իրենց կանխատեսումները եւ ամեն ամիս ավելի վատատեսական են դառնում այդ սցենարները, թե՛ աշխարհի, թե՛ Հայաստանի համար։ Եվ եթե մենք դիտարկում ենք, որ ներկայումս ոչ արդյունավետ պայմաններ են, եւ Հայաստանում էլ 4 տոկոսին մոտ տնտեսական անկման կանխատեսումներ կան, ակնհայտ է, որ սա հարկային եկամուտների վրա իր ազդեցությունն է ունենալու։

- Քանի որ մի քանի տարվա կտրվածքով պետությունը հաշվարկում է ակնկալվող պետական բյուջեի եկամուտները, արդյո՞ք այս իրավիճակից ելնելով՝ վերանայելու կարիք կա գալիք 1-2 տարվա կանխատեսումները։

- Երկրներն այլ հավասար պայմաններում ունեն աճի պոտենցիալ։ Եթե օրինակ՝ կանխատեսվող 2 տոկոս նվազման փոխարեն դու արձանագրում ես 5 տոկոս նվազում, սակայն միաժամանակ դու ունես այդ աճի պոտենցիալը, ապա հաջորդ տարվա քո տնտեսական աճը շատ ավելի մեծ կլինի, քան 2 տոկոս անկման դեպքում։ Ինչո՞ւ, որովհետեւ բազան տարվա հետ է համեմատվում եւ այլ հավասար պայմաններում, ինչքան անկումը մեծ է, այդքան դրա հաջորդ տարում աճը մեծանում է։ Օրինակ, հիմա ԱՄՆ-ում 6 տոկոս անկում է կանխատեսվում, իսկ 2021-ին աճի պոտենցիալը դարձյալ 6 տոկոս է կանխատեսվում։ Այսինքն՝ այդ տնտեսությունն ունի այն մրցունակությունը, որ պայմանների վերականգնման պարագայում կարողանա ավելի արագ տեմպով հաղթահարել։

- Քանի որ պետությունը եկամուտների հավաքագրման խնդիր ունի, անհրաժեշտություն չկա՞ որոշակի ծախսեր կրճատելու։ 

- Ծախսերի կրճատում իրականացվում է։ Մենք հիմա քննարկում ենք ծախսերի ուղղությունները, բայց մոռանում ենք, որ առողջապահական ծախսերի առումով գերակայություն է հիմա դրված, նույն կերպ ոստիկանական ծախսերը, մեր քաղաքացիների այստեղ ժամանելու եւ կեցության ծախսերը։ Սրանք անկանխատեսելի հարաբերություններ են, որոնք արտացոլված չեն 2020-ի բյուջետային ծախսերի մեջ, բայց ակնհայտ է, որ այդ վերաբաշխումը տեղի է ունենում։ Նույն կերպ ակնհայտ է, որ գործուղումների ծախսերը հիմա չեն իրականացվում։ Այդ ծախսերը կարող էին պլանավորված չլինել այս ծավալով, բայց սրանք անհրաժեշտ ծախսեր են, որ մեր առողջապահական համակարգը կարողանա էլ ավելի արդյունավետ ձեւով դիմակայել այս ճգնաժամին։

Տպել
4640 դիտում

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան