Կեցցե՛ հայ-ամերիկյան բարեկամությունը. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ անկախության տոնի առիթով տեսաուղերձ է հղել

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական տեսաուղերձ է հղել:

«Հարգելի ամերիկացիներ, 

Մեծ հաճույքով միանում եմ ձեզ Միացյալ Նահանգների անկախության 244-րդ տարեդարձին նվիրված վիրտուալ տոնակատարությանը։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջ եկած ներկայիս գլոբալ անկայունությունն ազդել է մեր բնականոն կյանքի վրա։ Ավանդական մարդաշատ միջոցառման ընթացքում ԱՄՆ դեսպանատան մեր բարեկամներին շնորհավորելու փոխարեն հանդես եմ գալիս այս տեսաուղերձով՝ ձեզ հղելով իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հուլիսի 4-ի առթիվ։

Առաջին անգամ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ավելի քան հարյուր տարի առաջ։ Մեր երկրների միջև յուրահատուկ կապ կա, որն առանձնանում է փոխադարձ համակրանքով ու վստահությամբ։

1991թ․-ին հռչակված Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրները սերտորեն աշխատել են՝ ձևավորելու հիմքեր տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության համար, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման և խաղաղապահության ուղղություններով։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ ստեղծելով նոր հնարավորություններ մեր երկու երկրների միջև առավել ամուր գործընկերության ու համագործակցության համար։ Մեր քաղաքական հարաբերություններն այժմ ընթանում են ռազմավարական երկխոսության մակարդակում, որի շրջանակում անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ 2019թ․ մայիսին Երևանում։

Մենք արժևորում ենք մեր նորացված երկխոսության ներառական բնույթը, որը թույլ է տալիս քննարկել ու ընդլայնել մեր ընթացիկ ընդհանուր օրակարգը։ Մենք բարձր ենք գնահատում տարեկան կտրվածքով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը երկկողմ ձևաչափում, այդ թվում՝ վերջերս տրամադրված 5,4 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթը համավարակի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունների շրջանակում։

Առիթից օգտվելով՝ Հայաստանի կառավարության և մեր ժողովրդի անունից ևս մեկ անգամ մեր հարգանքն ու երախտիքն ենք հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ու Սենատին  Հայոց ցեղասպանության մասին երկու առանցքային բանաձևերի ընդունման համար։ Որպես մարդու իրավունքների միջազգային պաշտպանության ջատագով՝ Հայաստանը պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ մարդկության դեմ ուղղված հանցանքները կանխելու ու դատապարտելու ուղղությամբ։ Հենց այս տեսլականով Հայաստանը միացավ ԱՄՆ հովանու ներքո ստեղծված և կրոնական ազատությունների պաշտպանությանն ուղղված դաշինքին. ակնկալում ենք աշխատել ամերիկյան մեր գործընկերների հետ՝ ապահովելու կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը Մերձավոր Արևելքում, որը մեր առավել ընդգրկուն հարևանության կայունության բանալին է։

Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկի հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ։ Հայ ժողովրդի համար չկարգավորված հակամարտությունը շարունակում է մնալ որպես լրջագույն մարտահրավեր Արցախի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության առումով։ Մեր նպատակը հակամարտության արդարացի ու խաղաղ  կարգավորումն է, որտեղ Արցախի անվտանգությունն ու առանց սահմանափակումների կարգավիճակը հանդիսանում են գերակա առաջնահերթություն։

Ցանկանում եմ ընդգծել ամերիկահայերի կարևոր դերը մեր երկու երկրների միջև առավել կուռ ու ամուր բարեկամություն ու համագործակցություն ձևավորման հարցում։ Նրանք Միացյալ նահանգների՝ իրենց որդեգրած օջախի նվիրյալ քաղաքացիներ են և հայրենասեր ամերիկացիներ։ Նրանք հաջողությամբ ինտեգրվել են ամերիկյան հասարակությանը։ Որպես հայ՝ ամուր պահպանելով իրենց ինքնությանը և քաղաքակրթական արմատներին՝ նրան հաճախ հանդիսանում են մեր երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում գործընկերությունների ձևավորման անմիջական մասնակից։

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ազատության ու ժողովրդավարության երկրի տարեդարձը։ Անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ իմ ամերիկացի ընկերներին։ Ձեր մեծանուն երկրին ի սրտե մաղթում եմ խաղաղություն, աճ և բարեկեցություն։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս դժվարին ժամանակներում նաև զորկցություն եմ հայտնում բոլոր ամերիկացիներին։ Միացյալ Նահանգների ժողովուրդն ու կառավարությունը մեկ անգամ չէ, որ մարտահրավերների առերեսվելիս ցուցադրել են ուժ, կամք և միասնական ոգի։ Վստահ եմ, որ հուլիսչորսյան տոնին ուղեկցող տոնական տրամադրությունը, ինչպես միշտ, բարձր է։ 

Կեցցե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները, 

Կեցցե՛ Հայաստանը, 

Կեցցե՛ հայ-ամերիկյան բարեկամությունը»,-ասված է նախարարի տեսաուղերձում։  

Տպել
1479 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել