Ռուսաստանը հուլիսի 15-ից վերսկսելու է միջազգային ավիահաղորդակցությունը. ով կարող է մեկնել ՌԴ եւ ինչպես

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է, որ հուլիսի 15-ից երկիրը պատրաստվում է բացել միջազգային ավիահաղորդակցությունը:  Թռիչքները կվերսկսվեն միայն այն երկրներից, որտեղ թռիչքին նախորդած 2 շաբաթվա ընթացքում  քիչ քանակությամբ վարակման դեպքեր կլինեն:

Коммерсант-ի փոխանցմամբ, Գոլիկովան նշել է, որ 14-օրյա կարանտինի փոխարեն երկիր ժամանող օտարերկրացիները COVID-19-ի արագ թեստավորում կանցնեն: Սակայն մեծ մասամբ, Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող այլ պետություններից ժամանողների համար պարտադիր կլինի կորոնավիրուսի բացասական արդյունքը հավաստող թեստի մասին տեղեկանք, որը կարող է ձեռք բերված լինել ոչ ավել, քան մեկնելուն նախորդած 3 օրվա ընթացքում: Ընդ որում, 2 շաբաթ տեւողությամբ պարտադիր կարանտինը հնարավոր է շարունակի պարտադիր մնալ ռուսաստանցիների համար, որոնք իրենց երկիր կվերադառնան համաճարակաբանական տեսանկյունից ոչ բարենպաստ համարվող երկրներից, եթե չունենան տվյալ երկրում բուժում անցնելու եւ առողջության վիճակի մասին համապատասխան փաստաթուղթ:

«Միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելը միանգամայն հնարավոր է: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես է հնարավոր դա կազմակերպել , համաճարակաբանների կողմից մեխանիզմներ են մշակվել»,-ասել է փոխվարչապետը ասուլիսի ընթացքում, որը հեռարձակել է «Россия 24» հեռուստաալիքը: Գոլիկովան մանրամասնել է, որ համաճարակաբանների եւ այլ մասնագետների կողմից մշակվել են երկիր մուտք գործելու 3 նախապայմաններ:

Դրանցից առաջինն այն է, որ երկրում, որտեղից ՌԴ կժամանի ուղեւորը, COVID-19-ով վարակվածության ցուցանիշը պետք է չգերազանցի 40 դեպքը՝ բնակչության թվի ամեն 100 հազար մարդու հաշվարկով:

Երկրորդ նախապայմանն այն է, որ 14 օրվա ընթացքում ամենօրյա  դեպքերի աճը պետք է լինի 1 տոկոսից ոչ ավելի, իսկ երրորդ նախապայմանն այն է, որ վարակի տարածման մակարդակը չպետք է գերազանցի սահմանված  1 միավորը:

«Այն երկրների քաղաքացիները, որտեղ համաճարակային իրավիճակը ոչ բարենպաստ է, բայց Ռուսաստան մեկնելու խիստ անհրաժեշտություն կա, կարող է կիրառվել 14-օրյա պարտադիր մեկուսացման կանոնը: Եթե քաղաքացիները չեն ունենա COVID-19-ի բացասական արդյունքի տեղեկանք, ապա թեստավորում կիրականացվի օդանավակայնում, իսկ մինչ արդյունքների ստացումը, մարդիկ կտեղավորվեն թեստավորման պատասխաններին սպասող քաղաքացիների համար նախատեսված հատուկ մեկուսասենյակ, իսկ համապատասխան փաստաթուղթն ունենալու դեպքում, քաղաքացիները կարող են հասնել իրենց ցանկացած բնակավայր՝ առանց խոչընդոտների»,-պարզաբանել է փոխվարչապետը:

 Նա նաեւ ասել է, որ քննարկումների արդյունքում ավիահաղորդակցությունը վերսկսելու հարմար ժամկետ է սահմանվել հուլիսի 15-ը եւ իրենք ենթադրում են, որ Տրանսպորտի նախարարությունն ու Ռոսավիացիան կտեղեկացնեն ՌԴ կառավարությանը ավիացիոն իշխանությունների հետ բանակցությունների վերջնական արդյունքի մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոսպոտրեբնադզորը համաձայնել է թույլատրել չվերթներ սկսել Ռուսաստանի Դաշնությանից 2 փուլերով: Առաջին փուլում թույլատրվում են թռիչքներ դեպի եվրոպական ինը երկրներ (Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Դանիա, Իտալիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ֆինլանդիա), ինչպես նաեւ Չինաստան, Մոնղոլիա, Վյետնամ եւ Շրի-Լանկա:  Այս երկրները համաճարակաբանական տեսանկյունից հայտարարվել են որպես առավել անտանգ: Ցանկի մեջ առայժմ չի ներառվել ԱՊՀ ոչ մի երկիր: Փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն հայտարարել է, որ թեպետ կա թույլտվությունը, սակայն ինքը չունի տեղեկություն կոնկրետ այն երկրների ցանկի մասին, որոնց հետ առաջինը կսկսվի միջազգային ավիահաղորդակցությունը: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի վերը թվարկված երկրներն էլ իրենց հերթին ռուսների համար պատրաստակամ լինեն բացել իրենց սահմանները, քանի որ ավիահաղորդակցությունը միակողմանի իրականացնել հնարավոր չէ:

Ռուսաստանը ներկա պահին չի ներառվել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիների մուտքը Եվրամիություն թույլատրվում է, սակայն ԵՄ ցանկը ամեն շաբաթ թարմացվելու է:

Մոսկվայի Շերեմետյեվո օդանավակայանից հայտարարել են, որ իրենք այլ երկրներից չվերթներ կընդունեն հուլիսի 27-ից եւ պատրաստ են ամբողջ թափով վերսկսել աշխատանքը  D տերմինալից:

Հիշեցնենք, ավիահաղորդակցությունը այլ երկրների հետ Ռուսաստանը դադարեցրել էր մարտի 27-ից՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:  Միջազգային թռիչքների արգելքը երկարացվել էր մինչեւ օգոստոսի 1-ը: Ռուսներին, սակայն, թույլատրել են հատել սահմանը աշխատանքի, կրթության, բուժման կամ հարազատների խնամակալ լինելու պարագայում:

Մինչեւ այսօր Ռուսաստանից ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան կազմակերպվել է դեսպանություններում հաշվառումների եւ չարտերային թռիչքների միջոցով: Հայաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ հուլիսի 15-ից թույլատրելի կլինի, եթե երկրում վարակվածության սահմանված քանակ գրանցվի:

Տպել
5945 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ