ՍԴ մտնելու պատրվակով աղմուկ առաջացնել, ամեն գնով Քոչարյանի գործով որոշում կայացնել...ինչ սցենարներ կարող են լինել վաղը

Վաղը ժամը 11-ին Սահմանադրական դատարանում նիստ է նշանակված, որի օրակարգում ընդգրկված է 7 հարց: Դրանց թվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցը:

Այս պահին հարցի քննարկման համար կան մի շարք խոչընդոտներ:

Դրանցից առաջինն այն է, որ նախորդ շաբաթ Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, խորհրդարանին տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

Սահմանադրական դատարանի կայքում որեւէ տեղեկություն մինչ այս պահը չկա այն մասին, որ ՍԴ-ն աշխատակարգային նիստ գումարած եւ այդ միջնորդությանը ընթացք տված լինի: Սակայն իհարկե չի բացառվում, որ մինչ նիստը կարող է այդպիսի որոշում կայացվել:

Երկրորդ խոչընդոտն այն է, որ ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխություններն ընդունվելուց հետո՝ հունիսի 25-ին, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ ՍԴ-ից իրենց դիմումը ետ են վերցնում եւ այդպես էլ արեցին:

Սա, իհարկե, չի նշանակում, որ դիմումը հետ վերցնելուց հետո այն չի կարող քննարկվել: Ի վերջո Սահմանադրական դատարանում Քոչարյանի պաշտպանների բողոքին միավորվել է նաեւ  նույն հարցով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը: Թեեւ Դավիթ Գրիգորյանի լիազորություններն այս պահին կասեցված են, սակայն դա ոչինչ չի նշանակում, քանի որ դիմումի պահին նա դատավոր է եղել:

Եվ ահա, վերջին խոչընդոտը, որի պատճառով վաղվա նիստը կարող է անորոշ ժամկետով հետաձգվել, դա քվորումի բացակայությունն է:

Սահմանադրական դատարանի 9 անդամներից 3-ի լիազորությունները դադարել են հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով, Արեւիկ Պետրոսյանը եւ Հրայր Թովմասյանը արձակուրդում են, Վահե Գրիգորյանը չի մասնակցում Քոչարյանի վերաբերյալ նիստերին եւ նրա մասնակցության անհնարինության վերաբերյալ դատարանի աշխատակարգային որոշում կա: Ստացվում է, որ նիստին կարող են մասնակցել միայն Արման Դիլանյանը, Աշոտ Խաչատրյանը եւ Արաիկ Թունյանը: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է նվազագույնը 5 դատավորի ներկայություն. իհարկե չի բացառվում, որ Պետրոսյանն ու Հրայր Թովմասյանը կարող են դադարեցնել արձակուրդը եւ մասնակցել նիստին: Համեյնայնդեպս այս օրերին նրանք դատարան չեն գնում: Այնպես որ չի բացառվում, որ ՍԴ վաղվա նիստը կարող է անորոշ ժամանակով հետաձգվել՝ մինչեւ քվորումի ապահովում:

Թե ինչ կարող է սպասվել վաղը եւ Քոչարյանի փաստաբանների կողմից դիմումը հետ վերցնելուց հետո ինչ կարող է տեղի ունենալ, այդ ամեն մասին մեզ հետ զրույցում խոսել է փաստաբան Տիգրան Եգորյանը:

- Պարոն Եգորյան, ինչպես հայտնի է՝ վաղը Սահմանադրական դատարանի նիստ է նախատեսված: Թեեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները որոշեցին հետ վերցնել իրենց դիմումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ, սակայն հարցը դատարանի նիստի օրակարգում է: Ըստ Ձեզ պաշտպանները չգիտեի՞ն, որ իրենց դիմումի հետ վերցնելուց հետո էլ հարցը կարող է քննարկման առարկադառնալ: Ինչո՞ւ հայտարարեցին, որ հետ են վերցնում:

- Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանը կարող է մերժել դիմումը հետ վերցնելը, եթե գտնում է, որ գործի քննությունը բխում է հանրային շահերից:

Կարծում եմ մի քանի պատճառ ունի դիմումից հրաժարվելը: Առաջինը պայմանավորված է Սահմանադրական դատարանի առաքելությանը հակառակ ձևավորված արատավոր մեծամասնության փլուզմամբ, եւ այդ մեծամասնության կողմից ակընկալվող բարենպաստ որոշման ակընկալիքի վերացմամբ, մյուսը՝ քաղաքական դրդապատճառներն են, որոնց մասին հայտարարում էին հենց Ռ. Քոչարյանի ներկայացուցիչները, չնայած իմ համոզմամբ, այդ հայտարարությունները միտված էին քողարկելու առաջին պատճառը:

Ինչ վերաբերում է օրենքի կարգավորման նրանց իմացությանը, ապա դա միայն լրացուցիչ անգամ ապացուցում է, որ նրանց համար ընդունելի և ցանկալի միակ տարբերակը Հրայր Թովմասյանի կողմից գլխավորած մեծամասնության կողմից դիմումի քննությունն էր:

- Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այն, որ դատարանի 3 անդամների լիազորությունները դադարեցված են, Արեւիկ Պետրոսյանն ու Հրայր Թովմասյանը արձակուրդում են, իսկ Վահե Գրիգորյանը նիստերին չի մասնակցում, ի՞նչ իրավիճակ կարող է լինել: 

- Սցենարները տարբեր կարող են լինել: Դատելով պաշտոնավարումը դադարած անդամների, Հրայր Թովմասյանի, նրանց հետ տարբեր շահերով փոխկապակցված անձանց եւ խմբերի հայտարարություններից, սցենարներից մեկը կարող է լինել ամեն գնով Քոչարյանի գործով որոշում կայացնելը, կամ առնվազն Սահմանադրական դատարան մուտք գործելու պատրվակով իրարանցում եւ աղմուկ առաջացնելը, սակայն մի բան հստակ է՝ 22.06.2020թ. սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ, եւ պաշտոնավարումը դադարած անդամների կողմից (Ֆելիքս Թոխյան,Ալվինա Գյուլումյան, Հրանտ Նազարյան)Սահմանադրական դատարանի որեւէ լիազորության իրականացումը քրեորեն հետապնդելի արարք է:

- Այս իրավիճակում Հրայր Թովմասյանի եւ Արևիկ Պետրոսյանի արձակուրդ գնալն, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ ունի. հնարավո՞ր է՝ փորձում են ցույց տալ, որ դատարանում քվորում չկա եւ ճգնաժամ է առաջացել: 

- Առհասարակ նշածս խմբի, այդ թվում ՍԴ պաշտոնյա Գրիգոր Մուրադյանի (խոսքը Հրայր Թովմասյանի խորհրդականի մասին է-խմբ.) բացահայտումների համաձայն Սահմանադրական դատարանում ձեւավորված արատավոր մեծամասնության եւ դրանց օժանդակողների նպատակը եղել է եւ մնում է ճգնաժամի խորացումը եւ լարվածության ու անկառավարելի, անկայուն իրավիճակի ստեղծումը:

Նոր դատավորների նշանակում

Սահմանադրական դատարանում իրավիճակը բնականոն հունի մեջ ընկնելու համար, ըստ բազմաթիվ իրավաբանների՝ անհրաժեշտ է, որ թափուր մնացած 3 տեղերի համար նոր թեկնածուներ առաջադրվեն եւ Ազգային ժողովի կողմից ընտրվեն: Դատարանակազմական մարմինները Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետ ունեն եւ չեն շտապում թեկնածուների առաջադրման հարցում: Թափուր մնացած երեք տեղերի համար թեկնածու առաջադրելու հերթը Կառավարությանն է: Մեր տեղեկություններով, դեռ հստակ որոշում չկա դատավորի թեկնածության վերաբերյալ: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուի շուրջ խոսակցությունները չեն դադարում, սակայն պաշտոնապես դրանք չեն հաստատվում: Ըստ այդ լուրերի՝ նրանց թեկնածուն դատավոր Լիանա Հակոբյանն է: Հակոբյանի հետ կապ հաստատել արդեն մի քանի օր է՝ չի հաջողվում: Կենսագրությունից հասկանալի է միայն, որ նա կարող է բավարարել Սահմանադրությամբ առաջադրված պահանջներին՝ այն է՝ 40-ից բարձր տարիք եւ 15-ից ավելի տարվա աշխատանքային փորձ: Այս պարագայում կարեւոր է նաեւ սեռը, քանի որ Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրված նախորդ թեկնածուն տղամարդ է: Հիշեցնենք, որ Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած նախորդ թեկնածուն ՍԴ գործող դատավոր Արման Դիլանյանն է:

Տպել
3747 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել