Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ ենք անում. ՀՀ ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ է արել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ն:

Հաղորդագրչության մեջ ասված է հետևյալը.

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը մերժելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր կայացված որոշումը հրապարակվելուց հետո Ալեքսանդր Ազարյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, հայտարարել է. «Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ»։ Նշված հայտարարությանը չէինք անդրադառնա, եթե Ա. Ազարյանի վարքագծում նկատելի չլինեին անհանդուրժողականության և անձնական վիրավորանքի դաշտ տանող  կրկնվող դրսևորումներ:

Այսպես,ս.թ. հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում դրսևորելով դատավորին ոչ հարիր վարքագիծ, Ազարյանը հայտարարել էր. «ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ»։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձեռնպահ մնաց դատավորի այս ոչ կոռեկտ, ավելին` էթիկայի տարրական կանոններին չհամապատասխանող արտահայտությանն արձագանքելուց` ակնկալելով, որ հիշյալ հարցի հանգուցալուծումը կիրականացվի իրավական գործիքակազմով, և իրավասու մարմնի կողմից կտրվի օբյեկտիվ իրավական գնահատական:

Արդյունքում`Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` մեր համոզմամբ բավարար հիմքերի ակնհայտ առկայության պայմաններում, դատավոր Ալեքսանդր Ազարյանը չենթարկվեց կարգապահական պատասխանատվության, ինչն էլ, թերևս, լրացուցիչ բարենպաստ մթնոլորտ ձևավորեց, որպեսզի հիշյալ սուբյեկտը շարունակի դրսևորել դատավորի բարեվարքության սահմաններից դուրս, ոչ ադեկվատ վարքագիծ:

Ի վերջո, անպատժելիությունն Ազարյանին այնքան ոգևորեց, որ այսօր կայացած ԲԴԽ նիստից հետո վերջինս լրագրողների հետ զրույցում կրկին ձեռնպահ չմնաց գործածել իրեն բնորոշ` դատավորի բարեկրթությունը կասկածի տակ առնող բառամթերք:

Վերոգրյալը հաշվի առնելով` դատավոր Ալեքսանդր Ազարյանին կոչ ենք անում ՀՀ հատուկ քննչական ծառայության և նրա ղեկավարին վերաբերող կարծիք հնչեցնելիս դրսևորել առավելագույն հավասարակշռվածություն, կոռեկտություն և զսպվածություն, քանի որ, ինչպես մի առիթով նախկինում արդեն նշել ենք, անհավասարակշիռ, անզուսպ և անձնական վիրավորանքների անցած դատավորը շատ վտանգավոր է  արդարադատության համար:

Այս ամենը հաշվի առնելով` լիահույս ենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից պատշաճ գնահատական կտրվի Ազարյանի հայտարարություններին, քանի որ նրա վարքագիծը հիմք է տալիս եզրակացնելու, որ վերջինիս կողմից դատավորի բարեվարքության կանոնները խախտելը սկսել է պարբերական բնույթ կրել, և այդ կանոնները վերստին սերտելու անհրաժեշտությունն ակնհայտ է»:

Տպել
1247 դիտում

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է