Հայտնի են եվրագավաթների հաջորդ՝ 2020-21, մրցաշրջանի Հայաստանի բոլոր մասնակիցները: Երեկ՝ հուլիսի 7-ին, որոշվեց նրանցից վերջինը: ՀՀ Բարձրագույն խմբի 2019-20 առաջնության նախավերջին՝ 27-րդ տուրում, «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 5:1 խոշոր հաշվով հաղթեց «Լոռիին»՝ ապահովելով ե՛ւ առաջնությունում 4-րդ տեղը, ե՛ւ Եվրոպա լիգայի ուղեգիրը:

«Ալաշկերտն» այլեւս 4-րդ տեղից ներքեւ չի իջնի, քանի որ երեկ միավորների քանակը հասցրեց 44-ի, իսկ 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լոռին» առաջնության ավարտից 1 տուր առաջ զիջում է 4 միավորով: Եվրոպա լիգայի մյուս մասնակիցը կլինի «Շիրակը», որն այս տուրում «Նոային» խոշոր հաշվով (0:4) պարտվելուց հետո զրկվեց ինչպես չեմպիոն դառնալու, այնպես էլ դրա միջոցով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունից:

Եվրագավաթների մյուս 2 մասնակիցները կլինեն «Արարատ-Արմենիան» ու «Նոան»: Նրանց հարցում, սակայն, դեռ հստակ չէ, թե ով որ մրցաշարին կմասնակցի: Առաջության վերջին՝ 28-րդ տուրից առաջ, գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» առաջինն է, իսկ «Նոան»՝ 2-րդը, ու նրանց ընդամենը 1 միավոր է բաժանում: Այս թիմերը վերջին տուրում խաղալու են միմյանց դեմ եւ որոշելու չեմպիոնին, ինչի արդյունքում պարզ կդառնա նաեւ, թե ով ՈՒԵՖԱ-ի որ մրցաշարին կմասնակցի:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրից առաջ մրցանակային խմբի մրցաշարային աղյուսակն այսպիսին է.

1. «Արարատ-Արմենիա» 49 միավոր

2. «Նոա» 48 միավոր

3. «Շիրակ» 46 միավոր

4. «Ալաշկերտ» 44 միավոր

5. «Լոռի» 40 միավոր

6. «Արարատ» 33 միավոր

Հայաստանի առաջնությունում եվրագավաթների մասնակցության իրավունք են ստանում առաջնության չեմպիոնը, մրցանակակիրները եւ Գավաթի խաղարկության հաղթողը: Երկրի չեմպիոնը Չեմպիոնների լիգայում է հանդես գալիս, մյուսները՝ Եվրոպա լիգայում: Եթե թիմերից մեկը 2 ուղեգիր է նվաճել, ապա դրանցից մեկը փոխանցվում է առաջնությունում 4-րդ տեղը գրաված թիմին: «Ալաշկերտը» հենց այդ պատճառով էլ ուղեգիրն ստացել է, քանի որ «Արարատ-Արմենիան» ու «Նոան» մոտ օրերս նաեւ Գավաթի եզրափակչում են խաղալու միմյանց դեմ, եւ դա նշանակում է, որ նրանցից որեւէ մեկն այսպես թե այնպես 2 ուղեգիր է նվաճելու՝ Գավաթ ու առաջնությունում մրցանակային տեղ:

ՀՀ Գավաթի խաղարկության եզրափակիչը հուլիսի 10-ին է, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Մեկնարկելու է 19:00-ին: Հուլիսի 14-ին նույն վայրում տեղի կունենա առաջնության վերջին տուրի «Արարատ-Արմենիա» - «Նոա» հանդիպումը, որով կորոշվի չեմպիոնը: Նույն տուրի շրջանակներում նույն օրը Գյումրիում կկայանա «Շիրակ» - «Ալաշկերտ», իսկ Վանաձորում՝ «Լոռի» - «Արարատ» խաղը: 28-րդ տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն 17:30-ին:

Տպել
1882 դիտում

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել