Հաղթանակ, որն Իսպանիայում պատմական են համարում. «Ռեալը» 34-րդ անգամ դարձավ երկրի ֆուտբոլի առաջնության չեմպիոն

Մադրիդի «Ռեալը» 34-րդ անգամ իր պատմության մեջ նվաճեց Իսպանիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Երեկ՝ հուլիսի 16-ին, Լա լիգայի 2019-20 մրցաշրջանի 37-րդ տուրում 2:1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»: Այդպիսով առաջնության ավարտից 1 տուր առաջ անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Բարսելոնայի» համար:

Երեկ «արքայական ակումբի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման: «Վիլյառեալից» 1 պատասխան գնդակ խփեց Իբոռան: Զուգահեռաբար ընթացող խաղում «Բարսելոնան» 1:2 հաշվով պարտվեց «Օսասունային» ու 2-րդ տեղում մնաց 79 միավորով, մինդեռ «Ռեալն» անհասանելի դարձավ՝ միավորների քանակը հասցնելով 86-ի:

Տիտղոսը «Ռեալը» նվաճեց՝ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո մրցակիցներից ավելի լավ հունի մեջ ընկնելով, ու խլեց առաջին հորիզնականը «Բարսելոնայից», որը դադարից առաջ 2 միավորով գերազանցում էր իրեն: Առաջնության վերսկսումից հետո թիմը 10 անընդմեջ հաղաթանակ տարավ:

Չեմպիոնությունը «Ռեալը» նվաճեց անսովոր պայմաններում, ու դա հաշվի առնելով իսպանական մամուլում այս հաղթանակը նաեւ պատմական են համարում: Պատճառն այն է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Իսպանիայում, ինչպես հայտնի է, հանդիպումները կայանում են առանց հանդիսականների: Գումարած սրան՝ առաջնության վերսկսումից հետո «Ռեալը» խաղում էր ոչ թե իր հիմնական՝ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, այլ շատ ավելի փոքր «Ալֆրեդո դի Ստեֆանոյում», որը խաղերի համար օգտագործում է ակումբի 2-րդ թիմը: Բանն այն է, որ օգտվելով ստեղծված իրավիճակից՝ «Ռեալի» ղեկավարությունը որոշել է վերանորոգում իրականացնել «Սանտիագո Բերնաբեոուում»:

Այս հաջողությամբ «Ռեալը» նաեւ կարեւոր ցուցանիշ գրանցեց: Հայտնի goal.com պարբերականն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ «արքայական ակումբը» տիտղոսների քանակով շրջանցեց հավերժ մրցակցին՝ «Բարսային»: Այս պահին «Ռեալն» 92 տիտղոս ունի, իսկ կատալոնցիները՝ 91:

Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրը կկայանա հուլիսի 19-ին: Լա լիգան՝ Գերմանիայի առաջնության՝ Բուդեսլիգայից հետո կդառնա 2-րդ թոփ առաջնությունը, որը կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո ավարտին է հասցվում: Նրան կհետեւի Անգլիայի Պրեմիեր լիգան, որի վերջին տուրը նշանակված է հուլիսի 26-ին, իսկ վերջինը կլինի Իտալիայի Ա Սերիան, որտեղ խաղում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթյանը: Իտալիայում վերջին տուրն օգոստոսի 2-ին է:

Տպել
1581 դիտում

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին